ԱՐԱՐԱՏԸ ԼԵՌՆԱԳՆԱՑՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ

Բոլորի մոտ երբևէ առաջացած հարցերի շարքից է, թե մարդիկ ինչու են գնում լեռներ. պատասխանը հենց այնտեղ է: Իզուր չէ Արմլենդի կարգախոսը` երազանքներն իրականանում են լեռներում: Փորձե’ք գեթ մեկ անգամ հայտնվել նույնիսկ ամենացածր գագաթներից մեկին, և ձեր զգացողությունները ևս անպատմելի կդառնան, ինչպես այս պահին իմն են: Եվ եթե ձեզ ուղեկցի գերազանց պատրաստվածություն ունեցող թիմ և ուղեկցորդ, այն կդառնա ձեր կյանքի անբաժան մաս: Լեռներում ես ինձ համար կարևորում եմ անվտանգությունը, չնայած վտանգները երբևէ հնարավոր չէ կանխատեսել, բայց այնուամենայնիվ անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել դրանց: Եվ հենց Արմլենդն է ինձ համար անվտանգության երաշխավորը լեռներում: դրանում համոզվել եմ մի քանի տասնյակ արշավներից հետո, որոնցում իր ամենակարևոր տեղը զբաղեցնում է Արարատը` հանդիսանալով լրջագույնը իր բարձրությամբ` 5000+: Արարատն ինձ համար գաղտնի պահած, տարիներով փայփայած երազանք-նպատակ էր, որի իրագործումը անհնարինների շարքից էր: Սակայն, 2022 թվ. օգոստոսի 13-ին, կանգնելով Արարատի գագաթին, հասկացա, որ երբ քո ճանապարհին հայտնվում են ճիշտ մարդիկ, որոնց նույնիսկ պարզ ներկայությունը դառնում է մոտիվացիայի անդպառ աղբյուր` անհաղթահարելի երազանքի իրականացման ճանապարհին: Ցանկացած 5000+ բարձրություն պահանջում է լուրջ պատրաստվածություն, ինչը հնարավոր եղավ ձեռք բերել Արմլենդի հետ` 1 տարվա բազմաթիվ գագաթների հաղթահարման արդյունքում: Մեր ուղեկցորդ Արտյոմը Մարտիրոսյան, որ ուներ անասելի հոգեբանական և ֆիզիկական մարզվածություն, անընդհատ մեզ ցուցումներ էր տալիս վերելքի ժամանակ` խմբում մարտական ոգին բարձր պահելու նպատակով: Երբ առաջին անգամ եք նման բարձրության վրա, գուցե չկարողանաք ճիշտ կողմնորոշվել և ուժերը ճիշտ գնահատել, ընտրե’ք այնպիսի խումբ, ում կարող եք ամենածայրահեղ պահերին վստահել ձեր կյանքը…

Սաթենիկ Եսայան

 

Երբեք չեմ երազել կամ նպատակ ունեցել բարձրանալ Արարատ: Բայց, երբ երկու տարի առաջ սկսեցի արշավել ու ավելի ճանաչել հայրենիքս, ամեն բան փոխվեց: Հայրենաճանաչությունը 3000+ ից լրիվ ուրիշ աշխարհ է: Երբ ամեն գագաթ բարեհաջող հաղթահարում էի, գրեթե ամեն անգամ հեռվից ողջունում էր շատ հզոր ձգողականությամբ, շատ հին ու վեհաշուք << Ծերուկը>>:Մի պահ նրան բացահայտելու ցանկությունը այնքան մեծ էր, որ արդեն անհնար էր դիմանալ: Որոշել և միանգամից գրանցվել եմ: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը սպասում էր: Սպասելիքներն ու էմոցիաները այնքան այնքան շատ էին, որ գրեթե չեմ նկատել ոչ մի անհարմարություն: Հիշողություն հավաքելու ցանկությունը ամեն բան իդեալական էր դարձրել: Վերելքը սկսել ենք 2200 մ-ից և 2 ճամբարում գիշերելուց հետո հասել ենք հավերժական ձյանը, որից հետո սկսում է ամենահետաքրքիր և էմոցիոնալ պահը: Այս պահին կարող եմ առանձնացնել միայն այն, որ այդ պահին հավատում ես, որ մարդկային կարողությունները անհայտ ու անծայրածիր են: Չնայած ինչպես ասում են վերջին խոսքը լեռներինն է, բայց այդ պահին դու այլ բան ես զգում: Դու հազթահարել ես բավականաչափ, որ վայելես լուսաբացը լեռներում, հաղթահարել ես ինքդ քեզ: Եվ ամենավերջում քեզ վարձատրվում է պայծառ արևային եղանակով, որ տպավորություններն էլ ավելի լիարժեք դարձնեն: Այդ ամենը փոխում է ինքդ քո նկատմամբ վերաբերմունքդ: Հասկանում ես, որ դու կարող ես ավելին: Ձևավորվում և փոխվում է բնավորությունդ, նպաստում ինքնաճանաչման և ինքնակազմակերպման: Կարևոր չէ ու՞ր ես գնում, եթե չգիտես ինչի համար ես դա անում: Այս պահին իմ կյանքը բաժանված է երկու մասի՝ մինչ Արարատ և Արարատից հետո:

Սիրանուշ Հունանյան