Complexity

ՎԵՐԵԼՔ ՍԱԲԱԼԱՆ ԼԵՌ

Առկայություն : 25-30.06.2024 Yerevan to Iran   ՎԵՐԵԼՔ

D
M
S
Left until start
Առկայություն : 25-30.06.2024
Yerevan to Iran

 

ՎԵՐԵԼՔ ՍԱԲԱԼԱՆ ԼԵՌ

ArmLand-ը Դամավենդի հաջող վերելքից հետո, որոշել է շարունակել բացահայտել Իրանի նշանավոր լեռները։ Այս անգամ հունիսի 25-30-ը, կուղևորվենք բացահայտելու Հայկական լեռնաշխարհի, բարձրությամբ երկրորդ, և Դամավենդից հետո բարձրությամբ երկրորդ հրաբուխը Սաբալանը։ Սաբալան հրաբխի բարձրությունը 4811մ է, նրա խառնարանում է գտնվում ամենագեղեցիկ խառնարանային լճերից մեկը, Սաբալանից բացվող շլացուցիչ տեսարանները, Շիրվանի կիրճը, որտեղ մարզվում են ալպինիստները, դարձրել են Սալաբանը Իրանի ամենապահանջված և սիրված վայրերից։
Հայկական լեռնաշխարհի հրաշքը կարող եք վայելել նաև դուք։ Ստորև մանրամասն ներկայացված է հնգօրյա ծրագիրը։

 

Օր 1․ Երևան – հայ-իրանական սահման – Թավրիզ

Առաջին օրը երեկոյան 19։00-ին Երևանից կմեկնենք հարավ, կհատենք հայ-իրանական սահմանը, որտեղ մեզ կդիմավորի մեր լոկալ գիդը Նորդուզում, այնուհետև կուղևորվեք դեպի Թավրիզ (մոտ 4ժ.); Ժամանակի առկայության դեպքում, կայցելենք նաև Ուրմիա լիճ, որի ճանապարհին կունենանք փոքր դադար լանչի համար: Երեկոյան կշրջենք Թավրիզի զբոսաշրջային վայրերով; Գիշերակացը Թավրիզի հյուրանոցում:

 

Օր 2․ Թավրիզ – Շաբիլ

Նախաճաշից հետո, Թավրիզում զբոսնենելուց հետո ուղևորությունը կշարունակենք (մոտ 5 ժ.) Shabil գյուղ (2600 մ); Գիշերակացը գյուղական հյուրատանը։

 

Օր 3․ Շաբիլ – Սաբալանի հյուսիս-արևելյան ճամբար

Նախաճաշից հետո կարշավենք դեպի Սաբալանի հյուսիս-արևելյան ճամբար (մոտ 6 ժ.) (3650 մ), իսկ լանչից հետո կունենանք կլիմայավարժեցում՝ բարձրանալով մինչև 4000մ; Գիշերակացը՝ լեռնային ճամբարատեղում:

 

Օր 4․ Վերելք Սաբալանի գագաթ – Սարեյն

Այսօր կբարձրանանք Սաբալան լեռան գագաթ (4811 մ):
Սկսում ենք մեր վերելքը առավոտյան ժամը 5-ին ճամբարում նախաճաշելուց հետո: Բարձրանանալով գագաթ (մոտ 5 ժամ) մենք որոշ ժամանակ կանցկացնենք վայելելով անհավատալի լանդշաֆտը և թարմացնող օդը: Սաբալանի գագաթի մոտ գտնվող հիասքանչ խառնարանային լիճը Հայկական Լեռնաշխարհի ամենաբարձր լիճն է: Այն տարվա մեծ մասը սառցակալած է։ Ավելի ուշ մենք կիջնենք ճամբար, վերադարձ Շաբիլ գյուղ 4WD մեքենաներով, ապա վերադարձ Sarein (մոտ 3 ժ.), Գիշերակացը Սարեյնի հյուրանոցում:

 

Օր 5․ Սարեյն – հայ-իրանական սահման – Երևան

Սարեյնը ներառում է ավելի քան 10 բնական տաք աղբյուրներ և դարձել է Իրանում հայտնի զբոսաշրջային ուղղություն: Մենք որոշ ժամանակ կանցկացնենք լողալով տաք աղբյուրներում, որպեսզի վերականգնվենք Սաբալան մեր ճանապարհորդությունից հետո: Այնուհետև մենք կճաշակենք համեղ խորտիկներ և աշ-դուխ (տեղական հայտնի ապուր), իսկ երեկոյան հատելով Նորդուզի Հայ-Իրանական սահմանը կավարտենք մեր ծրագիրը Երևանում:
Ծանուցում․ Լրացուցիչ, չնախատեսված գիշերակացի պարագայում կպահանջվի հավելյալ գումար։

 

ՍԱԲԱԼԱՆ ԼԵՌԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ

• պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
• լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
• տերմո հագուստ
• տաք փոխնորդ հագուստ
• 2 ուսապարկ 60-70լ. և 25-35լ.
• անձրևապաշպան բաճկոն
• քնապարկ միչև -5-ից -10 C ջերմաստիճանի համար
• քայլարշավային ձեռնափայտեր
• զանգապաններ (гамаши, бахилы)
• ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե, և քամուց պաշտպանող)
• ձմեռային և ամառային գլխարկ
• դեղատուփ
• լեռնային արևային ակնոց
• արևապաշտպան քսուք
• գլխի լապտեր
• թերմոս

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ

490$

 

ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

  • Տրանսպորտի ծառայությունը (Երևան-Նորդուզի սահմանից մինչև Շաբիլ գյուղ և հետադարձ դեպի Նորդուզի սահման և Երևան), օդորակիչով VAN կամ սեդան մեքենա (կախված խմբի չափից)
  • Ջիպեր (4WD մեքենաներ՝ օֆֆռոդ ճանապարհների համար)
  • Բոլոր կեցությունները (2 գիշեր հյուրանոցում, 1 գիշեր լեռնային կացարանում, 1 գիշեր հյուրատանը)
  • Շշալցված հանքային ջուր
  • Լեռնային զբոսավար
  • Թեյ/սուրճ ճամբարներում (առանց սահմանափակումների
  • Ուղեբեռի տեղափոխում ջորիներով/բեռնակիրներով (15կգ/անձը)
  • Անգլերեն կամ հայերեն խոսող լեռնային լոկալ ուղեկցորդ
  • Տաք հանքային աղբյուրների մուտքավճարը
  • Սաբալան բարձրանալու թույլտվության վճար
  • Արշավային գույք (միայն վրան)

ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

  • Անձնական գույք
  • Թեյավճարներ տեղացի գիդերին և վարորդներին
  • Լրացուցիչ գիշերակաց
  • Սնունդը
  • Արշավային գույքի և հանդերձանքի վարձակալություն
Գումարը փոխանցել գրանցման օրը, փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։

Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։

Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։

Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN (Նպատակ բաժնում գրեք Ձեր անուն ազգանունը)
💳Քարտի համար՝ 9051 1802 0926 8092 AMD
Idram ID- 677315552

Հարգանքներով` ArmLand զբոսաշրջային կազմակերպություն:

Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/

Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club/

On Sale

AMD

Only 4 spots left
M
S

Share

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit.

Must Know

Safety starts long before the hiker heads onto the trail. With effective pre-planning and research, many accidents and hazards.

Realated Posts

Ready to find your limits

Extreme skiing and adrenaline rush tour