ՑԼԻԿ ԱՄՐԱՄԻ ԲԵՐԴ

February 12, 2025

Բերդի մասին

Բերդ քաղաքի ծայրամասում, Տավուշ գետի աջ ափին է գտնվում միջնադարյան Հայաստանի հզոր ամրոցներից մեկը՝ Տավուշի բերդը կամ այլ կերպ՝ Ցլիկ Ամրամի բերդը։ Այն հիշատակվում է 10-րդ դարից։ Սկզբից եղել է Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայրը՝ հիմնականում Ցլիկ Ամրամինը, այնուհետև անցել է Կյուրիկյան իշխանատոհմին։ 12-13-րդ դարերում այն արդեն Զաքարյանների տիրապետության տակ էր։ Հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։

Բերդը բաղկացած է եղել միջնաբերդից և ստորին բերդից։ Բարձրադիր մասը գրավում էր միջնաբերդը։ Արևելյան և հյուսիսարևելյան մասերում պահպանվել են կիսաշրջանաձև բուրգերով ամրացված պարսպի մնացորդները, որոնք ունեցել են մինչև 12 մ բարձրություն։ Ամրոցի մուտքը եղել է հարավային կողմից։ Օժանդակ շինությունների հետքեր չեն պահպանվել։ Միջնաբերդի արևեյան կողմում տեղակայված է եղել ստորին բերդը։ Այս հատվածում պահպանվել են կիկլոպյան շարվածքով պարսպի մնացորդները, միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատերը, ինչպես նաև տնտեսական շինությունների և կացարանների հետքեր։

Մինչև օրս պահպանվել են ամրոցի ջրամատակարարումը ապահովող խողովակների մնացորդներ, որը բերվել է Գլգլան կոչվող աղբյուրներից։ 14-րդ դարից բերդը եղել է քանդված։ Ժամանակի հետ բոլոր շինությունները հայտվել են հողի հաստ շերտի տակ։ Կատարվել են մասնակի պեղումներ, սակայն մինչև այժմ անհայտ են մուտքի և ելքի տեղերը։ Ամրոցի տարածքում այսօր էլ գտնում են կավից սպասք և այլ իրեր։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated