ՍԻՓԱՆ ԼԵՌ

February 12, 2025

Վերելք Սիփան լեռ

Սիփան լեռը համարվում է Հայկական լեռնաշխարհում 5-րդ ամենաբարձր լեռը՝ Արարատից (5165 մ), Սաբալանից (4811 մ), Ջիլոյից (4168 մ) և Արագածից (4090 մ) հետո։ Գտնվում է Վանա լճի հյուսիսային մասում։ Հարաբերական բարձրությունը՝ 1400 մ։ Միջին պատրաստվածություն ունեցող զբոսաշրջիկի համար վերելքը և վայրէջքը միասին տևում է 13 ժամ (19 կմ)։ Սովորաբար զբոսաշրջիկները բարձրանում են Սիփան լեռը Արարատ լեռան վերելքից առաջ, կլիմայավարժեցում իրականացնելու համար։ Իսկ ձմռանը Սիփանի լանջերը գրավում են հատկապես լեռնադահուկորդներին։ Լանջերը շատ հարմարեցված են լեռնադահուկային սպորտի համար։ Հայ հայտնի գեղանկարիչներից Փանոս Թեռլեմեզյանը կերտել է այս գեղանի հսկային արվեստի մեջ՝ «Սիփան լեռը Կտուց կղզուց»՝ իր հայտնի կտավներից մեկը։ Ժողովրդական հին ասույթներում Սիփանը նաև անձնավորում է Հայկին։

2019 թ-ին ArmLand ակումբը իրականացրեց իր առաջին վերելք Սիփան լեռը

 

Առավոտ կանուխ Վանա լճից շարժվեցինք դեպի Սիփանի լանջեր։ Սկսեցինք արշավը 2500 մ բարձրությունից, լեռան հարավ-արևելյան լանջից՝ քրդական համայնքների կողմից։ Տեխնիկապես բարդ լեռ է, արշավի սկզբնակետից մինչև գագաթ տեղանքը քարքարոտ է։ Ռելիեֆը մարգագետնային է։ Բավականին մեծ է քարաթափության վտանգը։ Բարձրանալու ընթացքում կարծես թե պայքարի մեջ լինես լեռան և քարերի հետ, որոնք քեզ հետ են հրում ու դժվարեցնում են քո ընթացքը։ Գագաթից ամենագեղեցիկ տեսարանն է բացվում դեպի կապուտակ Վանա լիճը՝ երկրորդ ամենամեծ լիճը Հայկական լեռնաշխարհում։ Վերջինս հեռվից կարծես թե միաձուլվում է երկնքի հետ, ջնջելով բոլոր հորիզոնները։

 

ՍԻՓԱՆ ԼԵՌԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարներ՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated