15 ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏ ԷՎԵՐԵՍՏԻ ՄԱՍԻՆ

  1. Մոտ 450 միլիոն տարի առաջ Էվերեստի գագաթը օվկիանոսի հատակն էր: Էվերեստը ծածկող հողում երբեմն հանդիպում են բրածո ծովային օրգանիզմներ։
  2. Էվերեստը տարեկան աճում է միջինը 4 միլիմետրով։
  3. Ամեն տարի լեռնագնացները մոտ հիսուն տոննա աղբ և այլ թափոններ են թողնում Էվերեստի լանջերին։
  4. Այս կապակցությամբ Նեպալի իշխանություններն ընդունել են կանոն, ըստ որի՝ յուրաքանչյուր լեռնագնաց, հետ իջնելիս, կամ պետք է հավաքի առնվազն 8 կիլոգրամ աղբ, կամ վճարի չորս հազար դոլար։
  5. Սովորաբար մահացած ալպինիստների մարմինները Էվերեստից չեն տարհանվում այս գործընթացի բարդության պատճառով՝ ոչ մի ուղղաթիռ չի կարողանում բարձրանալ նման բարձրություն։ Ավելին, դրանցից մի քանիսն օգտագործվում են այլ ալպինիստների կողմից որպես ուղղորդող նշաններ։
  6. Ջոմոլունգմայի վեբ-տեսախցիկը աշխարհի ամենաբարձր վեբ-տեսախցիկն է, այն գտնվում է Կալա-Պատհար լեռան վրա, 5675 մետր բարձրության վրա և ուղղված է դեպի Էվերեստ:
  7. 2015 թվականին Հիմալայները ցնցեցին մի շարք հզոր երկրաշարժեր։ Արդյունքում Ջոմոլունգմայի բարձրությունը փոքր-ինչ փոխվել է՝ նվազելով 2,54 սանտիմետրով։
  8. Առաջին կինը, ով բարձրացել է Ջոմոլունգմա, ճապոնացի ալպինիստ Ջունկո Տաբեյն է, ով հաջողությամբ վերելք է կատարել 1976 թվականին։
  9. 2004 թվականին նեպալցի շերպա Պեմբա Դորջեն սահմանեց Էվերեստ ամենաարագը բարձրանալու ռեկորդը։ Սկսելով բազային ճամբարից 6000 մետրից մի փոքր ցածր բարձրության վրա՝ նա գագաթին հասավ 8 ժամ 10 րոպեում։
  10. Աշխարհի բոլոր լեռների մեջ Էվերեստը ամենաբարձր գագաթն է, բայց ոչ ամենավտանգավորը։ Հիմալայան մեկ այլ գագաթ՝ Աննապուրնան, շատ ավելի վտանգավոր է մագլցման վիճակագրության մեջ։ Այն նվաճելու փորձերի ավելի քան 30%-ն ավարտվում է ալպինիստի մահով։ Ջոմոլունգմայի նվաճման ժամանակ մահացության մակարդակը տատանվում է 10% նշագծի շուրջ:
  11. 2001 թվականին Էվերեստը հաջողությամբ բարձրացել է Էրիկ Վայհենմայեր անունով առաջին կույր ալպինիստը։
  12. 1978 թվականին իտալացի լեռնագնաց Ռեյնհոլդ Մեսները դարձավ առաջին մարդը, ով բարձրացավ Էվերեստ առանց լրացուցիչ թթվածնի օգտագործման: 1980 թվականին նա կատարել է նաև Էվերեստի առաջին հաջող միայնակ վերելքը։
  13. 1969 թվականից ի վեր միակ տարին, երբ ոչ մի ալպինիստ չի մահացել Էվերեստի լանջերին, եղել է 1977 թվականը:
  14. Ձմռանը վերևում ջերմաստիճանը կարող է իջնել մինչև մինուս 60 աստիճան: Անգամ ամռանը՝ հուլիս-օգոստոս ամիսներին, ջերմաստիճանը զրոյից չի բարձրանում։
  15. Ամենատարեց լեռնագնացը, ով հաջողությամբ բարձրացել է Էվերեստը, 80-ամյա ճապոնացի Յուիչիրո Միուրան է: Ռեկորդը սահմանվել է 2013թ.-ին: