ԶՈՐԱՑ ՏԱՃԱՐ

February 11, 2025

Հայաստանի Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում է գտնվում Զորաց (Զորաց Սուրբ Աստվածածին) եկեղեցին, որը նաև հայտնի է Սուրբ Ստեփանոս անվամբ, քանի որ կառուցվել է Ստեփանոս Տարսայիճ Օրբելյան եպիսկոպոսի կողմից: Եկեղեցին կառուցել են 1303 թվականին, երբ Հայաստանը գտնվում էր մոնղոլների լծի տակ: Վերջիններս պահանջում էին հայերին մարտնչել մամլուքների և թուրքերի դեմ, այդ ժամանակ կառուցվեց զինվորական եկեղեցի՝ Զորացը։

ՏԱՃԱՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Զինվորական եկեղեցիներն առանձնանում են յուրահատուկ կառուցվածքով՝ խորանի բարձրությունը հավասար է ձիու վրա նստած մարդու բարձրության: Մարտի մեկնելիս, զինվորականները գալիս էին այնտեղ օրհնություն ստանալու, ինչից և առաջացել է Զորաց եկեղեցի անվանումը: Եղեգիսը 9-17-րդ դարերում եղել է Վայոց Ձորի քաղաքական կենտրոնը, որում իշխում էր Օրբելյան իշխանական տոհմը: Այդ պատճառով է, որ Եղեգիսի տարածքում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ: Զորաց եկեղեցին կանգուն է մինչ օրս, նրա տարածքում պահպանվել է բազալտից կառուցված պարսպի մի մասը, որի շուրջը գտնվում է գերեզմանատունն իր տասնյակ խաչքարերով ու տապանաքարերով: 2006-2007թթ Հուսիկ Մելքոնյանի ղեկավարած պեղումների ժամանակ հայտնաբերվել են պատերում՝ մեկական խորշերի մեջ տեղադրված պահարաններ: Նորաբաց սենյակներում առկա բազմաթիվ դարակների ու պահարանների գոյությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ ամենայն հավանականությամբ այդ վայրը եղել է միձնադարյան գրչության վայր և գրապահոց Մատենադարանի հետ:

Զորաց եկեղեցու տարածքում հայտաբերվել են հուշարձաններ, որոնք շատ ավելի հին են քան հենց եկեղեցին, ինչը հանգեցնում է այն մտքին, որ եկեղեցու տարածքում նախկինում եղել է այլ սրբավայր:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated