ԱԿՆԱ ԼԻՃ ԵՎ ԵՐԵՔ ԳԱԳԱԹ

Օգոստոսի 23-ին՝ կիրակի օրը, ուղևորվում ենք Գեղամա լեռների բարձրադիր աշխարհ՝ բացահայտելու Ակնա լիճն ու նրա շուրջը վեր խոյացող երկու տպավորիչ գագաթները։
Ճանապարհի առաջին հատվածը հաղթահարելու ենք բեռնատարով, որը մեզ կհասցնի մինչև արշավի մեկնարկային կետ։ Այստեղից սկսվում է մեր լեռնային արկածը։
Քայլելով ալպյան մարգագետիններով և Գեղամա լեռների հրաբխային լանդշաֆտների միջով՝ կհասնենք Ակնա լիճ՝ ծովի մակարդակից մոտ 3030 մ բարձրության վրա գտնվող լեռնային գոհարին։
Լիճը շրջապատված է Գեղամա լեռների գագաթներով, որոնք արտացոլվում են նրա ջրերի մեջ։
Բայց մեր արշավը այստեղ չի ավարտվում։ Ակնա լճից կշարունակենք դեպի վեր 🔝՝ հերթականությամբ բարձրանալով Ակնասար (3258 մ) և Շամփրասար (3259 մ) գագաթները։
Գագաթներից բացվող տեսարանները թույլ կտան ամբողջությամբ զգալ Գեղամա լեռների բարձրադիր աշխարհի մասշտաբն ու վայրի գեղեցկությունը։
Երթուղու երկարությունը՝ մոտ 10 կմ
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ շարժը չխթանող հագուստ
  •  տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևապաշտպան բաճկոն
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • լապտեր
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ
  • Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից
Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։30-ին։
Մասնակցության արժեքը՝ 10 00 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
 Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN
Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 13։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club