ԽՈՒՍՏՈՒՓ ԼԵՌ

February 12, 2025

Վերելք դեպի փառավոր Խուստուփ

Բարգուշատի լեռների մաս է կազմում նաև Խուստուփ լեռը, Կատար լեռնազանգվածի հետ միասին: Խուստուփի երկարությունը կազմում է 44 կմ, իսկ առավելագույն բարձրությունը 3201 մ:

Խուստուփը գտնվում է Սյունիքի մարզում՝ Կապանից ոչ շատ հեռու: Լեռը կազմված է հրաբխածին և նստվածքային ապարներից: Ունի հարուստ բուսականություն, հյուսիս-արևելյան հատվածն անգամ անտառածածկ է: Լեռան լանջերին կան նաև քարանձավներ ու քարափներ: Վերջին 100 մետրը ժայռոտ է։ Խուստուփը հաճախ պատվում է առատ ձնով, որի հալոցքի հետևանքով առաջացել է Վաչագան գետը:

Խուստուփ լեռան վերելքը կազմակերպում են գիշերակացով, քանզի բավականին հեռու է գտնվում քաղաքից։ Կապան հասնելուն պես, ամենագնաց մեքենաներով բարձրանում ենք դեպի Նավչայ՝ վրանատեղին։ Առաջին օրը գիշերում ենք վրաններում, Սյունյաց աստղազարդ երկնքի տակ։ Առավոտյան մթնշաղի ներքո սկսում ենք վերելքը դեպի փառավոր Խուստուփ: Լեռան լանջին՝ գագաթից մոտ 200 մ ներքև սառնորակ աղբյուր կա։ Գագաթից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի Զանգեզուրի անվերջ ձգվող լեռնաշղթան և Սյունիքի հպարտ բարձրավանդակը։

Խուստուփի անվանման հիմքում ընկած «խութու» բառը նշանակում է աղոթք: Լեռը համարվում է սուրբ լեռ: Այն միշտ եղել է աղոթատեղի և ուխտագնացության ուղղություն: Խուստուփը ևս մեկ առանձնահատկություն ունի. Գարեգին Նժդեհի խնդրանքով այս սուրբ լեռան լանջին՝ Կոզնի աղբյուրի մոտ են ամփոփել նրա մասունքները: Այդտեղ տեղադրված է իր կիսանդրին, որի հայացքը սևեռված է դեպի սյունյաց բարձունքները։ Եվ ինչպես կասեր նա՝ հենց այդ հպարտ բարձունքների վրա է հայ ազգի փրկությունը։

 

Լուսանկարները՝ Տատյանա Ռոստոմյանի, Արտյոմ Մարտիրոսյանի

 

ԽՈՒՍՏՈՒՓ ԼԵՌԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc
Լուսանկարները՝ Տատյանա Ռոստոմյանի, Արտյոմ Մարտիրոսյանի

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated