ԱՐՇԱՎԱԿԱՆ ԿՈՍՄԵՏԻԿԱ ԿԱՄ ԱՐԵՎԱՊԱՇՏՊԱՆ ՔՍՈՒՔԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

February 12, 2025

ԹԵԹԵՎ ԿԱՐՄՐԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԼՈՒՐՋ ԱՅՐՎԱԾՔՆԵՐ

Արշավից ստացած տպավորությունը կախված է բազմաթիվ գործոններից, որոնցից յուրաքանչյուրն իր դերն ու կարևորությունն ունի: Օրինակ վատ ընտրված և անհարմար կոշիկները կարող են ի չիք դարձնել բնության տեսարաններից ստացած տպավորություններն ու երազել տուն վերադառնալու մասին: Այսպես էլ դեմքի ու մարմնի ոչ գրագետ պաշտպանությունը կամ դրա իսպառ բացակայութունը կարող են հանգեցնել լուրջ հետևանքների՝ թեթև կարմրածությունից մինչև լուրջ այրվածքներ:

 

Թույլ կարմրածությունից մինչև լուրջ այրվածքներ

Արշավից ստացած տպավորությունը կախված է բազմաթիվ գործոններից, որոնցից յուրաքանչյուրն իր դերն ու կարևորությունն ունի: Օրինակ վատ ընտրված և անհարմար կոշիկները կարող են ի չիք դարձնել բնության տեսարաններից ստացած տպավորություններն ու ստիպել երազել տուն վերադառնալու մասին: Այսպես էլ դեմքի ու մարմնի ոչ գրագետ պաշտպանությունը կամ դրա իսպառ բացակայութունը կարող են հանգեցնել լուրջ հետևանքների՝ թեթև կարմրածությունից մինչև լուրջ այրվածքներ:

 

Մաշկը խոցելի է առանց արևապաշտպան քսուքի

Արեգակնային էներգիայի ազդեցության մեծությունը կախված է արևի կանգնած բարձրությունից, որն իր հերթին որոշվում է տվյալ հատվածի աշխարհագրական լայնությամբ, տարվա և օրվա ժամանակով: Անցնելով մթնոլորտով, հատկապես նրա ստորին շերտերով, որը պարունակում է  փոշու, ծխի և ջրային գոլորշիների մասնիկներ, արևի ճառագայթները որոշակի չափով կլանում են դրանք և ցրվում են։ Հետևաբար, որքան արևի ճառագայթները մթնոլորտում երկար ճանապարհ են անցնում, այնքան ավելի աղտոտված են, և արեգակնային ճառագայթների ինտենսիվությունը ավելի փոքր է: Բարձրության ավելացման հետ մեկտեղ մթնոլորտային շերտի հաստությունը, որի միջով անցնում են արևի ճառագայթները, նվազում է: Մթնոլորտի թափանցիկության բարձրացման հետ կապված ուղիղ արեգակնային ճառագայթների ազդեցության ինտենսիվությունը ավելի մեծանում է:  Լեռներում յուրաքանչյուր 100 մետրը մեկ ուղիղ արեգակնային ճառագայթման մեծությունը աճում է 1-2 %-ով: Յուրաքանչյուր 100 մետր բարձրանալիս 5-10 %-ով ավելանում են նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվությունը:

Սովորական պայմաններում ուլտրամանուշակագույն ճառագայթները ներթափանցում են մարդու մարմնի բաց հատվածներ 0.05-ից մինչև 0.5 մմ խորությամբ, առաջացնելով չափավոր կարմրածություն, իսկ այնուհետև արևայրուք: Լեռներում մարմնի բաց հատվածները ենթարկվում են արեգակնային ճառագայթման ողջ օրվա ընթացքում: Հետևաբար, եթե մարմնի բաց հատվածները պաշտպանելու համար նախապես անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, հեշտությամբ կարող են առաջանալ մարմնի այրվածքներ:

Լեռնային արշավների ժամանակ արևի ուղիղ ճառագայթներից ամենից շատ տուժում են վիզը, ականջները, դեմքի և ձեռքերի արտաքին հատվածների մաշկը, ուսերը: Ձյան դեպքում ազդում են նաև արևի ցրված ու արտացոլված ճառագայթները, որի ընթացքում առավելապես տուժում են կզակի, քթի և շուրթերի հատվածները: Այսպիսով մարդու մարմնի յուրաքանչյուր բաց հատված ենթակա է այրվածքներ ստանալուն: Գարնանային տաք օրերին բարձրլեռնային շրջաններում արշավելիս, հատկապես, երբ մաշկը դեռևս արևայրուք չունի, ոչ մի դեպքում չի կարելի առանց պաշտպանիչ միջոցների օգտագործման մնալ արևի տակ:

Շատերին կարող է թվալ, որ ձմռանն արևի ճառագայթներից այրվածքներ ստանալու հավանականությունը ավելի նվազում է, սակայն դա այդպես չէ: Ձյունոտ արշավների ընթացքում մարդը կարող է ստանալ լուրջ այրվածքներ հատկապես աչքերի հատվածում, որը կարող է հանգեցնել ընդհուպ, այսպես կոչված, ձնային կուրության:

 

Արևապաշտպան քսուքի N1 խնդիրը․ Ուլտրամանուշակագույն ճառագայթներ

Ուլտրամանուշակագույն ճառագայթները բաժանվում են 3 կատեգորիաների՝ UVA, UVB ,UVS:

UVA ճառագայթները խորը ներթափանցում են մաշկի մեջ, հանգեցնելով մաշկի ծերացմանը, կնճիռների առաջացմանը, ընդհուպ մաշկի քաղցկեղի առաջացմանը:

UVB ճառագայթները հանգեցնում են արևային այրվածքների առաջացմանը:

UVC ճառագայթները կլանվում են Երկրի մթնոլորտային գազերի կողմից և դա ուղղակի հիանալի է, քանի որ UVC ճառագայթները մարդու համար համարվում են պոտենցիալ մահացու:

UVA ճառագայթները մեր մաշկի համար ներկայացնում են թաքնված վտանգ: Ի տարբերություն UVB ճառագայթների կողմից առաջացրած արևային այրվածքների, որոնք նկատելի են, UVA ճառագայթները չեն առաջացնում որևէ դիսկոմֆորտ, և նրանց բացասական ազդեցությունը կարող է ջրի երես դուրս գալ մի քանի տարիների ընթացքում:

Մարդու վրա արևի ճառագայթների ազդեցության բոլոր հնարավոր վատ հետևանքները նշելուց հետո կարծում ենք կարիք չկա ևս մեկ անգամ շեշտել արշավից առաջ և արշավի ողջ ընթացքում արևապաշտպան քսուք օգտագործելու կարևույթունն ու առաջնահերթությունը:

 

Արևապաշտպան քսուք․ Ինչպե՞ս կատարել ընտրություն

Արևապաշտպան քսուք գնելիս պետք է ուշադիր լինել դրա վրա առկա թվերին: Դրանք ունեն իրենց նշանակությունը: Արևապաշտպան քսուքի տուփի վրա առկա է լինում SPF մակագրությունը, որը թարգմանաբար նշանակում է արևի ճառագայթներից պաշտպանության գործոն (sun protection factor), որն ապահովում է UVB ճառագայթներից հավելյալ պաշտպանություն և թույլ չի տալիս, որպեսզի առաջանան արևային այրվածքներ:

Արևապաշտպան քսուքների տուփերի վրա SPF-ի չափը սովորաբար լինում է 2-ից 50-ի հատվածում: Այսինքն տուփի վրա գրված է լինում  SPF 15, SPF 30, SPF 50 և այլն: Լաբորատոր պայմաններում SPF 30 կլանում է UVB ճառագայթների մոտավորապես 97 %-ը, իսկ SPF 15-ը՝ մոտավորապես 93%-ը: Սակայն իրական պայմաններում արևային ճառագայթների կլանման էֆեկտիվության վրա ազդում են մի շարք գործոններ, ինչպիսիք են՝ քրտնարտադրությունը, ֆիզիկական ակտիվությունը և այլն:

 

Արևապաշտպան քսուք օգտագործելիս հիշեք՝

  • Լեռնային արշավների ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել արևային ճառագայթների կլանման բարձր էֆեկտիվություն ունեցող արևապաշտպան քսուքներ: Դրանք SPF 30 և ավելի բարձր ցուցանիշ ունեցող կրեմներն են:
  • Եթե SPF-ի պաշտպանության չափը բարձր է, դա չի նշանակում, որ այն ավելի երկար ժամանակ է Ձեզ պաշտպանում արևի վնասակար ճառագայթներից:
  • Բոլոր արևապաշտպան քսուքները դառնում են պակաս էֆեկտիվ, եթե Ձեր մաշկը թաց է՝ գտնվում է ջրի մեջ կամ էլ ունեք ակտիվ քրտնարտադրություն: Այդ իսկ պատճառով հատկապես երկարատև արշավների ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար թարմացնել արևապաշտպան քսուկը: Առավել ռացիոնալ է համարվում յուրաքանչյուր 1,5 ժամը մեկ թարմացնել:
  • Արևապաշտպան քսուկ քսելիս առավել շատ ուշադրություն դարձրեք մարմնի առավել զգայուն հատվածների՝ քթի, ականջների և շուրթերի հատվածների պաշտպանությանը:
  • Արևապաշտպան քսուքը քսեք արևի տակ հայտնվելուց 20-30 րոպե առաջ: Դա այն ժամանակահատվածն է, որի ընթացքում կրեմը հասցնում է ներծծվել, ապահովելով արդյունավետ պաշտպանություն:
  • Աշխատեք Ձեր արևապաշտպան կրեմը արևի տակ շատ չթողնել,որպեսզի այն չկորցնի իր էֆեկտիվությունը:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Տատյանա Ռոստոմյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated