ՍԱՌՑԱՊԱՏ ԼԵՌ

February 12, 2025

Վերելք Սառցապատ լեռ

Սառցապատը Իջևանին հարող լեռների ամենաբարձր գագաթն է։ Բարձրությունը կազմում է 2532 մ։ Լեռը գտնվում է Արոսագետ և Սառնաղբյուր գետերի միջև, Հաղարծին գյուղից 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Սառցապատի լանջին է գտնվում Շաղոտի ջրվեժը, որը բացահայտեցինք 2016 թ-ին դեպի Սառցապատ էքսպեդիցիոն վերելքի ժամանակ։ Ջրվեժը նաև անվանում են «արծվի թևեր», քանզի հարակից ժայռերը նման են արծվի թևերի։ Ունի 10 մ բարձրություն։ Դեպի Սառցապատ ճանապարհը քարքարոտ է։ Սառցապատ հասնելու համար Հաղարծին գյուղից ամենագնաց մեքենաներով կարելի է հասնել մինչև 1700 մետր բարձրություն և այնտեղից սկսել քայլել։ Ընդհանուր քայլարշավի երկարությունը 13 կմ է։ Սառցապատն ունի թե՜ անտառապատ, թե՜ մարգագետնային ծածկույթ։ Սառցապատից երևում են Դիմաց լեռը, Այրիքարը, Միափորի լեռնաշղթան։ Գագաթից չքնաղ տեսարան է բացվում դեպի Դիլիջանի անտառները։

Եթե մի անգամ լինեք Սառցապատում, միանգամից պարզ կդառնա, թե ինչու են լեռն այդպես կոչում։ Ժայռը իր տեսքով նման է սպիտակ սառույցի։ 2016 թվականին ArmLand արշավականների ակումբն առաջինն էր, որ բացահայտեց Սառցապատ լեռը որպես տուրիստական երթուղի և առայսօր շարունակում է արշավներ կազմակերպել դեպի Սառցապատ լեռ։

 

ՍԱՌՑԱՊԱՏԻ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated