ՎԵՐԵԼՔ ՍԱԲԱԼԱՆ ԼԵՌ
ArmLand-ը Դամավենդի հաջող վերելքից հետո, որոշել է շարունակել բացահայտել Իրանի նշանավոր լեռները։ Այս անգամ հունիսի 25-30-ը, կուղևորվենք բացահայտելու Հայկական լեռնաշխարհի, բարձրությամբ երկրորդ, և Դամավենդից հետո բարձրությամբ երկրորդ հրաբուխը Սաբալանը։ Սաբալան հրաբխի բարձրությունը 4811մ է, նրա խառնարանում է գտնվում ամենագեղեցիկ խառնարանային լճերից մեկը, Սաբալանից բացվող շլացուցիչ տեսարանները, Շիրվանի կիրճը, որտեղ մարզվում են ալպինիստները, դարձրել են Սալաբանը Իրանի ամենապահանջված և սիրված վայրերից։
Հայկական լեռնաշխարհի հրաշքը կարող եք վայելել նաև դուք։ Ստորև մանրամասն ներկայացված է հնգօրյա ծրագիրը։
Օր 1․ Երևան – հայ-իրանական սահման – Թավրիզ
Առաջին օրը երեկոյան 19։00-ին Երևանից կմեկնենք հարավ, կհատենք հայ-իրանական սահմանը, որտեղ մեզ կդիմավորի մեր լոկալ գիդը Նորդուզում, այնուհետև կուղևորվեք դեպի Թավրիզ (մոտ 4ժ.); Ժամանակի առկայության դեպքում, կայցելենք նաև Ուրմիա լիճ, որի ճանապարհին կունենանք փոքր դադար լանչի համար: Երեկոյան կշրջենք Թավրիզի զբոսաշրջային վայրերով; Գիշերակացը Թավրիզի հյուրանոցում:
Օր 2․ Թավրիզ – Շաբիլ
Օր 3․ Շաբիլ – Սաբալանի հյուսիս-արևելյան ճամբար
Օր 4․ Վերելք Սաբալանի գագաթ – Սարեյն
Սկսում ենք մեր վերելքը առավոտյան ժամը 5-ին ճամբարում նախաճաշելուց հետո: Բարձրանանալով գագաթ (մոտ 5 ժամ) մենք որոշ ժամանակ կանցկացնենք վայելելով անհավատալի լանդշաֆտը և թարմացնող օդը: Սաբալանի գագաթի մոտ գտնվող հիասքանչ խառնարանային լիճը Հայկական Լեռնաշխարհի ամենաբարձր լիճն է: Այն տարվա մեծ մասը սառցակալած է։ Ավելի ուշ մենք կիջնենք ճամբար, վերադարձ Շաբիլ գյուղ 4WD մեքենաներով, ապա վերադարձ Sarein (մոտ 3 ժ.), Գիշերակացը Սարեյնի հյուրանոցում:
Օր 5․ Սարեյն – հայ-իրանական սահման – Երևան
Ծանուցում․ Լրացուցիչ, չնախատեսված գիշերակացի պարագայում կպահանջվի հավելյալ գումար։
ՍԱԲԱԼԱՆ ԼԵՌԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ
• պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
• լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
• տերմո հագուստ
• տաք փոխնորդ հագուստ
• 2 ուսապարկ 60-70լ. և 25-35լ.
• անձրևապաշպան բաճկոն
• քնապարկ միչև -5-ից -10 C ջերմաստիճանի համար
• քայլարշավային ձեռնափայտեր
• զանգապաններ (гамаши, бахилы)
• ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե, և քամուց պաշտպանող)
• ձմեռային և ամառային գլխարկ
• դեղատուփ
• լեռնային արևային ակնոց
• արևապաշտպան քսուք
• գլխի լապտեր
• թերմոս
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ
ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
-
Տրանսպորտի ծառայությունը (Երևան-Նորդուզի սահմանից մինչև Շաբիլ գյուղ և հետադարձ դեպի Նորդուզի սահման և Երևան), օդորակիչով VAN կամ սեդան մեքենա (կախված խմբի չափից)
-
Ջիպեր (4WD մեքենաներ՝ օֆֆռոդ ճանապարհների համար)
-
Բոլոր կեցությունները (2 գիշեր հյուրանոցում, 1 գիշեր լեռնային կացարանում, 1 գիշեր հյուրատանը)
-
Շշալցված հանքային ջուր
-
Լեռնային զբոսավար
-
Թեյ/սուրճ ճամբարներում (առանց սահմանափակումների
-
Ուղեբեռի տեղափոխում ջորիներով/բեռնակիրներով (15կգ/անձը)
-
Անգլերեն կամ հայերեն խոսող լեռնային լոկալ ուղեկցորդ
-
Տաք հանքային աղբյուրների մուտքավճարը
-
Սաբալան բարձրանալու թույլտվության վճար
-
Արշավային գույք (միայն վրան)
ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ
-
Անձնական գույք
-
Թեյավճարներ տեղացի գիդերին և վարորդներին
-
Լրացուցիչ գիշերակաց
-
Սնունդը
-
Արշավային գույքի և հանդերձանքի վարձակալություն
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN (Նպատակ բաժնում գրեք Ձեր անուն ազգանունը)
Քարտի համար՝ 9051 1802 0926 8092 AMD
Idram ID- 677315552
Հարգանքներով` ArmLand զբոսաշրջային կազմակերպություն:
Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club/