ՏԱՓԻ ԲԵՐԴ (ԳԵՎՈՐԳ ՄԱՐԶՊԵՏՈՒՆՈՒ ԱՄՐՈՑ)

February 11, 2025

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևմուտք է գտնվում ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող Տափի բերդը, որը հայտնի է նաև որպես Գեվորգ Մարզպետունու ամրոց: Ամրոցը գտնվում է Խոսրով գետի աջ ափին, բարձունիք վրա, Կոտուց լեռան հվ-արլ. լանջին : Երբեմնի հզոր վանքի ավերակները տեսնելու համար հարկավոր է Խոսրովի արգելոցի  մուտքին հասնելուց առաջ, խորդուբորդ ճանապարհով թեքվել ձախ և անցնել մի քանի 100 մետր: Տափի բերդը վանք-ամրոց է:  Այն կառուցվել է X դ.  առաջին քառորդում։

 

ԱՄՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Կանոնավոր հատակագծով քառանկյուն շինություն է՝ շրջապատված քառաբուրգ ուղղանկյուն պարսպով։ Պարիսպների չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև աշտարակներով: Պարսպի պատերին կից կան բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Պարսպի ներսում է գտնվում է եկեղեցին:

Վանք-ամրոցի XIII դ. եկեղեցին, թաղածածկ դահլիճ է: Եկեղեցին կառուցված է սպիտակ ֆելզիտի մաքուր տաշած քարերից: Եկեղեցու հյուսիսային պատին՝ 1256 թվականին փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։ Ամրոցի տարածքում կան մի քանի խաչքարերի բեկորներ:

 

ՏԱՓԻ ԲԵՐԴԸ ՈՐՊԵՍ ԳՐՉՕՋԱԽ

Տափի վանք-մատուռը որպես գրչօջախ հիշատակվում է 1496 թվականից, որտեղ Բարսեղ գրչի ձեռքով գրվել է «Սաղմոսարան»: Մատուռի հյուսիսային պատի ներսի երեսին պահպանված է ընդարձակ արձանագրություն, որը փորագրված է 1256 թվականին։

Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated