ՍՄԲԱՏԱԲԵՐԴ

February 12, 2025

Արշավ դեպի Սմբատաբերդ

Արշավը սկսվում է Արտաբույնք գյուղից և ավարտվում Եղեգիս գյուղում։ Արշավի ընթացքում մասնակիցները այցելելում են Սմբատաբերդն ու Ցախաց Քար վանական համալիրը։ Քայլարշավի երկարությունը կազմում է 10 կմ։ Բերդից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Թեքսարի լեռների՝ Գայլեձոր գագաթը, ինչպես նաև Եղեգիս և Արտաբույնք գյուղերը։ Վայրը համապատասխան է աշնանային, գարանանային և ձմեռային արշավներ իրականացնելու համար։

Սմբատաբերդը հերթական անառիկ ամրոցներից է եղել, որի աշխարհագրական դիրքը գործել է միայն հօգուտ ամրոցի բնակիչների: Այն գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան հատվածում, ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա:
Սմբատաբերդը, հիմնված լինելով վաղ միջնադարում, 7-15-րդ դարերի ընթացքում անցել է դինաստիայից դինաստիա: Ի սկզբանե այն պատկանել է Սյունյաց իշխաններին, հետո Բագրատունիներին, որոնց հետևել են Օրբելյան իշխանները: Վերջիններս օգտագործել են Սմբատաբերդը՝ որպես իրենց տոհմական սեփականություն: Սակայն ամրոցի երկար կյանքը հասավ իր ավարտին պարսից Աբաս շահի արշավանքների ժամանակ:
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ ամրոցն իր անվանումը ստացել է միայն 19-րդ դարում, երբ մերձակա գյուղերի բնակիչները գտել են Օրբելյանների տոհմական գերեզմանաքար՝ Սմբատ իշխանի անունով:
Ինչպես նշվեց, ամրոցը եղել է բավականին բարձրադիր, ինչը թույլ է տվել անառիկ միջնաբերդերի դիտակետերից միշտ հետևել մոտեցող վտանգին:

Ցավոք, Սմբատաբերդից մեզ են հասել վատ պահպանված պատերը, սենյակները և դրանք միմյանց միացնող միջանցքների ուրվագծերը:

 

ՍՄԲԱՏԱԲԵՐԴ-ՑԱԽԱՑ ՔԱՐ ԵՐԹՈՒՂԻ

Powered by Wikiloc

 

Լուսանկարները՝ Աստղիկ Մանուկյանի, Տատյանա Ռոստոմյանի, Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated