ԻՆՉՊԵՍ ԳՏՆԵԼ ԽՄԵԼԻ ՋՈՒՐ ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

February 12, 2025

Ջրի աղբյուրները բնության մեջ

Բնության մեջ կան բազմաթիվ ջրի աղբյուրներ.
• աղբյուրի ջուր
• հոսող ջուր-առուներ, գետեր, լճեր
• կանգնած ջուր- լճակներ, ճահիճներ, ջրափոսեր
• սառույց և ձյուն
• ստորգետնյա ջրի աղբյուրներ
• անձրևաջուր
• ցող
• կեչու հյութ, մրգեր

Արշավների ժամանակ ջրի պաշարները լրացնելու հիմնական տարբերակներն երեքն են ՝ աղբյուրի և հոսող ջուր, ձյուն և սառույց ։ Կանգնած ջուրը և ջրի մնացած աղբյուրները նույնպես կարող են տարբերակներ լինել՝ լավ ֆիլտրելու դեպքում, բայց ավելի լավ է դրանք թողնել որպես պահեստային տարբերակներ:
Բնական հոսող գետերն ու առուները ջրի լավագույն աղբյուրն են աշխարհում։ Մշտական հոսքի շնորհիվ այն զգալիորեն ավելի քիչ աղտոտվածություն և միկրոօրգանիզմներ է պարունակում, քան լճացած ջրափոսը: Լեռներում և նախալեռներում համեմատաբար հեշտ է գտնել մի տեղ, որտեղ կարող է լինել առվակ կամ գետ, պարզապես ուսումնասիրել տեղանքի ծալքերը կամ հասնել հովտի ամենացածր կետին: Հարթավայրերում ջրի աղբյուրը հաճախ տեսանելի է փարթամ բուսականության, բարձրահասակ ծառերի և այլնի միջով։Չնայած լեռնային հոսքերի բյուրեղյա մաքրության մասին կարծրատիպին՝ ավելի լավ է պահպանել որոշակի կանոններ և խմելուց առաջ մաքրել ջուրը: Ո՞վ գիտի, թե արդյոք հոսանքին հակառակ արոտավայր կա և արդյո՞ք սատկած կենդանի չի ընկել ջուրը։
Կանգնած ջրի աղբյուրները սովորաբար ավելի շատ են: Բայց դրանք պիտանի չեն անմիջապես սպառման համար: Լճացած ջուրը պղտորության, բակտերիաների և այլ միկրոօրգանիզմների բազմացման հիանալի վայր է, որը խստիվ արգելվում է խմել։
Ստորգետնյա ջրի աղբյուրների մասին կարող են վկայել մոտակայքում եղած խոնավ տարածքները կամ ռելիեֆի ծալքերը: Մնում է միայն մի փոքր փոս փորել գետնի մեջ (մինչև 1 մետր) և սպասել ջրի հայտնվելուն։ Ջուրը կարելի է զգուշորեն հավաքել բաժակով կամ մաքուր կտորով և անցնել այն մաքրելու պրոցեսին:
Անձրևաջուրը գրեթե իդեալական է խմելու համար և մանրէաբանական տեսակնյունից 100% մաքուր է: Դրա թերությունը հանքայնացումն է և pH-ի մի փոքր բարձր մակարդակը: Անձրևաջուր հավաքելը բավականին հեշտ է, ճիշտ ձգված հովանոցը կես ժամում կլցնի ձեր բոլոր տարաները։ Ծայրահեղ դեպքում կարող եք որոշ առարկաներ փռել մաքուր մակերեսի վրա՝ սրբիչ, պահեստային հագուստ և ներծծված ջուրը քամել տարայի մեջ։
Սառույցն ու ձյունը նույնպես ջուր ստանալու հիանալի տարբերակ են: Այստեղ հնարավորության դեպքում առաջնահերթությունը պետք է տալ սառույցին: Սառույցը ձյունից անհամեմատ ավելի խիտ է և մեկ փոքր կտոր սառույցից բավականի ջուր կստանաք: Ձյան ջերմահաղորդականությունը, որի դեպքում բյուրեղները միմյանցից բաժանված են օդային շերտով, այնքան ցածր է, որ նույնիսկ խիտ ձյուն օգտագործելիս ջրի ելքը կազմում է ոչ ավելի, քան 7-15%, ինչը նշանակում է, որ 1 լիտր ջուր ստանալու համար անհրաժեշտ է հալեցնել մոտ 10-15 հազար սմ³ ձյուն։ Հետևաբար, եթե անհնար է սառույց գտնել, փորձեք օգտագործել ամենախիտ ձյունը, և այն մանրակրկիտ սեղմեք այն տարայի մեջ, որում եռացնելու եք:
Ցողը նույնպես ջրի աղբյուր կարող է լենել: Այն պետք է հավաքել վաղ առավոտյան: Ցողը ինքնին թորած ջուր է, որը կարող է սպառվել առանց մաքրման:
Բույսերը և մրգերը նունպես ջրի աղբյուր են: Ջրի աղբյուր կարող են լինել խնձորը, տանձը, սալորը և այլ հյութալի մրգեր։ Ծառի հյութը նույպես կարող է օգտագործվել ծարավը հագեցնելու համար: Օրինակ՝ կեչու հյութը, որը հեշտությամբ ստացվում է գարնանը, ոչ միայն մաքուր հեղուկի աղբյուր կլինի, այլև օրգանիզմը կապահովի սննդարար նյութերով, էլեկտրոլիտներով և վիտամիններով։

 

Ջրի աղտոտվածության մասին խոսող նշանները

Հետևյալ նշանները վկայում են ջրի աղտոտման մեծ հավանականության մասին. Այս դեպքում, հնարավորության դեպքում, ավելի լավ է ընտրել ջրի այլ աղբյուր։ Եթե ոչ, ապա ուշադիր հետևեք ջրի մաքրման հրահանգներին:
• Ջուր (հատկապես ցածրադիր վայրերում) մարգագետինների մոտ, որտեղ արածում են կենդանիներ
• Ջրի աղբյուրներ, որտեղ նկատվում են կենդանիների գործունեության հետքեր
• Մարդու անփույթ վարքի նշաններ
• Ավելորդ փրփուր ջրի վրա, ինչը կարող է վկայել ջրիմուռների ծաղկման մասին: Թեև ջրիմուռներն իրենք հազվադեպ են վնասակար, բայց սա վկայում է մանրէների աճի համար նպաստարար սննդանյութերով հարուստ միջավայրի մասին:

 

Ջրի մաքրումը կամ ֆիլտրումը

Անմարդաբնակ լեռնային բարձր շրջանների ջուրը կարելի է խմել առանց եռացնելու: Բոլոր այլ աղբյուրների ջուրը պետք է ախտահանվի հատուկ ֆիլտրերի օգնությամբ, երկարատև եռացման, կալիումի պերմանգանատի, յոդի կամ այնպիսի պատրաստուկների ավելացմամբ, ինչպիսիք են պանտոցիդը, յոդը, խոլազոնը: Մանր հողի հատիկներ պարունակող ջուրը եռալուց առաջ պետք է զտել կտորի միջով:
Չի կարելի ջուր վերցնել գետերի այն հատվածներից, որոնք մոտ են բնակավայրերին: Որպես կանոն, դրանում լուծվում են քիմիական պարարտանյութերը, արդյունաբերական ձեռնարկությունների և անասնաբուծական տնտեսությունների արտահոսքերը, որոնք ջրին համ ու հոտ չեն տալիս, բայց չեն ախտահանվում ոչ եռացնելու արդյունքում, ոչ էլ նախկինում թվարկված հավելանյութերով ։ Շատ դեպքերում ավելի անվտանգ է ջուր վերցնել մաքուր ջրափոսերից, որոնք չեն միանում գետին:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated