Յուրաքանչյուր արշավի համար հագուստի ընտրությունը շատ կարևոր է, քանի որ հենց դա է ձեզ պաշտպանում շրջակա միջավայրի անբարենպաստ գործոններից: Արշավային տաբատները արշավական հանդերձանքի հիմնական մասն են: Ճիշտ ընտրված մոդելը կծառայի երկար տարիներ և օգտակար կլինի ոչ միայն արշավների ժամանակ, այլև քաղաքային կյանքում:
Արշավային տաբատները պետք է ապահովեն պաշտպանություն քամուց, ցրտից և խոնավությունից, լինեն ամուր և երկարակյաց, ինչպես նաև ապահովեն շարժման ազատություն:
Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել
Արշավային տաբատ ընտրելու առաջին քայլը այն տարածքի և կլիմայի որոշումն է, որտեղ դուք նախատեսում եք ժամանակ անցկացնել: Սա կօգնի որոշել պաշտպանության և օդափոխության անհրաժեշտ մակարդակը, ինչպես նաև կենտրոնանալ նյութի ճիշտ ընտրության վրա:
Եթե նախատեսում եք արշավներ կատարել տաք և խոնավ վայրերում, ուշադրություն դարձրեք լավ օդափոխությամբ և արագ չորացող գործվածքով տաբատներին, ինչպիսիք են կիսաբրդյա նյութերը, նեյլոնը և պոլիեսթերը:
Ավելի ցուրտ վայրերում արշավների համար ընտրեք ջերմամեկուսացումով և քամուց պաշտպանող տաբատներ, ինչպիսիք են օրինակ սագի բմբուլը:
Հիշեք, որ տաբատի ոչ մի նյութ կամ ձև չի կարող համապատասխան լինել բոլոր պայմանների և իրավիճակների համար: Այսպիսով, երբ արշավ եք պլանավորում, լավ ուսումնասիրեք այն տարածքը, որտեղ արշավելու եք և նոր որոշեք ձեր ուղևորության համար ամենահարմար տաբատի տեսակը:
Արշավական տաբատների տեսակները ըստ կտրվածքի
Առանձնացնում են արշավային տաբատի երկու հիմնական կտրվածքներ:
- դասական
- տրանսֆորմատորներ
Դասական տաբատներն ունեն ուղիղ կամ փոքր-ինչ նեղ կտրվածք, հարմար են ամռանը և միջսեզոնային սովորական արշավների համար: Լավ պաշտպանում են ոտքերը արևի ճառագայթներից, ճյուղերի կտրվածքներից և միջատների խայթոցներից:
Դասական կտրվածքի թերությունը շոգ սեզոնին երկարությունը կարգավորելու անկարողությունն է։ Ամռանը դուք ստիպված կլինեք շորտեր վերցնել ձեզ հետ, և սա լրացուցիչ հանդերձանք է, ինչը նշանակում է, որ ուսապարկը ավելորդ կծանրանա:
Նման դեպքերում շատ հարմար են փոխակերպվող տաբատները, որոնք ոտքերն արձակելով վերածվում են շորտերի։ Ամբողջական վիճակում նրանք կատարում են նույն գործառույթները, ինչ սովորական մոդելները, բայց շատ տաք եղնակին, զբոսաշրջիկը հնարավորություն ունի արձակելով կայծակաճարմանդը երկար տաբատը վերածել շորտի՝ խնայելով ժամանակը հագուստը փոխելու և լրացուցիչ ուղեբեռ կրելու վրա:
Փոշոտ խոտը, կեղտոտ ճանապարհները և զբոսաշրջիկի ճանապարհին հանդիպող այլ անակնկալներ կողտոտում են հիմնականում են տաբատի ոտքերը: Տրանսֆորմեր տաբատի ստորին հատվածն արձակելով՝ զբոսաշրջիկը կարող է առանձին լվանալ ու չորացնել տաբատի ոտքերը։
Արշավական տաբատների պատրաստման նյութը
Ամենից հաճախ արտադրողները տարբեր համամասնություններով օգտագործում են նեյլոնի կամ պոլիեսթերի խառնուրդ էլաստանի հետ, քանի որ նման գործվածքը թույլ է տալիս ստեղծել տաբատներ, որոնք թեթև են, մաշվածության հանդեպ դիմացկուն և միևնույն ժամանակ մի փոքր առաձգական: Ամենից հաճախ նման մոդելները տաք կլիմայական վայրերում արշավելու համար են. դրանց նյութը լավ է շնչում և արագ չորանում է:
Մեմբրանային տաբատները բնութագրվում են երկու հիմնական ցուցանիշներով՝ անջրանցիկություն և գոլորշու դուրս հանում։ Ինտենսիվ ֆիզիկական ակտիվության պայմաններում, երկար ճանապարհորդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են բարձրության մշտական փոփոխություններով, փոխվում են ոչ միայն եղանակային պայմանները, այլև մարդու մարմնի ջերմաստիճանը: Մեմբրանը նախատեսված է օպտիմալ միկրոկլիմա պահպանելու համար: Մեմբրանի գործառույթն է՝ արգելափակել դրսից անձրևի, մառախուղի, ցողի, ձյան տեսքով եկող ջրի մոլեկուլները, ինչը թույլ չի տալիս նյութը թրջվել, ինչպես նաև գոլորշու մոլեկուլների ազատ անցումը ներսից դեպի նյութի արտաքին մակերեսը:
Մեկ այլ տեսակի տեխնոլոգիական գործվածք է սոֆթշելը, որն ապահովում է քամուց պաշտպանություն և ջրակայունություն: Ներսից դրանք փափուկ են և հաճելի մարմնի համար, հիշեցնում են բուրդ և ունեն լավ ջերմամեկուսացում։ Արտաքինից դրանք ավելի խիտ և կոպիտ են դիպչելիս՝ որի շնորհիվ դիմադրում են վատ եղանակին և քամուն: Իհարկե, նման տաբատի բարձր անջրանցիկության մասին խոսելն ավելորդ է: Հետևաբար, եթե արշավային երթուղին անցնում է չոր, բայց ցուրտ և քամոտ տեղանքով մնան տաբատները հարմար կլինեն:
Ինչպե՞ս ընտրել արշավական տաբատի ճիշտ չափը
Արշավային տաբատի ճիշտ չափսը հարմարավետ և անվտանգ արշավի գրավականն է: Սխալ չափսը կարող է անհանգստություն առաջացնել և վնասել ձեր տաբատը արշավի ժամանակ: Տաբատ ընտրելուց առաջ անհրաժեշտ է չափել գոտկատեղը, կոնքերը և ոտքի երկարությունը՝ օպտիմալ չափս ընտրելու համար։
Չափս ընտրելիս հիմնական գործոնը հարմարավետությունն է: Տաբատը չպետք է սեղմի, ցավ կամ անհանգստություն առաջացնի։ Արշավային տաբատ ընտրելիս կարող եք կենտրոնանալ նաև գործվածքի տեսակի և դրա հատկությունների վրա, օրինակ՝ առաձգականության վրա:



