2016 թվականի մայիսի 20-ին Նեպալի ժամանակով առավոտյան ժամը 8-ին Էվերեստն առաջին անգամ նվաճել է հայուհի Իրենա Խարազովան: Բացի Էվերեստ բարձրանալը նա նաև առաջին հայուհին է ում հաջողվել է իրականացնել «7 գագաթ» ծրագիրը՝ հասնելով բոլոր մայրցամաքների ամենաբարձր գագաթներին, որոնք եք Կիլիմանջարոն, Էլբրուսը, Դենալին, Ակոնկագուան, Էվերեստը, Վինսոնը և Կաստյուշկո լեռնագագաթը։
Խարազովան բարձրացել է Երկրի ամենաբարձր կետը ռուսների թիմի կազմում՝ Ալեքսանդր Աբրամովի գլխավորությամբ, ով յոթերորդ անգամն էր բարձրանում Էվերեստ: Ողջ պատմության ընթացքում Էվերեստի գագաթը նվաճել են երեք հայեր` Լև Սարգիսովը, Կարո Հովասափյանը և Իգոր Խալաթյանը:
Դեպի Էվերեստ
Լեռներ նվաճելու ցանկությունը Իրինայի մոտ առաջացել է 2011 թվականին, երբ նա Զանզիբարում անցկացնում էր իր արձակուրդը: Հարցազրույցներից մեկում Իրինան պատմում է, որ վերադառնալիս օդաչում թռիչքի ընթացքում ձեռքով ցույց է տվել Կիլիմանջարո լեռը և ասել, որ ով ուզում է իրեն ինչ-որ բան ապացուցել, հաղթահարում է այն:
Հասնելով Մոսկվա առաջին բանը, որ արեց Իրինան՝ վերելքի կազմակերպումն էր։ Մինչ այս Իրենան ոչ մի կապ չի ունեցել լեռնագնացության և էքստրեմալ սպորտաձևերից և ոչ մեկի հետ: Կիլիմանջարոյի վարելքը նրան այնքան տպավորեց, որ նա ներգրավվեց «7 գագաթ» նախագծում: Նախագծի նպատակը 7 մայրցամաքների 7 ամենաբարձր կետերը հաղթահարելն է։ Էվերեստից առաջ Իրենան հասցրել է բարձրանալ Էլբրուսը, հետո Հարավային Ամերիկայում գտնվող Ակոնկագուան, որն նրա խոսքերով ամենադժվար վերելքն էր և հաջողվեց գագաթ հասնել միայն երրորդ փորձից հետո, հետո ՄակՔինլին, որը գտնվում է Ալյասկայում, Վինսոնի զանգվածը, որը գտնվում է Անտարկտիդայում: Էվերեստը այդ շարքում 6-րդ էր։ Իռենան բարձրացել է Երկրի ամենաբարձր կետը Հյուսիսային (Տիբեթյան) կողմից ստանդարտ երթուղու երկայնքով: Ավելի քան 200 կյանք խլած Էվերեստ Իրենան բարձրացել է 27 հոգանոց խմբով: Էկսպեդիցիան տևել է 42 օր: 42 օրերից 20-ը անցկացրել են 5000-7000 մետր բարձրության վրա: Խիզախ աղջիկը Էվերեստի գագաթին ծածանել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դրոշները ։
Կանանց խումբը Էվերեստի գագաթին
Մոսկովյան “7 գագաթ ակումբում” ամեն տարի կազմակերպվում են արշավներ դեպի աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստ (8848 մ): Բայց 2016 թվականի էկսպեդիցիան առանձնահատուկ էր մասնակից կանանք թվով: Խմբի անդամներից տասը կանայք էին: Այսքան մեծ կանանց թիմ հավաքվել էր լեռան բոլոր վերելքների պատմության մեջ առաջին անգամ։ Տաս մասնակից կանանցից հինգը բարեհաջող հասան մինչև Էվերեստի գագաթ:
Վերելքից հետաքրքիր դրվագ
Էկսպեդիցիայի մասնակից աղջիկներից մեկը պատմում է, որ նախքան վերելքը մասնակիցները դեղահաբեր են ընդունել, որպեսզի բարձրության վրա զուգարան գնալու ցանկություն չունենան: Այդքան մեծ բարձրության վրա ալպինստները շատ հագուստ են կրում և միմյանց ամրացված են պարանների օգնությամբ, և պետք է ինչ-որ կերպ ազատվել դրանից և ապահով տեղ գտնել, եթե 8900 մ բարձրության վրա զուգարան գնալու ցանկություն է առաջանում: Կարծես թե առօրյա պատմություն է, բայց դրա պատճառով կարող ես կորցնել հավասարակշռությունը: Ալպինիստները բարձրության վրա փորձում են ավելի քիչ ջուր խմել: Սովորաբար ոչ ոք իր հետ չի վերցնում մեկ լիտրից ավելի ջուր՝ նախ դժվար է տանել, և հետո մայն մեկ թթվածնի բալոնը արդեն կշռում է 4 կգ։ 8300 մ բարձրության վրա կան վրաններ, որտեղ մասնակիցները կարող եք հալեցնել ձյունը, եթե ջուրը վերջանա, բայց լեռնագնացները նախընտրում են դա չանել. ի վերջո, վրան մտնելու համար հարկավոր է հանել կատվիկները (մետաղական սարքեր սառույցի և երկարատև ձյան վրա շարժվելու համար, որոնք ամրացվում են լեռնագնացների կոշիկների վրա), բայց ոչ ոք չի ցանկանում ավելորդ էներգիա ծախսել դրա վրա։
Մտորումներ մահվան մասին
Ըստ վիճակագրության Էվերեստ բարձրացողներից 13-ից մեկը ճանապարհին մահանում է։ Նրանցից շատերը այդպես էլ հնարավորություն չեն ունենում վերադառնալ տուն և հավերժ մնում են լեռան վրա, իրենց սառած մարմինների մոտով անցնող լեռնագնացներին հիշեցնելով, թե ով է այստեղ գլխավորը։ Մահվան մշտական սպառնալիք, ամեն վարկյան անդունդը ընկնելու, շնչահեղձ լինելու վախ։ Այս դեպքում ինչն է ստիպում տարեկան հարյուրավոր մարդկանց վտանգել իրենց կյանքն ու առողջությունը Էվերեստի գագաթ հասնելու համար։ Այս հարցին ի պատասխան Իրենան նշում է, որ Էվերեստ բարձրանալու որոշումը գալիս է միայն այն դեպքում, երբ դու իսկապես սկսում ես ապրել այդ լեռով, երբ կյանքն առանց նրա հետաքրքիր չի թվում, երբ Էվերեստը քեզ համար կյանքից էլ ավելի թանկ է դառնում:
Իրենան իր հարզարույցներում նշում է, որ ամենավախենալուն սպասողական վիճակն է, քանի որ շուրջդ շատ են խոսակցությունները մահվան մասին, և քեզ անընդհատ վախեցնում են պատմություններով, թե ով և ինչպես է մահացել Էվերեստի վրա:
Վերելքի ընթացքում Իրենան տեսնում է նախորդ էկսպեդիցիաներից մեկի մասնակցի սառած մարմինը: Դա Սլովենիայից փրկարար Մարկոն էր, ում մարմինը 2005 թվականից արդեն այդտեղ է: Այդ մասին Իրենան գրառումներ է արել իր օրագրում, պատմելով իր զգացողությունների մասին: Նրա համար ամենասարսափելի միտքը այն էր, որ հնարավոր է ինքը նույնպես հայտնվեր Մարկոյի կարգավիճակում: Իրենան վերելքից առաջ նույնիսկ խոսել է շերպաներից մեկի հետ, ասելով, որ եթե իր հետ մի բան պատահի ամեն գնով իրեն ներքև իջեցնեն, դրա համար նրա հարազատներն ինչքան հարկն է կվճարեն, իսկ եթե հանկարծ իջեցնելու ոչ մի հնարավորություն չլինի, գոնե հարմար դիրքով դնեն և մազերը արձակեն, որ գեղեցիկ երևա: Բարեբախտաբար ամեն բան լավ է ավարտվել:
Զգացողությունները գագաթին
Իրենան նշում է, որ իրեն հաճախ են հարցնում, թե ինչ էի ինքը վերևում զգում:
- Հավանաբար, ես ոչինչ չեմ զգացել, քանի որ գագաթը հաջողության միայն 30%-ն է, և դեռ պետք է իջնել: Մոտ 20 րոպե ենք վերևում մնացել, պարզել ենք դրոշները, լուսանկարվել և սկսել մեր ճանապարհը դեպի ներքև: Մեզ ասացին, որ ուղղակի պետք է, գոնե սողալով, իջնենք 6400 մետր բարձրության վրա գտնվող ճամբար:
Հայուհին իր հարցազրույցներում նշում է , որ էյֆորիան գալիս է ավելի ուշ, երբ հասնում ես 6400 մետրին։ Դուք հասկանում եք, որ բարձրացել եք Էվերեստը, եղել եք աշխարհի գագաթին, և հիմա ձեզ համար անհնարին ոչինչ չկա։ Այս էյֆորիան նման է թմրանյութի։
Հայաստան առաջին այցը
Խարազովան ծնվել և ապրում է Մոսկվայում։ Նա մասնագիտությամբ նավթագործ է։ Իրենայի նախապապը փրկվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ՝ շնորհիվ այն բանի, որ մայրը կարողացել է տղային գորգի մեջ փաթաթված դուրս հանել։ Իրենայի ծնողները թբիլիսահայ են, այդ իսկ պատճառով Թբիլիսի այցելելու առիթներ շատ են եղել, բայց Հայաստանում երբեք չէր եղել: Իրենան առաջին անգամ Հայստան եկավ 2016 թվականի օգոստոսի 16-ին: Իր այցի ժամանակ Իրենան ծանոթացել է Հայաստանի տեսարժան վայրերին, հանդիպումներ անցկացրել հայ լեռնագնացների հետ եւ մեծ հաճույքով կիսվել իր անմոռանալի փորձով:
Անհանրինը հնարավոր
Էվերեստը բարձրանալու օրերին Իրենա Խարազովան օրագիր է վարել, որտեղ մանրամասն պատմել է, թե ինչ դժվարություններ են հաղթահարել: Իր օրագրի մեջ նա գրել է, որ իր համար Էվերեստը ընդմիշտ կմնա իր ֆիզիկական ձեռքբերումների պատվանդանին և ապացույց կլինի, որ ցանկացած խենթություն կարելի է իրագործել, եթե հավատում ես սեփական ուժերիդ:
Իրենայի օրինակը լավագույն ապացույցն է այն բանի, որ կայնքում,եթե ինչ-որ բան շատ ցանկանաս և դրա համար բավականաչափ ջանք գործադրես, կարող ես անել այն, ինչ շատերի համար անհնարին է թվում:



