Ի՞ՆՉ Է ԲԱՖԸ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՈՒՆԻ

Բաֆը հագուստի աքսեսուար է, որը թողարկվել է 1992 թվականին: Նրա անունը իսպաներեն bufanda բառի հապավումն է, որը նշանակում է «շարֆ»։ Սկզբում դա անհրաժեշտ էր մոտոցիկլավարի դեմքը փոշուց և քամուց պաշտպանելու համար։ Սակայն հետագայում  այն սկսեցին կրել ալպինիստները, վազորդներն ու հեծանվորդները, իսկ հետո այլ մարդիկ սկսեցին օգտագործել այն որպես ոճային աքսեսուար։

Բաֆը հեշտությամբ կարող է վերածվել տարբեր իրերի՝ գլխարկ, բանդա, սովորական գլխաշոր և այլն։ Այն իրենից ներկայացնում է գործվածքից պատրաստված երկար  խողովակ։

Ստեղծման պատմությունը

Ապրանքանիշի պատմությունը սկսվում է 1992 թվականին, երբ Կատալոնիայում փոքր ընտանեկան տեքստիլ ֆաբրիկայի երիտասարդ սեփականատեր Խուան Ռոխասը թողարկեց նորարարական աքսեսուարը: Ինքը՝ հիմնադիրը, լրջորեն հետաքրքրված էր ավտոսպորտով։ Մոտոցիկլավարներն այն ժամանակ օգտագործում էին երկար դասական շարֆեր՝ իրենց դեմքն ու պարանոցը քամուց և արևից պաշտպանելու համար։ Նյութերը տեխնոլոգիապես զարգացած չէին, դրանք գրգռում էին մաշկը, շարֆերը անընդհատ փակում էին տեսադաշտը: Ռոխասը որոշեց, որ իրեն անհրաժեշտ է միանգամայն նոր բազմաֆունկցիոնալ աքսեսուար, որը կլինի շարֆ, իսկ ցանկության դեպքում՝ գլխարկ, բանդան կամ պարզապես գլխաշոր։ Առաջին էսքիզներն իրականացվել են փոքրիկ ընտանեկան տեքստիլ գործարանում։ Իսպանացու քրտնաջան աշխատանքը հետագայում հանգեցրեց միկրոֆիբրայից առանց կարերի գլխաշորերի արտադրությանը:

Այսօր Buff ապրանքանիշի բոլոր ապրանքներն արտադրվում են Իգուլոդա քաղաքի գործարանում՝ Բարսելոնայից 60 կմ հեռավորության վրա: Արտադրության գտնվելու վայրը հնարավորություն է տալիս հետևել բոլոր աշխատանքներին` թելերի ստացումից մինչև օրիգինալ փաթեթավորման մշակում:

 

Ինչպես ճիշտ լվանալ բաֆը

Արտադրողները խորհուրդ են տալիս լվանալ բաֆըը ձեռքով կամ լվացքի մեքենայով 30 աստիճան ջրով: Խորհուրդ են տալիս օգտագործել միայն հեղուկ լվացող միջոցներ, որոնք սպիտակեցնող նյութեր չեն պարունակում: Բաֆը չի կարելի չորացնել վառարանի վրա կամ ջերմության աղբյուրներին շատ մոտ: Այս խորհուրդները վերաբերվում են ոչ միայն բաֆին, այլև բոլոր բարձրորակ սինթետիկ իրերին:

Բաֆի չափը

Բաֆի չափը ունիվերսալ է և հարմար է բոլորի համար: Այն էլաստիկ է, հագնելիս բավականաչափ ձգվում է՝ ընդունելով ցանկալի տեսքը: Իսկ հանելիս այն չի դեֆորմացվում և շատ արագ վերադառնում է իր նախնական տեսքին:

Բաֆի օգտագործման տարբերակները

Բաֆը ունի օգտագործման բազմաթիվ տարբերակներ: Այն կարելի է օգտագործել որպես բանդանա, գլխակապ, դիմակ, բալակլավա, շարֆ, մազակապ և այլն:

 

 

Ինչի՞ց է պատրաստված բաֆը

Բոլոր նյութերը, որոնցից պատրաստված են բաֆերը, բնութագրվում են բարձր որակով և երկարակեցությամբ: Առաջին բաֆերը պատրաստված էին միկրոֆիբրից: Բայց ընկերության զարգացման հետ մեկտեղ ընդլայնվեց նաև նրա տեսականին։ Բաֆեր սկսեցին արտադրվել ցանկացած եղանակի համար՝ ձմեռ, ամառ, գարուն-աշուն: Համապատասխանաբար, ավելացել է նաև օգտագործվող նյութերի քանակը։

Բաֆերի հիմնական և, մեծ հաշվով, միակ տարբերությունը այն գործվածքն է, որից դրանք պատրաստված են: Դրանք կարող են լինել թեթև ամառային միկրոֆիբրային բաֆեր, որոնք լավ են շնչում, արագ չորանում և լավ ձգվում, տաք ֆլիսե բաֆեր, որոնք նախատեսված են բացասական ջերմաստիճանի համար, կամ այս երկուսի  համադրությունը, երբ բաֆի մի մասը պատրաստված է միկրոֆիբրից, իսկ մի մասը պատրաստված է ֆլիսից: Այսպիսի տարբերակները հարմար են, օրինակ, եթե ձեզ անհրաժեշտ է լավ տաքացնել ձեր պարանոցը և լավ շնչող հատվածը քաշել դեմքի վրա: