ԻՆՉՊԵ՞ Ս ԸՆՏՐԵԼ ՔՆԱՊԱՐԿ

Բազմօրյա արշավների ժամանակ արշավական գույքի կարևոր և բազկացուցիչ մաս է կազմում քնապարկը: Դրա ընտրություն պետք է կատարել շատ մանրակրկիտ, քանի որ շատ դեպքերում հենց դրանից է կախված արշավի հետագա հաջող ընթացքը: Սխալ ընտրված քնապարկը կարող է ոչ միայն քնելիս անհարամարությունների պատճառ դառնալ, այլև հանգեցնել լուրջ առողջական տրավմաների:

Շատ կարևոր է իմանալ, թե ինչպես ընտրել նախատեսվող արշավի պայմաններին համապատասխան քնապարկ: Թվում է, թե այստեղ ոչ մի դժվարություն չկա: Բայց ներկայումս կա առաջարկվող քնապարկերի հսկայական քանակություն, որոնք շատ տարբեր են կախված  օգտագործման համար նախատեսված ջերմաստիճանիվց, քանապարկի պատրաստման մեջ օգտագործվող նյութերից, քաշից, դիզայնից, գնից:

Տուրիստական ​​խանութների դարակներում տասնյակ քնապարկեր կան մեծ գնային միջակայքերով:  Սկսնակ արշավականները կարող են մոլորվել առաջարկվող բազբազանության մեջ: Չկան ունիվերսալ խորհուրդներ, թե ինչպես ընտրել քնապարկ:

Հարմար քնապարկ ընտրելու համար նախ հստակ պատասխանեք այն հարցերին, թե ինչ պահանջներ պետք է համապատասխանի մոդելը և ինչ պայմաններում է այն օգտագործվելու։ Տարվա ո՞ր եղանակին եք արշավելու, ինչքա՞ն ժամանակով, ինչպիսի՞ եղանակային պայմաններ են ձեզ սպասվում, դա լինելու է սովորական քայլարշավ, թե լեռնային վերելք, որքանո՞վ եք զգայուն ցածր ջերմաստիճանների նկատմամբ և այլն։

Ինչին ուշադրություն դարձնել քնապարկ ընտրելիս

Քնապարկ ընտրելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել այն տարածքի բնական պայմաններին, որտեղ պատրաստվում եք օգտագործել ձեր քնապարկը, ինչպես նաև առաջնային պայմաններից է տարվա եղանակը հաշվի առնելը:

Նախքան քնապարկ ըտրելը ուշադրություն դարձրեք հետևյալ գործոններին՝

Ուշադրություն դարձրեք հետևյալ գործոններին:

  • սպասվող գիշերային նվազագույն ջերմաստիճանը
  • գիշերելու վայր (վրան, տնակ, ավտոմեքենա, բաց երկնքի տակ)
  • տարածաշրջանի խոնավությունը (լեռներում սովորաբար բարձր է)
  • ձյան կամ սառույցի վրա գիշերելու հավանականությունը

Ընտրության հիմնական չափանիշներն են ջերմաստիճանի ռեժիմը, որի համար նախատեսված է քնապարկը, ինչպես նաև դրա քաշը և չափերը:

Ըստ նշանակության  քնապարկերը կարող են լինել՝

  • քեմփինգներիհամար
  • տուրիզմիհամար (ամառային և միջսեզոնային)
  • լեռնագնացությանև ալպինիզմի համար
  • ձմեռայինարշավների համար

Քնապարկերի տեսակները ըստ կառուցվածքի

Կոկոն։ Երբեմն, շնորհիվ բնորոշ արտաքինի, նման քնապարկերը կոչվում են նաև «մումիա»: Սա քնապարկերի ամենատարածված ձևն է: Կառուցվածքային առումով այն ամենաանատոմիականն է։ Որպես կանոն, կոկոնն ունի երկար գլխարկ, ուսերի հատվածում ընդարձակվում է և դեպի ոտքերը նեղանում։ Մոդելների մեծ մասում գլխի տարածքը առանձնացված է հատուկ ջերմային օձիքով, որը թույլ չի տալիս, որպեսզի սառը օդի ներս մտնի: Ամենաթանկ մոդելներում նմանատիպ քնապարկերի ձևերը կարող են բավականին բարդ լինել, ինչի արդյունքում պայուսակը ամենամանրամասն կերպով հետևում է մարդու մարմնի ուրվագծերին։ Սա նվազագույնի է հասցնում քնապարկի քաշը և չափերը, մեծացնում է ջերմությունը պահպանելու ունակությունը: Կոկոնային քնապարկերի մեծ մասը մինչև վերջ չեն բացվում, կայծակաճարմանդը սովորաբար զբաղեցնում է պարկի երկարության երկու երրորդը: Բայց կան ինչպես ամբողջությամբ բացվող մոդելներ, այնպես էլ շատ կարճ կայծակաճարմանդ ունեցող, և նույնիսկ առանց դրա։ Վերջին լուծումները կիրառվում են մինիմալիստական ​​մոդելների վրա։ Նման պայուսակից ներս մտնելը կամ դուրս գալը բավականին դժվար է, շոգին անհարմար է, բայց հուսալիությունը մեծանում է, իսկ քաշը՝ նվազում։

Կոկոն քնապարկերի դրական կողմերը՝

  • Ապահովումէ ջերմության առավելագույն պահպանում՝ մարմնի կառուցվածքի կրկնօրինակման և մարմնին մոտ հպվելու շնորհիվ
  • Ավելիթեթև և կոմպակտ է , քան մյուս քնապարկերը, ինչը հատկապես կարևոր է լեռնային վերելքների ժամանակ
  • Փաթեթավորմանժամանակ ավելի քիչ տեղ է գրավում

Մինուսը՝

  • Սահմանափակումէ մարմնի շարժումները քնի ժամանակ

Վերմակի նման քնապարկեր: Սա անցումային տարբերակ է քնապարկի և արշավային վերմակի միջև։ Բացելով շրջանաձև կայծակաճարմանդը՝ պայուսակը իսկապես վերածվում է մեծ վերմակի, որով կարող են ծածկվել նույնիսկ երկու հոգի: Մոդելների մեծ մասը զուրկ է գլխարկից: Որպես կանոն, դրանք ամառային կամ դեմիսեզոնային մոդելներ են։ Կոկոնի համեմատ այս տիպի քնապարկերն  ավելի շատ տեղ են զբաղեցնում  և ավելի քիչ ջերմակայուն են: Հենց այս գործոնների պատճառով այս քնապարկերը լայն տարածում չունեն լեռնային վելեքների ժամանակ օգտագործելու տեսանկյունից, բայց շատ հարմար տարբերակ են ոչ բարդ արշավների ժամանակ օգտագրծելու համար: Երբեմն հանդիպում են նաև այս քնապարկերի ավելի տաք տարբերակները՝ գլխարկով և ջերմային օձիքով:

Դրական կողմերը՝

  • Շատպարզ դիզայն, մինչդեռ դուք կարող եք քնել դրա մեջ, ինչպես կոկոնի մեջ, կամ կարող եք օգտագործել որպես վերմակ
  • Քնիժամանակ չի սահմանափակում շարժումները

Բացասական կողմերը՝

  • Ծալվելիս շատ տեղ է զբաղեցնում
  • Մեծքաշ

Մեկուսիչ նյութերի տեսակները

Քնապարկի քաշը, ծավալը և հարմարավետ ջերմաստիճանը պահպանելու ունակությունը կախված են քնապարկի ներսի լցանյութից։

Սինթետիկ լցանյութեր: Լայնորեն կիրառվում ժամանակակից սինթետիկ մանրաթելեր։ Նման քնապարկերը ունիվերսալ են և հարմար են ցանկացած պայմանների համար, բացառությամբ առավել էքստրեմալ ցուրտ եղանակային պայմաններին:

Դրական կողմերը՝

  • հիպոալերգենեն
  • լավհեռացնում են խոնավությունը մարմնից
  • պահպանումեն ջերմությունը
  • պահպանումեն իրենց ձևը
  • արագչորանում  են և ավելի էժան են, քան բնական լցոնյութերը

Հիմնական թերությունը՝

  • համեմատաբարմեծ ծավալ

Բնական լցանյութեր: Սովորաբար օգտագերծում են բադի և սագի բուրդը: Առավել հաճախ դրանք օգտագործվում են չոր բարձր լեռնային պայմաններում։

Պլյուսները՝

  • նմանլցանյութերից պատրաստված քանպարկերը դիմացկուն են
  • լավեն պահում ջերմությունը
  • շատթեթև են և սովորաբար ունեն ավելի փոքր փաթեթավորման ծավալ

Հիմնական թերությունը՝

  • Նմանքնապարկերը ավելի թանկ են և վախենում են խոնավությունից

Ջերմաստիճանի ռեժիմ

Քնապարկի փաթեթավորման վրա նշվում է դրա ջերմաստիճանային ռեժիմը։

Յուրաքանչյուր քնապարկ ունի երեք հիմնական ջերմաստիճանի սահմանաչափ՝ T Comfort, T Limit, T Extreme:

T Comfort — հարմարավետության ջերմաստիճան: Ջերմաստիճանի միջակայք, որի դեպքում մարդը կարող է հանգիստ քնել հանգիստ դիրքով:

T Limit — ավելի ցածր հարմարավետության ջերմաստիճան: Օդի ամենացածր ջերմաստիճանը, որի դեպքում մարդը կարող է ութ ժամ քնել առանց արթնանալու:

T Extreme-ը ամենացածր ջերմաստիճանն է, որի դեպքում քնապարկը վեց ժամով կպաշտպանի մարդուն ծանր հիպոթերմային: Նման ծայրահեղ պայմաններում չի կարելի հույս դնել հարմարավետ քնի վրա, բայց քնապարկը կապահովի մարդու գոյատևումը։

Քնապարկի չափը

Առաջարկվող երկարությունը նշված է քնապարկի փաթեթավորման վրա։ Սա ապրանքի իրական չափը չէ, այլ օգտագործողի կողմից առաջարկվող առավելագույն բարձրությունը: Քնապարկի օպտիմալ երկարությունը մարդու հասակին գումարած 20 սմ է։

Քնապարկի լայնությունը ընտրվում է անձի ֆիզիկական կազմվածքին համապա