Արշավելիս ձեր հարմարավերտության գլխավոր գրավականները ճիշտ ընտրված ուսապարկ ու արշավական կոշիկներն են, որոնք պետք հարմար լինեն ձեր մարմնի կառուցվածքին: Դրանց սխալ ընտրությունը ոչ միայն անհարամարություն կպատճառի արշավային երթուղու ողջ ընթացքում, այլև կհանգեցնի լուրջ տրավմաների: Այդ իսկ պատճառով պետք է առանձնահատուկ լուրջ վերաբերցել այս երկուսի ընտրությանը: Այս հոդվածում ձեզ կներկայացնենք արշավական ուսապարկերի տեսակները և դրանց առանձնահատկությունները, ինչը կօգնի ձեզ ճիշտ ընտրություն կատարելու հարցում:
Արշավական խանութներն առաջարկում են արշավական ուսապարկերի մոդելների հսկայական տեսականի յուրաքանչյուր ճաշակի, գույնի և դրամապանակի համար: Նրանք տարբերվում են ոչ միայն տեսքով, այլեւ ֆունկցիոնալությամբ:
Արշավի համար նախատեսված ուսապարկերի և սովորական ուսապարկերի հիմնական տարբերությունը ազդրի հատվածում հատուկ գոտու առկայությունն է ։ Այն զգալիորեն վերաբաշխում է բեռը ոտքերի վրա և կանխում ողնաշարի ցավը երկար ժամանակ կրելու դեպքում:
Արշավական պայուսակների բոլոր գոյություն ունեցող մոդելները կարելի է բաժանել երկու տեսակի.
Առանց կարկասի ուսապարկեր
Սրանք փափուկ մեջքով ուսապարկերն են: Այսպիսի ուսապարկերը թեթև են, պահարանում շատ տեղ չեն զբաղեցնոմ և գինը անհամեմատ ցածր է ամուր կարկաս ունեցող ուսապարկերի համեմատ: Այսպիսի ուսապարկերը նախատեսված են ոչ շատ ծանր իրերի համար, տարողունակ չեն և որպեսզի ուսապարկը պահպանի իր ձևը, դուք պետք է կարողանաք այն ճիշտ դասավորել: Կարելի է եզրակացնել, որ շատ իրերով երկար ճանապարհորդության համար առանց մեջքի կարկաս պայուսակի մոդելը հարմար չէ։
Ամուր կարկաս ունեցող ուսապարկեր
Փոքր արշավական ուսապարկերում կարկասի դերը կատարում են պլաստիկ շրջանակները, իսկ ավելի տարողունակ արշավական ուսապարկերում կարկասը պատրաստված է հատուկ ամուր մետաղական կամարներով: Ամուր կարկասով ուսապարկերը հնարավորություն են տալիս ողնաշարի և ոտքերի վրա բեռը օպտիմալ կերպով բաշխել, թույլ են տալիս մեջքի վրա մեծ քաշ կրել, նաև այս մոդելները ունեն ընտրության հսկայական տեսականի: Այսպիսի ուսապարկերի միակ թերությունը ավելի ծանր քաշն է նախորդի համեմատ, և նույնիսկ դատարկ վիճակում այն շատ տեղ է զբաղեցնում: Երկարատև արշավների համար ամուր կարկաս ունեցող ուսապարկը հրաշալի տարբերակ է:
Արշավային ուսապարկի քաշը
Կարկաս չունեցող ուսապարկերի զանգվածը 1-ից 1,5 կգ է, իսկ կարկաս ունեցող ուսապարկերըինը՝ 2-ից 4 կգ։
Արշավական ուսապարկ ընտրելիս առավել օպտիմալ քաշը 2,5 կգ է:
Ինչպե՞ս ընտրել ուսապարկի չափը
Կարևոր է ուսապարկ ընտրել առաջին հերթին ըստ ծավալի ։ Տուրիստական ուսապարկերը լինում են 10-ից 120 լ տարողությամբ։ Ամեն ինչ կախված է արշավի տևողությունից և երթուղու առանձնահատկություններից:
Մեկօրյա արշավներ
10-ից 40 լ ծավալով թեթև մոդելները հարմար են մեկօրյա արշավների համար: Դրանք կարող են օգտագործվել նաև քաղաքում պայմաններում: Նրանցում հանգիստ կարող են տաղավորվել մեկօրյա արշավների համար անհրաժեշտ իրերը:
Բազմօրյա արշավներ
40-ից 120 լ տարողությամբ պայուսակները հարմար է հեշտ և միջին բարդության արշավների համար: Տարողականությունն ու ամրությունը նման ուսապարկերի հիմնական պահանջներն են ։
Բարդ վերելքներ
100-150 լ տարողականությամբ պայուսակները օգտագործվում են լեռնային բարդ վերելքների և էկսպեդիցիաների ժամանակ, որոնք տևում են 20 օրից ավելի:
Եթե պատրաստվում պարբերաբար մասնակցել և մեկօրյա հեշտ արշավների, և լեռնային բարդ վերելքների, որոնք կարող են տևել նույնիսկ մի քանի շաբաթ, այդ դեպքում ավելի լավ է ունենաք երկու ուսապարկ՝ մեծ տարողականությամբ և մեկ փոքր ուսապարկ:
Տղամարդու և կանացի ուսապարկեր
Որոշ զբոսաշրջիկներ վստահ են, որ կանացի ուսապարկը տղամարդկանցից տարբերվում է միայն դիզայնով, սակայն դա այդպես չէ։ Արտադրողները առաջնորդվում են այն կանոնով, որ տղամարդկանց ուսապարկի ծավալը պետք է 20%-ով ավելի մեծ լինի, քան կնոջը։
Կանանց մարմնի կառուցվածքը տարբերվում է արականից: Ըստ այդմ՝ ուսապարկը պատրաստվում է յուրաքանչյուր սեռի անատոմիական առանձնահատկությունները հաշվի առնելով։ Սա առաջին հերթին ժապավենների բարձրությունն է, երկարությունը և լայնությունը, գոտկատեղի գտնվելու վայրը և անկյունը:
ՈՒսապարկի չափսը
Ուսապարկի հիմնական պահանջը հարմարավետությունն է: Կարևոր է ընտրել ճիշտ չափը՝ ելնելով մարմնի անատոմիական առանձնահատկություններից: Նույն լիտրաժի ուսապարկերը կարող են զգալիորեն տարբերվել չափսերով:
Ուսապարկի չափսերն ընտրվում են ըստ իրանի երկարության։ Ցուցանիշը չափվում է սանտիմետրերով: Արշավական ուսապարկեր արտադրողների մեծամասնությունը կենտրոնանում է այս չափսերի վրա.
Իրանի երկարությունը 40 սմ-ից պակաս — XS չափ
Իրանի երկարությունը 40-ից 45 սմ — չափը S
Իրանի երկարությունը 45-ից 50 սմ — չափը M
Իրանի երկարությունը ավելի քան 50 սմ — չափը L
Ընտրելով ուսապարկի ճիշտ չափը՝ դուք կապահովեք գոտկատեղի լավ ամրացում և բեռի օպտիմալ բաշխում մարմնի տարբեր մասերի վրա։ Սա կօգնի ձեզ հարմարավետորեն կրել նույնիսկ ամբողջությամբ բեռնված ուսապարկը:
Կարևոր է նաև ուշադրություն դարձնել գոտու կառուցվածքին: Ի վերջո, եթե ուսապարկը ճիշտ է ընտրված, քաշի մեծ մասը՝ մինչև 80%, չպետք է ընկնի ուսերին, այլ ոտքերին:
Փորձելուց առաջ ուսապարկը պետք է բեռնված լինի: Դա մոտավոր պատկերացում կտա, թե ինչպես է ուսապարկը նստում ստանդարտ բեռնված վիճակում:
Պատրաստման նյութ
Ժամանակակից ուսապարկերը կարվում են հիմնականում սինթետիկ գործվածքներից՝ պոլիեսթերից կամ նեյլոնից, որոնց մաշվածության դիմադրությունը շատ տարբեր է։ Որպես կանոն, որքան ամուր է գործվածքը, այնքան մեծ է նրա քաշը։
Հաճախ գործվածքի հակառակ կողմի վրա կիրառվում է ջրազերծող պոլիմերի շերտ, ինչը մեծացնում է դրա խոնավության հանդեպ դիմադրությունը. այդպիսի նյութը ավելի քիչ է թրջվում ջրից և ավելի արագ է չորանում: Դրա շնորհիվ ուսապարկը չի ծանրանում ներծծված խոնավությունից և ավելի երկար է պահում պարունակությունը չոր վիճակում։
Շատ կարևոր պարամետր է ուսապարկի մեջ օգտագործվող աքսեսուարների ամրությունն ու դիմացկունությունը՝ ճարմանդներ, ամրակներ, գոտիներ։ Գնելիս ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր աքսեսուարին:
Ուսապարկի օդափոխություն
Ուսապարկի և մեջքի միջև բավարար տարածություն չկա օդը շրջանառելու համար, ինչը հանգեցնում է ավելորդ քրտնարտադրության: Մշակողները տարբեր կերպ են հաղթահարում այս խնդիրը: Որոշ ուսապարկերում օգտագործվում է օդափոխման համակարգ, որը ձգված ցանց է, որի հետ մեջքը ուղղակիորեն շփվում է ։ Օդի շրջանառությունը ցանցի և ուսապարկի միջև ոչնչով չի սահմանափակվում։ Կառկասը, որի վրա ցանցը ձգվում է, ապահովում է բավարար հեռավորություն մեջքի և ուսապարկի միջև:
Գրպանների առկայություն
Ուշադրություն դարձրեք՝ հե՞շտ է ուսապարկից գտնել և ստանալ այն, ինչ ձեզ հարկավոր է: Դա կախված է ուսապարկի կառուցվածքից՝ գրպանների գտնվելու վայրից և դրանց հասանելիությքունից: Սրանք կարող են լինել լրացուցիչ դիմային գրպաններ, որոնք թույլ կտան ձեզ ոչ թե դատարկել ամբողջ ուսապարկը՝ ցանկալի իրին հասնելու համար, այլ անմիջապես մուտք գործել դրա հիմնական խցիկի ցանկալի հատված: Շատ ժամանակակից մոդելներ ունեն հատուկ գրպան քնապարկի համար՝ այն գտնվում է ուսապարկի ստորին մասում և ունի առանձին կայծակաճարմանդ՝ արագ մուտք գործելու համար:



