ԿԱՅԱՆ ԲԵՐԴ

February 12, 2025

Երեք կողմից Լոռվա խոր ձորերով ու գահավեժ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա է գտնվում Հայստանի ամրակուռ բերդերից մեկը, որը բազմիցս նեցուկ է ծառայել Հաղպատի վանքի միաբանության և շրջակա գյուղերի բնակչության համար։ Խոսքը Կայան բերդի մասին է։ Այն գտնվում է Հաղպատ և Ակներ գյուղերի միչև։

Արդեն իսկ բնական ամուր պաշտպանական համակարգ ունեցող բերդը եզերված է եղել կիսագլանաձև հզոր պարսպապատերով։ Հիմանկան մուտքը եղել է հարավային կողմից։ Ամրոցն ունի մոտ 120  մ հարավ- հյուսիս ձգվածություն, իսկ առավելագույն լայնությունը չի անցնում 20 մետրից։

Բաղկացած է երկու մասերից՝ հարավային և հյուսիսային։ Հիմանակն մասը հարավայինն ։ Այն հյուսիսայինից բաժանված է առանձին պարսպով և ավելի բարձրադիր դիրք ունի։ Հյուսիսային մասը տեղադրված է Դեբեդի կիրճի անմիջապես եզրին։ Այն արևմտյան կողմից ունեցել է իր առանձին մուտքը։ Երկարությամբ մոտ մեկուկես անագամ զիջում է հարավայինին։

Արևելյան կողմի ժայռի գլխին է գտնվում Դսեվանքի Սբ․ Աստվածածին եկեղեցին։ Այն իրենից ներկայացնում է դրսից ուղղանկյուն, մերսից խաչաձև հատակագծով ոչ մեծ գմբեթավոր եկեղեցի։ Մուտքից վերև փորագրված շինարարական արձանագրություններից պարզ է դառնում, որ ամրոցն ու եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվնե սպասալարների քրոջ որդի՝ Հաղպատի վանահայր Հովհաննեսի կողմից 1233 թվականին։ Կայան ամրոցը եղել է միջնադարյան Հայաստանի պաշտպանական կարևոր հենակետերից մեկը։

 

ԿԱՅԱՆ ԲԵՐԴԻ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated