ՍԵՎԱՆԱՎԱՆՔ

February 12, 2025

Կապուտաչյա գեղեցկուհի Սևանին իր յուրահատուկ փայլն ու հմայքն է հաղորդում միջնադարյան հայաստանի ճարտարապետական գոհարներց մեկը՝ Սևանավանքը։ Սևանա թերակղզում իր ուրույն տեղը հաստատած վանքի տարածքը բնակեցված է եղել դեռևս նոր քարի և բրոնզի դարերում։

 

Պատմական ակնարկ

Ասում են, որ վանքի առաջին երկու եկեղեցիները՝ Սբ․ Հարությունը և Սբ․ Կարապետը, որոնք այժն ավերված են, հիմնել է Գրիգոր Լուրսավորիչը։ Սևանավանքի հարավային պատին կա պահպանված մի արձանագրություն, ըստ որի վանքի հետագա ընդարձակունը 9-րդ դարում կատարվել է Բագարտունյաց իշխանական տան հիմնադիր՝ Աշոտ Ա Բագրատունու դուստր Մարիամի հովանավորությամբ։ 13-րդ դարի մետենագիր Ստեփանոս Օրբելյանի հաղորդմամբ վանքում ապրել է Մաշտոց վարդապետը, ով երազում հրաման է ստանում եկեղեցիներ կառուցել տասներկու առաքյալների անունով և հիմնել միաբանություն։ Այդ հարցում նրան աջակցում է իշխանուհի Մարիամը։

Այստեղ իր գործունեությունն է ծավալել 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին։ Վանքը մեծապես տուժում և ավերվում է մոնղոլական և լենկթեմուրյան արշավանքների պատճառով։ Խորհրդային տարիներին վանքը փակվում է և կրկին վերածնունդ ապրում 1990-ական թվականներից ի վեր։

 

Վանքի կառուցվածքը

Վանքը կազմված է Սբ․ Կարապետ եկեղեցուց, գավթից, որն ավերված է, Սբ․ Առաքելոց եկեղեցուց, Սբ․ Հարություն եկեղեցու ավերակներին, ինչպես նաև վարդապետարանից և վանական խցերից։ Սբ․ Կարապետ եկեղեցին իրենչց ներակայացնում է եռախորան խաչաձև գմբեթավոր կառույց։ Սբ․ Առաքելոց եկեղեցին կրկնում է նախորդի հորինածքը։ Սբ․ Առաքելոցի հարավային  պատին է պահպանվել եկեղեցու կառուցման մասին արձանագրությունը։ Առաքելոցի արևմտյան կողմում են գտնվում գավթի ավերակները։Հատակին պահպանվել են վեց սյուների հիմքերը։ Կենտրոնական հատվածը կառուցված է եղել գմբեթի եզակի եղանակով, որը կոչվում է «երդիկ»։ Սբ Հարությունը Սևանավանքի ամենահին եկեղեցին է։ Կառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը` 305 թ.։ Եկեղեցին չի պահպանվել, միայն հիմքերից կարելի է ենթադրել եկեղեցու մեծ չափսերի մասին։ Եղել է կենտրոնագմբեթ բազիլիկ եկեղեցի։

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated