ԱՉՔԱՍԱՐԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԲՆԱԿԻՉԸ ԿԱՄ ԴԱՐԵՎՍԿՈՒ ԻԺԸ

February 12, 2025

Դարևսկու իժ. Աչքասար

Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասում՝ Աչքասար լեռան տարածքում է գտնվում իժերի ընտանիքի ենթաընտանիքին պատկանող օձերի հազվագյուտ տեսակը՝ Դարևսկու իժը։ Այս տեսակը հայտնաբերել է ռուս կենսաբան Ի․ Ս․ Դարեվսկին հենց Հայաստանում, ինչով և պայմանավորված է տեսակի անվանումը։ Դարևսկու իժի տարածման արեալը ընդգրկում է ընդամենը 200 հեկտար տարածք։ Երկար ժամանակ հայտնի է եղել միայն մեկ պոպուլյացիա, որը տեղակայված է եղել Հայաստանի հյուսիս-արևմտյան մասում, Շիրակի մարզի ալպյան և մերձալպյան մարգագետիններում։ Գտնվում է «Արփի լիճ» ազգային պարկի պահպանության տակ։ Համարվում է վերացման վտանգի տակ գտնվող տասակ։ Տարածված են 2350-3000մ բարձրություններում, Հայկական լեռնաշխարհի ամենախոնավ վայրում, որտեղ տարեկան տեղումների քանակը հասնում է 1000 մմ-ի։

6-8 անգամ ավելի կարճ է։ Էգերն արուներից ավելի խոշոր են։ Ակտիվանում են մայիսի սկզբից մինչև սեպտեմբերի վերջն ընկած հատվածում։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսին։ Սնվում է կրծողներով և միջատներով, կարգավորելով նրանց թվաքանակը։ Պահպանության նպատակով խնամվում է նաև անազատ պայմաններում։ Դարևսկու իժը ներառված է Կարմիր գրքի մեջ։

 

Աչքասար լեռ

Աչքասարը գտնվում է Շիրակի մարզում: Այն կազմում է Ջավախքի լեռնաշղթայի մի մասը, որ ձգվում է 65 կմ և հասնում մինչև Վրաստան: Հայաստանի տարածքով այն անցում է միայն 20կմ: Աչքասարը լեռնաշղթայի ամենաբարձր կետն է: Լեռան բարձրությունը հասնում է 3196 մ-ի:

Աչքասարից է սկիզբ առնում Մթնաձոր վտակը, որը Տաշիր գետի աջ վտակն է: Լեռնագագաթը հանդիսանում է լավային կոն, որի վրա կա լանդշաֆտային հարուստ բազմազանություն: Այն հարուստ է բուսականությամբ, ինչին նպաստում է կլիմայի խոնավությունը, և ալպյան հարթություններով, ինչպես նաև հրաբխային ապարներով: Հենց խոնավության հետևանքն է հանդիսանում այն, որ լեռան ստորոտները պատված են ճահճուտներով, փոքր լճերով և աղբյուրներով: Աղբյուրներից մեկը Յոթաղբյուրն է:

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated