ՎԵՐԵԼՔ ԱԺԴԱՀԱԿ ԼԵՌ

Օգոստոսի 2-ին կիրականացնենք վերելք դեպի Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր գագաթ՝ Աժդահակ🏔️։ Բացարձակ բարձրությունը 3597 մ է, հարաբերականը՝ 600 մ։ Գագաթին կից՝ հյուսիս-արևմտյան կողմում կա խառնարանային չքնաղ լիճ։
Արշավը կսկսենք Գեղարդ գյուղից, որտեղ մեզ կսպասեն բեռնատար ավտոմեքենաները։ Բեռնատարներով կբարձրանանք մինչև արշավի սկզբնակետ և կսկսենք քայլել։
Ճանապարհին կհանդիպենք բազմաթիվ ժայռապատկերների, որոնցով հայտնի են Գեղամա լեռները:
Արշավի երկարությունը՝ 12 կմ:
Հարաբերական բարձրությունը 600մ

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ շարժը չխթանող հագուստ
  • տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևապաշտպան բաճկոն
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • լապտեր
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ

Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից
Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։00-ին։
Մասնակցության արժեքը՝ 10000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։

Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN
Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 13։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
🔸Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
Մեր կայքը՝ www.armland.am
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club