ՍԱԼՔԱՐ ԼԵՌ

February 12, 2025

Վերելք Սալքար և Ուռակատար լեռներ

Սալքար, Ուռակատար լեռները Վարագի լեռնաշղթայի գագաթներից են, գտնվում են Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, ձգվում են Միափորի լեռներից մինչև Ղազախի ջրամբարը։ Երթուղու սկզբնակետը Դիտավան գյուղն է, գտնվում է Աղստև գետի աջ կողմում։

Բարձրանում ենք և աստիճանաբար երևում է հայ-ադրբեջանական սահմանը, ինչպես նաև սահմանը բաժանող Ղազախի ջրամբարը, որից, ցավոք, 1990 թվականից հնարավորություն չունեն օգտվել հայկական սահմանամերձ գյուղի բնակիչները:
Սալքար լեռը ունի 1403 մ բարձրություն։ Ժայռանման մի գագաթ է; Այնպիսի զգացողություն է ասես թե գտնվում ես անդունդի եզրին` բնության գեղեցկության անդունդի, և ցանկություն կա ազատ ճախրելու այդ երկու առծիվների հետ “սահմանից” այն կողմ դեպի Հայկական լեռնաշխարհի մյուս բարձունքներ։ Գագաթից գեղեցիկ երևում է Գավազան լեռը սահմանից այն կողմ, որը հպարտ կանգնած սպասում է ջրամբարի ետևում…

Մյուս լեռնագագթը Ուռակատարն է (1504մ):
Վերադարձի ճանապարհին հեռվից երևում է կիսաքանդ մարմնագույն սրածայր մի գմբեթ ու ռոտոնդա: Դա Սրվեղի քաղքեդոնական վանքն է… Կառուցվել է 13 -րդ դարում, համարվում է երկրորդ աղյուսաշեն եկեղեցին Հայաստանի տարածքում Կիրանցից հետո: Եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի, ունի սրածայր գմբեթ, որի հետ էլ ժողովրդական ստուգաբանությամբ կապում են Սրվեղ անունը։ Պատերի մեջ ագուցված են խաչքարերի կտորներ, որոնք հավանաբար ավելի հին են։

Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից, խուցերից, ձիթհանքից, օժանդակ շինություններից: Արշավը ավարտվում է Այգեհովիտ գյուղում:

 

ՍԱԼՔԱՐ ԼԵՌԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated