ՍԵՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

February 12, 2025

ՀՀ Գեղարքունիքի մարզում է գտնվում է Սևան ազգային պարկը: Ազգային պարկը ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին:  Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ միասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա։ Սևան ազգային պարկի սահմաններում է գտնվում Հարավային Կովկասի խոշորագույն, բարձրադիր քաղցրահամ լիճը՝ Սևանը: «Սևան ազգային պարկ»-ի տարածքի մեծ մասը զբաղեցնում է  հենց Սևանա  լիճը:

Սևան ազգային պարկի տարածքը բաժանվում է 4 տարածքագործառնական գոտիների՝ արգելոցներ, արգելավայրեր, ռեկրեացիոն և տնտեսական։

Սևան ազգային պարկի և դրա պահպանական գոտու տարածքներում հանդիպում են թռչունների 267 տեսակներ: 39 թռչնատեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։ Դրանցից մեկը՝ Հայկական որորը  էնդեմիկ տեսակ է։

Ազգային պարկը ստեղծվել է կարևորագույն բարձր լեռնային լճային էկոհամակարգի, ձկների (Սևանի իշխան, Սևանի բեղլու, Սևանի կողակ), բույսերի և կենդանիների էնդեմիկ տեսակների, այդ թվում էնդեմիկ հայկական որորի, չվող ջրլող թռչունների հանգստատեղերի պահպանության նպատակով:

Ազգային պարկի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով Սևանավանքը (10-րդ դ.), Հայրավանքը (12-րդ դ.), Վանեվանքը (10-րդ դ.), Նորատուսի բազմաթիվ խաչքարերը և այլն):

Կա նաև Սևան ազգային պարկին նվիրված թանգարան: Թանգարանում ցուցադրված է Սևան ազգային պարկի բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև պատմության և կենցաղի մասին պատմող բազմազան հավաքածու: Հատկապես աչքի է ընկնում թռչունների հարուստ հավաքածուն: Իսկ թանգարանի զարդն է համարվում Սևանա լճից երբևէ բռնված ամենամեծ իշխան ձուկը՝ 16 կգ քաշով և 95 սմ երկարությամբ

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated