ՎԻՇԱՊԱԼԻՃ

February 12, 2025

Արշավ դեպի Վիշապալիճ

Գեղամա լեռներն իրենց հովանու տակ են թաքցնում Հայաստանի գեղեցիկ լճերից մեկը՝ Վիշապալիճը կամ Վանքի լիճը: Այն գտնվում է ծովի մակերևույթից 2620 մ բարձրության վրա, Գեղարդ գյուղից արևելք:
Դեպի լիճ տանող ճանապարհը բավականին հեշտ անցանելի է: Վիշապալճի այցելուին դիմավորում են գեղեցիկ դաշտերն ու լեռնային ցնցող տեսարանները: Լճից շատ գեղեցիկ երևում է Աժդահակը՝ Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը։ Վիշապալճի մերձակայքում կարելի է տեսնել վիշապաքարեր, որոնց վրա արագիլներ են քանդակված: Այս քարերն ունեն դարերի պատմություն: Դրանք մեզ են հասել ք.ա. 2-3 հազարամյակներից:

Վերջիններս համարվել են բերիության և առատության խորհրդանիշը և պատկանել են ջրի պաշտամունքին։ Այդ իսկ պատճառով էլ գտնվել են բացառապես գետերի, լճերի, աղբյուրների մոտակայքում և ունեցել են ձկան տեսք։ Վրան հիմնականում քանդակված են ցլի, օձի, արագիլի, խոյի և այլ կենդանիների ու թռչյունների պատկերներ։ Ժողովրդական ասույթներում վիշապաքարերը մարմնավորել են ջրի պաշտամունքի աստվածությունների կուռքեր և որոնք կարողացել են վերափոխվել մարդու։ Առաջին անգամ հենց Գեղամա լեռներում և Սևանա լճից ոչ հեռու գտնվող լեռնային արոտավայրերում են 1909 թվականին հայտնաբերել վիշապաքարեր։ Ասում են, որ այդ վայրերը օժտված են եղել յուրահատուկ գերբնական ուժով։

 

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի, Սրբուհի Այվազյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated