ՄԵՐ ՄԱՍԻՆ
Բարի գալուստ

Մեր Մասին
Արմլենդ արշավական ակումբը հիմնադրվել է 2014 թվականին՝ Արտյոմ Մարտիրոսյանի կողմից:
Ակումբը հանդիսանում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի պաշտոնական գործընկերը, ինչպես նաև Տուրիզմի ֆեդերացիայի, Լեռնային ուղեկցորդների հայկական ասոցացիայի և ՀՌՀ(Հայ-ռուսական համալսարան) տուրիզմի ամբիոնի անդամ: Հիմնադրման օրվանից ի վեր Արմլենդ արշավական ակումբը կազմակերպել է ավելի քան 3000 արշավներ և լեռնային վերելքներ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս: Հատկապես հատկանշական են բարձր լեռնային վերելքները, ինչպիսիք են՝ Արարատը, Կազբեկը, Էլբրուսը, Դեմավենդը, Կիլիմանջարոն։
Այս տարիների ընթացքում ակումբը արդեն իսկ հայտնի երթուղիներով արշավներ կազմակերպելուց բացի, իրականացրել է նաև բազմաթիվ էկսպեդիցիոն արշավներ, որոնց շնորհիվ բացահայտվել են նոր երթուղիներ: Նշենք նաև, որ ակումբի մշակած բոլոր երթուղիները տարբեր հարթակներում հասանելի են բոլորի համար:
Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում էկո և արկածային տուրիզմին։ Ակումբի առաջնային սկզբունքներից է մասնակիցների անվտանգության ապահովումը։ Արշավները ուղեկցում են բարձր պատրաստվածութուն և փորձառություն ունեցող լեռնային ուղեկցորդներ՝ Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ակումբը 2025 թվականից սկսած անցկացնում է լեռնային ուղեկցորդների վերապատրաստման դասընթացներ, որի նպատակն է նպաստել ոլորտում փորձառու լեռնային ուղեկցորդների թվի ավելացմանը:
Արմլենդ արշավական ակումը նաև պարբերաբար տարբեր կրթական հաստատություներում իրականացնում է դասախոսություներ, երիտասարդների շրջանում լեռնային տուրիզմի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով:

Մեր նպատակը
Հայաստանն առաջարկում է շատ ավելին, քան ցույց են տալիս հիմնական լրատվամիջոցները, և մեր նպատակն է ձեզ ուղեկցել ոչ ստանդարտ վայրեր, կիսվել մեր գեղեցիկ երկրի հարստությամբ։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում էկո և էքստրեմալ տուրիզմին։ ArmLand-ը ողջունում է բոլոր նրանց, ովքեր սիրում են ճանապարհորդել, սիրում են արկածներ և ցանկանում են կապ հաստատել բնության հետ։

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԲՆՈՒԹՅՈՒՆ
Ներկայացնում ենք «ArmLand Protected Nature» նախագիծը՝ նոր հետաքրքիր նախաձեռնություն, որն իրենից ներկայացնում է արշավների կազմակերպում Հայաստանի արգելոցներում, արգելավայրերում և ազգային պարկերում։ Նախագիծը նպատակ է հետապնդում բացահայտելու և մարդկանց ավելի լայն շրջանակներին ներկայացնելու Հայաստանի բնությունն ու կենդանական աշխարհը։ ՀՀ պահպանվող հատուկ տարածքները եզակի են իրենց հարուստ կենսաբազմազանությամբ և էկոհամակարգերով։ Որպես օրինակ բերենք Արփի լճի ազգային պարկը, որտեղ գտնվում է հայկական որորի(նույն ինքը чайка) ամենամեծ գաղութն աշխարհում և գանգրափետուր հավալուսնի(նույն ինքը пеликан) միակ բնակավայրը Հայաստանում:
Մեր երկիրը իսկական դրախտավայր է, հարուստ բնական և պատմամշակութային մեծ ժառանգությամբ և մենք, մեր բոլոր միջոցներն ու տարիների փորձը ներդնելով, փորձում ենք հավուր պատշաճի ներկայացնել այն մարդկանց։
Հետևեք մեզ՝ անհավանական բացահայտումների համար:

ԱՆՎԱՆՈՒՄՆ ՈՒ ԼՈԳՈՆ
Լոգոյի վրա պատկերված են Հայաստանի երեք սիմվոլները․ Հայկական Լեռնաշխարհը, արծիվը և արևը։
Լոգոյի հիմքում արծիվն է (կամ՝ արծվի պատկերն է), որն արևածագի ժամանակ թռչում է լեռներն ի վեր՝ խորհրդանշելով ազատությունը, երբ հասնում ես լեռան գագաթին:
ՄԵՐ ԹԻՄԸ

ԱՐՏՅՈՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հիմնադիր-Լեռնային Ուղեկցորդ
Բարև Ձեզ: Ես Արտյոմն եմ: Մարդ, որն իր կյանքի մեծ մասը նվիրել է ճանապարհորդություններին, արշավներին...

ԱՐՏՅՈՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հիմնադիր-Լեռնային Ուղեկցորդ
Բարև Ձեզ: Ես Արտյոմն եմ: Մարդ, որն իր կյանքի մեծ մասը նվիրել է ճանապարհորդություններին, արշավներին և բացահայտումներին: Ավարտել եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը 2011 թվին։ ArmLand-ի հիմնադիր տնօրենն եմ: 2014-ից ակումբն իր բուռն գործունեությունն է ծավալում լեռնագնացության ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Ակումբի ղեկավար լինելուց բացի, նաև ակումբի լեռնային գիդ-ուղեկցորդն եմ: Ունեմ 5000+ գրանցած վերելքներ, ինչպիսիք են՝ Արարատը, Էլբրուսը և Կազբեկը: Այս կայքը ներկայացնում է այն ամենը, ինչ կազմում է իմ առօրյան, կյանքը: Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է փնտրի նոր արկածներ, դուրս գա իր սովորական և առօրյա միջավայրից, կոտրի կաղապարները, որոնցում հայտնվել է ակամա, և բացահայտի իրական ինքնությունը: Ես դա արել եմ և անում եմ ճանապարհորդելով: Միացե՛ք մեր թիմին, և եկե՛ք բացահայտենք աշխարհը միասին:

ՎԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տուր Մենեջեր
Ողջույն, ես Վարդուհին եմ՝ ArmLand-ի մենեջերը։ Սիրում եմ լեռները, արկածներն ու նոր վայրեր բացահայտելը։ Իմ...

ՎԱՐԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տուր Մենեջեր
Ողջույն, ես Վարդուհին եմ՝ ArmLand-ի մենեջերը։
Սիրում եմ լեռները, արկածներն ու նոր վայրեր բացահայտելը։ Իմ նպատակն է՝ յուրաքանչյուր արշավ դարձնել անմոռանալի, իսկ մասնակիցներին՝ լի դրական էմոցիաներով ու նոր տպավորություններով։

ՍՎԵՏԼԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Մարքեթինգի մասնագետ
Ողջույն, ես Սվետլանան եմ՝ ArmLand-ի SMM մասնագետը։ Սիրում եմ լեռները, նոր վայրեր բացահայտելն ու մարդկանց...

ՍՎԵՏԼԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Մարքեթինգի մասնագետ
Ողջույն, ես Սվետլանան եմ՝ ArmLand-ի SMM մասնագետը։
Սիրում եմ լեռները, նոր վայրեր բացահայտելն ու մարդկանց հետ կիսվել արշավների ամենահիշարժան պահերով։
Ինձ համար կարևոր է, որ յուրաքանչյուր պատմություն փոխանցի այն իրական զգացողություններն ու հույզերը, որոնք ապրում ես լեռներում։

ՄԱՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ավագ լեռնային ուղեկցորդ
Ողջու՜յն, ես Մայան եմ՝ ԱրմԼենդ արշավային ակումբի ուղեկցորդը։ Ավարտել եմ ԵՀՊԲՔ-ն՝ բուժքրոջ մասնագիտությամբ, և սովորել...

ՄԱՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ավագ լեռնային ուղեկցորդ
Ողջու՜յն, ես Մայան եմ՝ ԱրմԼենդ արշավային ակումբի ուղեկցորդը։ Ավարտել եմ ԵՀՊԲՔ-ն՝ բուժքրոջ մասնագիտությամբ, և սովորել Little Էսթետիկ բժշկության կենտրոնում՝ որպես կոսմետոլոգ։
Բացի այդ, ես նաև «մասնագիտությամբ» մամա եմ։
Լեռների կանչն ինձ գտավ 6 տարի առաջ, և այդ ժամանակվանից լեռները դարձան իմ հոգու հանգրվանը։ Այստեղ ես գտա ինքնամաքրում, անսահման էներգիա ու նոր ուժ։ Իմ ամենաբարձր հաղթահարված գագաթը Արարատն է՝ 5137 մ բարձրությամբ։
Լեռներում ապրած յուրաքանչյուր պահ ինձ հիշեցնում է՝ կյանքը լի է մեծ փորձություններով ու գեղեցիկ պահերով։

ՍԻՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Բովանդակության հեղինակ
Ողջու՜յն։ Ես Սիրանն եմ՝ ակումբի լեռնային գիդը և բովանդակության հեղինակը (content writer)։ Ավարտել եմ Հայ-ռուսական...

ՍԻՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Բովանդակության հեղինակ
Ողջու՜յն։ Ես Սիրանն եմ՝ ակումբի լեռնային գիդը և բովանդակության հեղինակը (content writer)։ Ավարտել եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Տուրիզմի բաժինը։ Զբաղվում եմ վազքով, սիրում եմ լեռները և բնությունը։ Լեռնային ակտիվությանը զուգահեռ նաև հոգատար մայրիկ եմ:

ՍՈՆԱ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ
Լեռնային ուղեկցորդ
Ողջու՜յն, ես Սոնան եմ, ԱրմԼենդ թիմի ուղեկցորդը։ Ավարտել եմ ԵԹԿՊԻ-ն՝ դերասանուհու մասնագիտությամբ, և ԵԳՊԱ-ն՝ արվեստաբանության...

ՍՈՆԱ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ
Լեռնային ուղեկցորդ
Ողջու՜յն, ես Սոնան եմ, ԱրմԼենդ թիմի ուղեկցորդը։ Ավարտել եմ ԵԹԿՊԻ-ն՝ դերասանուհու մասնագիտությամբ, և ԵԳՊԱ-ն՝ արվեստաբանության ուղղությամբ։
Իմ մեծ սերը բնության հանդեպ ինձ տարավ դեպի լեռները։ Այստեղ ես գտա ներդաշնակություն, ազատություն ու անսահման գեղեցկություն։ Լեռներում աշխարհը տեսնում ես տիեզերքի մասշտաբով, հաղթահարում ես ինքդ քեզ ու ամեն անգամ նոր փորձություններ բացահայտում։
Բնությունը հավատարիմ ընկեր է, և լեռներում կյանքը միշտ մնում է գեղեցիկ ու առեղծվածներով լի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՍՈՅԱՆ
Լեռնային ուղեկցորդ
Բարեւ Ձեզ։ Ես Հովհաննեսն եմ, լեռների մեծ սիրահար: Արմլենդ թիմի լեռնային գիդերից եմ։ Բարձր լեռներն...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՍՈՅԱՆ
Լեռնային ուղեկցորդ
Բարեւ Ձեզ։ Ես Հովհաննեսն եմ, լեռների մեծ սիրահար: Արմլենդ թիմի լեռնային գիդերից եմ։ Բարձր լեռներն իմ մոտիվացիան են 2019թ.-ից։ Բացի սարերից, սիրում եմ նաև թռչել պարապլանով և պարանով ցատկել։
Իմ աշխատանքի շնորհիվ ես կարողանում եմ անել այն, ինչ սիրում եմ, ինչպես նաև գումար վաստակել դրա համար, չէ՞ որ դա ֆանտաստիկ է:

ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Լեռնային և դահուկային ուղեկցորդ
Ողջու՜յն։ Ես Տիգրանն եմ, Արմլենդ թիմի լեռնային և դահուկային գիդը: Երեք հրաշքների հպարտ հայր եմ։...

ՏԻԳՐԱՆ ՍԻՄՈՆՅԱՆ
Լեռնային և դահուկային ուղեկցորդ
Ողջու՜յն։ Ես Տիգրանն եմ, Արմլենդ թիմի լեռնային և դահուկային գիդը: Երեք հրաշքների հպարտ հայր եմ։ Բարձրացել եմ 5000մ+ լեռներ, ինչպիսիք են՝ Արարատը, Կազբեկը (10x), Էլբրուս, Դեմավենդ և մի քանի տեխնիկական 4000մ+ լեռներ։ Այժմ Հայաստանում զարգացնում եմ Skimo Alpinism (դահուկային լեռնագնացությունը) որպես սպորտ:
Ուրախ կլինեմ հանդիպել ձեզ լեռներում:

ԴԵՆԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Լեռնային ուղեկցորդ
Ողջույն, ես Դենիսն եմ։ ԱրմԼենդ արշավային ակումբի լեռնային ուղեկցորդը։ Սովորում եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, նաև...

ԴԵՆԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆ
Լեռնային ուղեկցորդ
Ողջույն, ես Դենիսն եմ։ ԱրմԼենդ արշավային ակումբի լեռնային ուղեկցորդը։ Սովորում եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, նաև նկարիչ եմ։ Մանկուց մեծացել եմ լեռներում , սիրում եմ զբաղվել ժայռամագլցմամբ և լեռներին մոտ գտնվել։

ԱՆԱՀԻՏ ՆԱԶԱՐՅԱՆ
Լեռնային ուղեկցորդ
Ես Անահիտն եմ։ Եթե ինձ բնութագրող մի քանի հատկանիշ առանձնացնեմ, առաջինը երևի կլինեն էներգիաս և...

ԱՆԱՀԻՏ ՆԱԶԱՐՅԱՆ
Լեռնային ուղեկցորդ
Ես Անահիտն եմ։
Եթե ինձ բնութագրող մի քանի հատկանիշ առանձնացնեմ, առաջինը երևի կլինեն էներգիաս և նոր բաներ փորձելու ցանկությունը։ Սովորաբար չեմ վախենում նոր մարտահրավերներից և սիրում եմ ինձ փորձել տարբեր իրավիճակներում։ Հավանաբար հենց դա էլ ինձ տարավ դեպի լեռներ։
Սովորել եմ ԵՊՀ-ում՝ «Սերվիս և տուրիզմ» բաժնում, իսկ այսօր «ԱրմԼենդ» արշավական ակումբում աշխատում եմ որպես լեռնային ուղեկցորդ։
Լեռներից բացի, կյանքիս կարևոր մասն են կազմում տարբեր սպորտաձևերը։ Արդեն հինգ տարի զբաղվում եմ բռնցքամարտով, ինչպես նաև սիրում եմ վազել և սնոուբորդ վարել։ Վերջերս էլ սկսել եմ զբաղվել հեծանվասպորտով։
Սիրում եմ նաև ավելի հանգիստ զբաղմունքներ․ ազատ ժամանակ զբաղվում եմ սիրողական նկարչությամբ և լուսանկարչությամբ։ Ինձ միշտ հետաքրքիր է նոր բաներ փորձելը, բացահայտելը և ժամանակի ընթացքում հասկանալը, թե ինչն է իսկապես ինձ ոգեշնչում և ինչում եմ ինձ լավագույնս զգում։

ԳԱԳԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ
Լեռնային ուղեկցորդ
Ողջո՜ւյն բոլորին։ Ես Գագիկն եմ՝ նույն ինքը՝ Gagik BlackRock-ը, «ԱրմԼենդ» արշավական ակումբի լեռնային ուղեկցորդը։ Սիրում...

ԳԱԳԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ
Լեռնային ուղեկցորդ
Ողջո՜ւյն բոլորին։ Ես Գագիկն եմ՝ նույն ինքը՝ Gagik BlackRock-ը, «ԱրմԼենդ» արշավական ակումբի լեռնային ուղեկցորդը։
Սիրում եմ լեռները, սարերն ու ձորերը։ Լեռնագնացությամբ սկսել եմ զբաղվել դեռ մանկուց՝ երեք տարեկանից։ Սիրում եմ բարձրությունը, ժայռերը և այն զգացողությունը, երբ հաղթահարում ես ինքդ քեզ։
Տարբեր ժամանակներում զբաղվել եմ պարկուրով, վորքաութով և ռուֆթոփինգով (rooftopping)։ Իմ ամենասիրելի զբաղմունքներից մեկը ժայռամագլցումն է։ Սիրում եմ նաև լողալ, հատկապես՝ խորը ջրերում, և մոտոցիկլետով երկար ճանապարհորդել՝ գիշերելով վրանում ու բացահայտելով նոր վայրեր։
Ինձ համար արկածներն ու ազատությունը կյանքի անբաժան մասն են։ Սիրում եմ բարձրությունները, փոթորկոտ ջրերն ու այն պահերը, երբ ադրենալինը զգացնել է տալիս իրեն։
Բայց այս ամենի հետ մեկտեղ ունեմ նաև մի շատ փափուկ կողմ․ սիրում եմ կատուներին ու մյուս կենդանիներին։ Ավելին՝ օգնում եմ բարձր տեղերում հայտնված կատուներին անվտանգ իջնել։ 😻
Իմ մասին դեռ շատ բան կարելի է պատմել, բայց ամենալավը միասին լեռներ բարձրանալն ու արկածների մեջ ընկնելն է։ Կհանդիպենք արահետներին։ 🏔️












