ԱՇԽԱՐՀԻ 14 ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳԱԳԱԹՆԵՐԸ

Լեռնագագաթները, որոնց բարձրությունը գերազանցում է 8000 մետրը, սովորաբար ալպինիստները պարզապես անվանում են ութհազարանոցներ: Երկրի վրա ութհազարանոց գագաթները այնքան էլ շատ չեն, դրանք 14-ն են:

8000 + բարձրություն

Ութհազարանոցները մոլորակի միակ լեռներն են, որոնք ունեն «մահվան գոտիներ», որտեղ մթնոլորտում թթվածնի քանակը բավարար չէ մարդու կյանքը պահպանելու համար: Լեռներում «մահվան գոտին» ավելի քան 8000 մետր բարձրություն է: Այստեղ ճնշումը ցածր է, թթվածինը բավարար չէ, ինչը կարող է առաջացնել լեռնային հիվանդություն, ուղեղի և թոքերի այտուց, մահ: Ալպինիստների մեծ մասը նախընտրում է խուսափել այս վիճակից և իրենց հետ վերցնում է թթվածնի բալոն, բայց միայն մի քանի համարձակ ալպինիստների է հաջողվել հասնել “մահվան գոտու” վերևում գտնվող գագաթներին ՝ առանց լրացուցիչ թթվածնի օգնության:

Որտե՞ղ են գտնվում ութհազարանոց գագաթները և ինչպե՞ս են կոչվում  

Աշխարհի բոլոր 14 ութհազարանոցները գտնվում են Ասիայում՝ երկու լեռնային համակարգերում։ Ութհազարանոցներից 10-ը Հիմալայներում է, 4-ը՝ Կարակորումում։ Այս գագաթներ  բարձրանում են Նեպալից, Չինաստանից, Հնդկաստանից և Պակիստանից:

Չնայած այն հանգամանքին, որ ութհազարանոց գագաթները այնքան էլ շատ չեն, դժվար է հիշել նրանց բոլորի անունները, քանի որ նրանք ունեն բավականին յուրահատուկ անուններ, որոնք նրանց տրվել են այն երկրների բնակիչների կողմից, որտեղ գտնվում են այդ լեռները:

 

 

ԳԱԳԱԹԻ ԱՆՎԱՆՈՒՄԸԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ
1. Էվերեստ8848 մՆեպալ, Չինաստան
2. Չոգորի8611 մՊակիստան, Չինաստան
3. Կանչենջանգա8586 մՆեպալ, Հնդկաստան
4. Լհոձե8516 մՆեպալ, Չինաստան
5. Մակալու8485 մՆեպալ, Չինաստան
6. Չո-Օյու8188 մՆեպալ, Չինաստան
7. Դաուլագիրի I8167 մՆեպալ
8. Մանասլու8163 մՆեպալ
9. Նանգապարբատ8126 մՊակիստան
10. Աննապուրնա I8091 մՆեպալ
11. Գաշերբրում I8080 մՊակիստան, Չինաստան
12. Բրոուդ-Պիկ8051 մՊակիստան, Չինաստան
13. Գաշերբրում II8035 մՊակիստան, Չինաստան
14. Շիշաբանգմա8027 մՉինաստան

 

Ո՞վ է առաջինը  նվաճել բոլոր ութհազարանոցները

Աշխարհի 14 ամենաբարձր գագաթները նվաճելն ինքնին ակնառու ձեռքբերում է: 1970 թվականից ի վեր միայն 40 մարդ է կարողացել  բարձրանալ դրանցից յուրաքանչյուրը, և լեռնագնացներից շատերին դա անելու համար շատ  երկար ժամանակ է պահանջվել:

Ռեյնհոլդ Մեսները՝ համաշխարհային պատմության ամենահայտնի լեռնագնացներից մեկը, ճանապարհորդ, գրող, իսկ այժմ նաև Եվրախորհրդարանի անդամ, առաջինն էր, ով որոշեց նման կասկածելի արկածախնդրության գնալ։

Մեսները ոչ միայն առաջին անգամ բարձրացավ բոլոր ութ հազարանոցները, այլ նաև հայտնաբերեց նոր ուղիներ այս լեռներից որոշների համար. նա բարձրացավ նախկինում չուսումնասիրված ուղիներով դեպի Նանգապարբատ, Մանասլու, Գաշերբրում I (G1), Կանչենջունգա, Չո Օյու և Աննապուրնա: Մեսները սկսել է բարձրանալ 14 գագաթները 1970 թվականին 42 տարեկան հասակում և ավարտել է 1986 թվականին։

 

  1. Էվերեստ — 8848 մ

Աշխարհի ամենաբարձր լեռը Էվերեստն է, որը գտնվում է ծովի մակարդակից 8848 մետր բարձրության վրա: Էվերեստը գտնվում է Նեպալի և Չինաստանի տարածքում ՝ Հիմալայների Լեռնային համակարգում, Մահալանգուր-Հիմալ լեռնաշղթայում:

1955 թվականին Հնդկաստանի կողմից կատարված չափումները առաջինն էին, որոնք գրանցեցին 8848 մետր բարձրություն, իսկ չինական չափումները հաստատեցին այդ բարձրությունը 20 տարի անց: Լեռը կոչվել է Հնդկաստանի գլխավոր գեոդեզիստ սըր Ջորջ Էվերեստի պատվին, թեև ինքը դեմ է եղել անվանմանը։

Առաջին հաջող վերելքը կատարվել է նորզելանդացի Էդմունդ Հիլարիի և Շերպա Թենզինգ Նորգայի կողմից 1953 թվականին։

  1. Չոգորի կամ K2 — 8611 մ

Աշխարհի երկրորդ ամենաբարձր լեռը Չոգորին (K2) է, գտնվում է ծովի մակարդակից 8611 մետր բարձրության վրա։ Այն գտնվում է Պակիստանի Կարակորում լեռնային համակարգում՝ բնական անանցանելի սահման կազմելով Չինաստանի և Պակիստանի միջև։

Առաջին հաջող վերելքը դեպի K2 գագաթ կատարվել է 1954 թվականի հուլիսի 31-ին երկու իտալացի լեռնագնացների՝ Լինո Լաչեդելիի և Ակիլե Կոմպանինիի կողմից ։ Այդ ժամանակից ի վեր K2-ը բարձրանալու բազմաթիվ փորձեր են արվել : Ըստ վիճակագրության ՝ լեռը բարձրացող յուրաքանչյուր չորս մարդուց մեկը մահանում է։ K2 — ը ներկայումս համարվում է  աշխարհի ամենադժվար հաղթահարվող գագաթներից մեկը:

Եղանակի և տեղանքի պատճառով K2-ն ավելի դժվար է բարձրանալ, քան Էվերեստը: Միայն մի քանի հարյուր ալպինիստների է հաջողվել բարձրանալ Չոգորի։ K2-ը ձմռանը բարձրացած վերջին ութհազարանոցն էր: Դա արվել է 2021 թվականի հունվարի 16-ին նեպալցի տասը լեռնագնացների կողմից։

  1. Կանգչենջունգա — 8586 մ

Աշխարհի երրորդ ամենաբարձր լեռը՝ Կանչենջունգան գտնվում է ծովի մակարդակից 8586 մետր բարձրության վրա։

Մինչև 1852 թվականը այս լեռը համարվում էր ամենաբարձրը Երկրի վրա։ Այնուամենայնիվ, ավելի ուշ պարզվեց, որ Էվերեստը և K2-ը իրականում ավելի բարձր էին, և Կանգչենջունգան դարձավ աշխարհի երրորդ ամենաբարձր ութհազարանոցը: 1955 թվականի մայիսին երկու բրիտանացի ալպինիստներ՝ Ջո Բրաունը և Ջորջ Բենդը, առաջինն էին, ովքեր հաջողությամբ բարձրացան լեռը։

  1. Լհոձե -8516 մ

Մոլորակի չորրորդ ամենաբարձր գագաթը Լհոձեն է՝ 8516 մետր  բարձրությամբ։ Չինաստանի և Նեպալի սահմանին գտնվող Մահալանգուր-Հիմալ լեռնաշղթայի մի մասն է։

Առաջին հաջող վերելքը կատարել են շվեյցարացի Ռեյսը և Լուչսինջերը 1956 թվականին։

Լհոձե տիբեթերեն նշանակում է “հարավային գագաթ”: Լեռը գտնվում է Էվերեստից հարավ երեք կիլոմետր հեռավորության վրա, նրանից առանձնացված է Հարավային թամբով ։ Լհոձեի երթուղու առանձնահատկությունն այն է, որ այն մասամբ համընկնում է Էվերեստի երթուղու հետ: Աշխարհի ամենաբարձր գագաթին մոտ լինելը բացատրում է Լհոձե բարձրանալու ոչ մեծ ժողովրդականությունը:

  1. Մակալու- 8 485 մ

Մակալուն աշխարհի հինգերորդ ամենաբարձր լեռն է՝ ծովի մակարդակից բարձրությունը  8485 մետր: Լեռը գտնվում է Էվերեստից 19 կմ հեռավորության վրա՝ Նեպալի և Չինաստանի սահմանին։

1955 թվականին ֆրանսիացի ալպինիստներ Լայոնել Տերրեյը և Ժան Կուզին բարձրացան Մակալուի գագաթը։ Բարձրանալու համար բարդ լեռ է համարվում և վերելքների միայն 30%-ից պակասն է հաջողվում: Ձյունը լեռան սուր եզրերին չի մնում: Մակալուն նման է սև գրանիտե քարի, որը հայտնի է որպես «սև հսկա»:

  1. Չո- Օյու — 8188 մ

Չո Օյու մոլորակի վեցերորդ ամենաբարձր լեռը: Ծովի մակարդակից բարձրությունը 8201 մետր է։ Այն Նեպալի Մահալանգուր Հիմալ լեռնաշղթայի մի մասն է։ Առաջին հաջող վերելքը կատարվել է 1954 թվականին լեռնագնացներ Տիհիի, Ջոհլերի և Լամայի կողմից։

Չինական կողմում գտնվող Չո Օյուն ամենահասանելի ութհազարանոցն է բարձրանալու համար: Ալպինիստների մահվան դեպքերի և հաջող վերելքների հարաբերակցությունը կազմում է մոտ 1,5%:

  1. Դաուլագիրի I- 8167 մ

Դհուլագիրին մոլորակի յոթերորդ ամենաբարձր լեռն է, բարձրությունը ծովի մակարդակից 8167 մետր է։ Այն գտնվում է Նեպալի կենտրոնական մասում՝ Հիմալայան գլխավոր լեռնաշղթայում։ Դաուլագիրիի լեռնաշղթայում կա 11 գագաթ, միայն մեկն է 8000 մետրից բարձր, մնացածները բարձր են 7000-ից։

Դհուլագիրին — “Սպիտակ լեռը”, մինչև 19-րդ դարի 30-ական թվականները համարվում էր մոլորակի ամենաբարձր լեռը: Գանդակ գետի հովիտը բաժանում է Դհուլագիրին Աննապուրնայից ։

1960 թվականին շվեյցարա-ավստրիական արշավախումբն առաջին անգամ հասավ լեռան գագաթին։

  1. Մանասլու I- 8163 մ

Մանասլուն մոլորակի ութերորդ ամենամեծ լեռն է և գտնվում է ծովի մակարդակից 8163 մ բարձրության վրա։ Համարվում է Հիմալայներում գտնվող Մանսիրի-Հիմալ լեռնաշղթայի մի մասը։ Մանասլուն առաջին անգամ բարձրացել են ճապոնացի Տոշիո Իմանիշին և շերպա Գյալզեն Նորբուն 1956 թվականի մայիսի 9-ին։

Մանասլուն սանսկրիտից թարգմանվում է որպես «Հոգիների լեռ», գտնվում է Աննապուրնայից 60 կիլոմետր հեռավորության վրա: Մանասլուն աշխարհի հինգ ամենավտանգավոր լեռներից մեկն է։ 1972 թվականին Մանասլուում զանգվածային ողբերգություն է տեղի ունեցել, երբ 16 հոգուց բաղկացած կորեական արշավախումբը մահացավ մնալով ձնահոսքիի տակ ՝ 6950 մետր բարձրության վրա:

  1. Նանգապարբատ — 8126 մ

Աշխարհի իններորդ ամենաբարձր լեռը Նանգապարբատն է, բարձրությունը ծովի մակարդակից 8125 մ է: Գտնվում է Հիմալայան լեռնաշղթայի արևմտյան մասում՝ Պակիստանի հյուսիսում գտնվող Գիլգիթ-Բալտիստան շրջանում։ Առաջին հաջող վերելքը կատարվել է 1953 թվականին Հերման Բուլի կողմից։

Այս լեռը համարվում է երկրորդ ամենադժվար ութհազարանոցը K2-ից հետո (աշխարհի երկրորդ ամենաբարձր գագաթը), ինչպես նաև ամենավտանգավորներից է։ Միայն այն բանից հետո, երբ 31 մարդ մահացավ՝ փորձելով նվաճել գագաթը և միայն 1953 թվականին հաջող վերելք եղավ, այս գագաթը ստացավ «մարդասպան լեռ» մականունը։ Նանգապարբատը երրորդ ամենավտանգավոր ութհազարանոցն  է՝ 22,3% մահացության մակարդակով։

  1. Աննապուրնա I- 8091 մ

Աննապուրնան մոլորակի տասներորդ ամենաբարձր լեռն է, բարձրությունը ծովի մակարդակից 8091 մետր է: Գտնվում է Աննապուրնա լեռնազանգվածում, Նեպալի կենտրոնական մասում և Հիմալայների հարավային հատվածում։

1950 թվականի հունիսի 3-ին ֆրանսիացի լեռնագնացներ Մորիս Հերցոգը և Լուի Լաշենալը բարձրացան Աննապուրնա: Աննապուրնան ամենավտանգավորն է ութհազարանոցների մեջ։ Բարձրացածների շրջանում մահացության տոկոսը կազմում է 32%, թեև վերջին տարիներին այն զգալիորեն նվազում է։ Մինչ օրս Աննապուրնա ավելի քիչ հաջող վերելքներ կան, քան ցանկացած այլ ութհազարանոցներում, իսկ մահացության մակարդակն ամենաբարձրն է:

  1. Գաշերբրում I- 8080 մ

Տասնմեկերորդ ամենաբարձր ութհազարանոցը Գաշերբրում I (K5), բարձրությունը ծովի մակարդակից 8080 մետր է: Գտնվում է Բալտորո Մուզթագ լեռնազանգվածում՝ Չինաստանի հետ սահմանի մոտակայքում, Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Կարակորում  լեռնային համակարգում բարձրությամբ երկրորդն է ։

Ավստրիացի լեռնագնացներ Ֆրից Մորավեկը, Հանս Վիլենպարտը և Զեպ Լարխը առաջինն էին, ովքեր 1956 թվականի հուլիսի 8-ին նվաճեցին այս ութհազարանոց գագաթը։ Ժամանակակից լեռնագնացության մեջ այս լեռն ունի G1 կրճատ անվանումը։

  1. Բրոուդ-Պիկ- 8051 մ

Գտնվում է Գաշերբրում I-ի և Գաշերբրում II-ի մոտ և Չոգորիից 8 կիլոմետր հեռավորության վրա։ Բրոուդ Պիկի առաջին վերելքը տեղի է ունեցել 1957 թվականին՝ մեկ տարի շուտ, քան հարևան Գաշերբրում I-ը։

Աշխարհի տասներկուերորդ ամենաբարձր գագաթն ի սկզբանե Թոմաս Մոնտգոմերիի կողմից նշանակվել է որպես K3: Այնուամենայնիվ, ավելի ուշ սըր Մարտին Քոնուեյը առաջարկեց այն անվանել Բրոուդ-Պիկ (լայն գագաթ) նկատի ունենալով լեռան հսկայական լայնությունը, որը առավելագույնը  մոտ 1,5 կիլոմետր է:

  1. Գաշերբրում II (K4)- 8035 մ

Գաշերբրում II մոլորակի տասներեքերորդ ամենաբարձր լեռն է, բարձրությունը 8035 մետր ծովի մակարդակից։ Առաջին վերելքը տեղի է ունեցել 1956 թվականին՝ Բրոուդ Պիկից մեկ տարի շուտ։

Գաշերբրում II-ը համարվում է ամենաթեթև ութհազարանոցներից մեկը՝ ամենացածր մահացությամբ։ Գաշերբրում II-ը գտնվում է Բալտորո սառցադաշտի գագաթին: Ժամանակակից լեռնագնացության մեջ այս լեռն ունի GII կրճատ անվանումը։

  1. Շիշաբանգմա- 8027 մ

Աշխարհի տասնչորսերորդ ամենաբարձր գագաթը և վերջինը ութհազարանոցների շարքում Շիշաբանգման է, բարձրությունը ծովի մակարդակից 8027 մետր է: Գտնվում է Հիմալայներում ՝ Չինաստանի տարածքում։

Առաջին անգամ գագաթը բարձրացել է չինական արշավախումբը 1964 թվականի մայիսի 2-ին։ Ամենացածր ութհազարանոցը նվաճվել է ամենավերջինը,  քանի որ այն ամբողջությամբ գտնվում է Չինաստանի փակ տարածքում ։