Ի՞նչ է զիփլայնը
Զիփայնը արկածային տուրիզմի ամենաարագ զարգացող ուղղություններից է: Այն էքստրիմի սիրահարների համար սիրած զբաղմունք է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:
Զիփլայնը ձգված պողպատե պարանի միջողով արագընթաց վայրէջքն է, որը բաձրության վրա է տեղի ունենում: Որպես կանոն, զիփլայնները կառուցում են ձորերի, ջրամբարների, անտառների և այլ գեղատեսիլ վայրերի վրա։ Զիփլայնով սահելիս կարելի է զարգացնել 40-ից 100 կմ/ժ արագություն։
Առաջացման պատմությունը
Առաջին զիփլայնները հայտնվել են ալպյան լեռներում, Նոր Զելանդիայում, Չինաստանում և Վիետնամում, դրանք օգտագործվել են մարդկանց կամ բեռները ձորերով հեշտությամբ և արագ տեղափոխելու համար: Հատուկ սարքերը, որոնք բաղկացած էին ձգված մալուխներից, չժանգոտվող պողպատից գլանափաթեթներից, հատուկ բլոկներից, տարբեր ամրացումներից և պարաններից, հին ժամանակներում փոխարինում էին կամուրջներին: Որոշ լեռնային երկրներում լեռների բնակիչները դեռ օգտագործում են նմանատիպ ճոպանուղիներ ՝ բերքը կամ այլ իրերը “Ա” կետից “Բ”կետ արագ տեղափոխելու համար:
Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ վերացել է ապրանքների տեղափոխման համար նման կառույցների անհրաժեշտությունը։ Նրանք իրենց տեղը գտան զվարճանքի ոլորտում։
Ովքե՞ր կարող են օգտվել զիփլայնից
Յուրաքանչյուր ոք, ով համապատասխանում է հետևյալ պահանջներին, կարող է օգտվել զիփլայնից.
- քաշը՝ ոչ պակաս, քան 30 կգ և ոչ ավելի, քան 130 կգ;
- հասակը՝ 130 սմ կամ ավելի բարձր;
- ինքնուրույն թռիչքի համար տարիքը 18 տարեկանից բարձր պետք է լինի, մինչև 12 տարեկան երեխաները կարող են թռչել ծնողների կամ խնամակալների ներկայությամբ:
Բացի այդ, կան սահմանափակումներ՝ կապված անհատի վիճակի հետ։
Հղի կանանց, ինչպես նաև ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ գտնվող անձանց արգելվում է վարել:
Մարդկանց կտրականապես խորհուրդ չի տրվում թռչել զիփլայնով, եթե ունեն՝
- սրտանոթային համակարգի, գոտկային ճողվածքների քրոնիկական հիվանդություններ.
- էպիլեպսիայի կամ գլխապտույտի հաճախակի նոպաներով.
Երևանի զիփլայն
Երևանյան ճախրուղով թռիչքը տեղի է ունենում Հրազդանի կիրճի վրայով, և որի ժամանակ բացվում են քաղաքի՝ անմոռանալի տեսարաններ: Ունի 2 թռիչքուղի: Առաջին ուղու երկարությունը մոտավորապես 870 մետր Է, բարձրությունը՝ սկզբնամասում 123 մետր, կամրջի տակով անցնելիս՝ 87-90 մ։ Երկրորդ թռիչքուղին ավելի կարճ է՝ երկարությունը 650 մետր է, բարձրությունը՝ 60 մ։ Այս ճախրուղով թռչելիս մարդը կարող է զարգացնել մինչև 120-140կմ/ժ արագություն։ Երևան Զիփլայն Էյրլայնսի թռիչքուղին միակն է աշխարհում, որն անցնում է կամրջի տակով։ A կետից B կետ հասնելու համար պահանջվում է 1 րոպեից մի փոքր ավելի:
Ծաղկաձորի զիփլայն
Ծաղկաձորի զիփլայնը գտնվում է Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ: Զիպլայնով թռիչքը 3 փուլերով է՝
- Թռիչք սկզբնական կետից – 480 մ
- Ոտքով վերելք — 150 մ
- Ետադարձ թռիչք դեպի սկզբնակետ — 630 մ
Իր ամենաբարձր կետում զիփլայնի բարձրությունը հասնում է 130 մետրի: Թռիչքի ընդհանուր տևողությունը՝ 15-20 րոպե է:
Տավուշի մարզի Ենոքավան գյուղում է գտնվում Yell Extreme Park-ը, որն առաջարկում է Զիփլայնի 5 տարբեր ճոպանագիծ՝ 135-ից 750 մ երկարությամբ, իսկ բարձրությունը 200-300 մ է: Մինչ թռիչքը տեղի է ունենում հատուկ թրեյնինգ՝անվտանգության կանոնների վերաբերյալ: Մի գծից մյուսը հասնելու համար պետք է քայլել 5-10 րոպե: Բոլոր թռիչքուղիներից օգտվելու ընդհանուր միջին տևողությունը 1,5 ժամ է:
Կապանի զիփլայն
Երկու մասից բաղկացած զիփլայնի ընդհանուր երկարությունը 1750 մետր է, երկարությունը մի կետից մյուսը ՝ 1080 մետր։ Այս զիփլայնն ավելի երկար է, քան Ենոքավանի (750 մետր) և Երևանի (գրեթե 870 մետր) զիփլայնները: Այս զիփլայնը տարբերվում է մյուսներից իր երկարությամբ և դիրքով, քանի որ այն անցնում է քաղաքի վրայով: Այլ կերպ ասած, զբոսաշրջիկը անցնում է շենքերի վրայով։ Զիպլայն նախագիծը Կապանում առաջին խոշոր ներդրումային ծրագիրն է 2020 թվականին:
Տաթևի զիփլայն
Սյունյաց լեռնաշխարհի ողջ հմայքն ու գերբնական ուժը կարելի է վայելել Tatev Zipline-ի բարձունքից։ Զիպլայնը գտնվում է Որոտանի կիրճում՝ Սատանի կամուրջի հարևանությամբ: Բաղկացած է 4 թռիչքուղուց: Ունի 2500 մ երկարություն և 127 մ բարձրություն:



