Արշավները հիանալի միջոց են ընկերների հետ ժամանակ անցկացնելու, գեղեցիկ տեսարաններ վայելելու և քաղաքի եռուզեռից հեռու գտնվելու համար: Այնուամենայնիվ, անվտանգությունը միշտ պետք է լինի առաջին տեղում: Արշավի ժամանակ գիշերակացի վայր ընտրելը ամենակարևոր կետերից մեկն է։
Արշավի ժամանակ գիշերելու համար ճիշտ տեղ ընտրելը ոչ միայն կապահովի անվտանգությունը, այլև կդարձնի ձեր ճանապարհորդությունն ավելի հարմարավետ և հիշարժան:
Ցանկալի է նախօրոք մտածել ձեր արշավի երթուղու մասին և ուսումնասրել հնարավոր վայրերը, որոնք կարող են հարմար լինել գիշերակացի համար: Մոտավոր երթուղին և կայանման վայրերը որոշելու համար կարող եք օգտագործել առցանց կամ թղթային քարտեզները (եթե առկա են): Ավելորդ չեն լինի նաև այն մարդկանց գիտելիքները, ովքեր արդեն արշավի են գնացել այդ տարածքում։
Ստորև կներկայացնենք մի քանի կանոններ, որոնց հետևելով ձեր գիշերակացը կդարձնեք ավելի անվտանգ և հարմարավետ:
- Հիմնական չափանիշներից մեկը, որին պետք է ուշադրություն դարձնել ժամանակ գիշերելու վայր ընտրելիս, դա աշխարհագրական դիրքն է։ Այն ներառում է լանդշաֆտը, տեղանքը, ջրային և այլ կարևոր օբյեկտների մոտ լինելը: Խորհուրդ չի տրվում վրան տեղադրել բարձրադիր վայրերում, որտեղ կարող է ուժեղ քամի լինել, կամ ցածրադիր վայրերում, որտեղ ցուրտը կուտակվում է գիշերը։
- Աշխարհագրական դիրքի մեկ այլ կարևոր ասպեկտ է գիշերակացի վայրի և երթուղու հաջորդ կետի միջև հեռավորությունը։Եթե վրանից մինչև հաջորդ օբյեկտը պետք է երկար քայլեք, ապա ավելի լավ է նրան ավելի մոտ տեղ ընտրել, որպեսզի ժամանակ և էներգիա չվատնեք լրացուցիչ ճամփորդությունների վրա։
- Որպես կանոն, հայտնի արշավական երթուղիների վրա զբոսաշրջիկներն արդեն հոգացել են վրանների համար լավ վայրեր ընտրելու խնդրի մասին:: Միշտ ավելի հեշտ է վրան տեղադրել պատրաստված, մաքրված տարածքում, քան փնտրել նոր տարածքներ։
- Եթե պատրաստվում եք վրան տեղադրել, ապա ընտրեք մի վայր, որի թեքությունը չի գերազանցում 15 աստիճանը։ Նաև համոզվեք, որ մոտակայքում չկան վտանգավոր առարկաներ, ինչպիսիք են ժայռերը, ուժեղ հոսանքներով գետերը կամ զառիթափ լանջերը:
- Կարևոր է հաշվի առնել հողի վիճակը: Վրանը մի խփեք փափուկ, ճահճոտ հողով տեղերում, քանի որ դա կարող է խնդիրներ առաջացնել անձրևի դեպքում:
- Անհրաժեշտ է նաև խուսափել այն վայրերից, որտեղ վայրի կենդանիներ կարող են ապրել:
- Եթե գիշերելու տեղ եք ընտրում լեռներում, համոզվեք, որ ձնահոսքի կամ քարաթափման գոտիներում չեք:
- Եթե ստիպված եք գիշերել այլ արշավական խմբերին մոտ վայրում, ապա պետք է պահպանեք էթիկետի կանոնները, չաղմկեք և չխախտեք նրանց անձնական տարածքը։
- Անտառում դուք պետք է ընտրեք այնպիսի վայրեր, որտեղ ծառերի ընկնելու հնարավորությունը նվազագույն է: Պետք է նաև խուսափել խիտ խոտածածկույթ ունեցող տեղերից, որպեսզի միջատներին չգրավեք: Եթե այդպիսի հնարավորություն չկա, ապա անհրաժեշտ է քնից առաջ ուսումնասիրել տարածքը և հեռացնել բոլոր սաղարթներն ու չոր ճյուղերը վրանի տակ գտնվող հատվածից:
- Քամու ուղղությունը հաշվի առնելով գիշերակացի վայր ընտրելը կարող է կարևոր դեր խաղալ ձեր ճանապարհորդության պլանավորման գործում: Եթե տեղը լավ ընտրվի, քամին վրանը չի թափահարի և քամու չդադարող ձայնը չի խանգարի ձեր քնին:
- Գիշերակացի համար հարմար վայր ընտրելու կարևոր գործոններից մեկը կրակի համար վառելիքի առկայությունն է, մասնավորապես՝ վառելափայտի մոտ լինելն: Երբեմն իմաստ ունի գիշերակացը կազմակերպել ընկած ծառի մոտ: Բայց չպետք է վրաններ տեղադրեք այն վայրերում, որտեղ մեծ քանակությամբ չորաված ծառեր կան, այլապես եթե հրդեհ լինի, ճանապարհորդությունը կարող է վերածվել աղետի:
- Խարույկի հեռավորությունը պետք է լինի առնվազն 3 մետր, իսկ կրակից առաջացող կայծերը պետք է քամու կողմից ուղղվեն դեպի կողք, այլ ոչ թե դեպի ձեր վրանը: Հակառակ դեպքում հրդեհի վտանգը մեծ կլինի:
- Ամռանը ընտրեք ստվերային վայրեր, իսկ ցուրտ սեզոնին՝ արևոտ:
- Վրան տեղադրելիս ուշադրություն դարձրեք մրջնանոցներին, մեղուների և կրետների փեթակներին, ինչպես նաև կենդանիների արահետներին՝ չպլանավորված դժվարություններից խուսափելու համար:
- Վրանը տեղադրեք ձեր ընկերների վրաններին մոտ:Սովորաբար, վրանները տեղադրվում են միմյանցից մի քանի մետր հեռավորության վրա: Այստեղ շատ առավելություններ կան՝ կարելի է հանգիստ խոսել միմյանց հետ առանց բղավելու կամ վրանից դուրս գալու, ֆորսմաժորային իրավիճակի դեպքում կարող եք արագ օգնության հասնել, վրանների ու մարդկանց խումբը վախեցնում է գիշատիչներին և այլ վայրի կենդանիներ։
- Վրանի մուտքը պետք է միշտ լինի ազատ և արգելափակված չլինի դրա մոտ ընկած սարքավորումներով կամ այնտեղ առկա քարերով, թփուտներով և այլ բնական խոչընդոտներով:



