ԵՍ ԲԱՐՁՐԱՑԱ ԱՐԱՐԱՏ ARMLAND-Ի ՀԵՏ

Февраль 12, 2025

ՍԱԹԵՆԻԿ ԵՍԱՅԱՆ

Բոլորի մոտ երբևէ առաջացած հարցերի շարքից է, թե մարդիկ ինչու են գնում լեռներ. պատասխանը հենց այնտեղ է: Իզուր չէ Արմլենդի կարգախոսը` Երազանքներն իրականանում են լեռներում: Փորձե’ք գեթ մեկ անգամ հայտնվել նույնիսկ ամենացածր գագաթներից մեկին, և ձեր զգացողությունները ևս անպատմելի կդառնան, ինչպես այս պահին իմն են: Եվ եթե ձեզ ուղեկցի գերազանց պատրաստվածություն ունեցող թիմ և ուղեկցորդ, այն կդառնա ձեր կյանքի անբաժան մաս: Լեռներում ես ինձ համար կարևորում եմ անվտանգությունը, չնայած վտանգները երբևէ հնարավոր չէ կանխատեսել, բայց այնուամենայնիվ անհրաժեշտ է միշտ պատրաստ լինել դրանց: Եվ հենց Արմլենդն է ինձ համար անվտանգության երաշխավորը լեռներում: դրանում համոզվել եմ մի քանի տասնյակ արշավներից հետո, որոնցում իր ամենակարևոր տեղը զբաղեցնում է Արարատը` հանդիսանալով լրջագույնը իր բարձրությամբ` 5000+: Արարատն ինձ համար գաղտնի պահած, տարիներով փայփայած երազանք-նպատակ էր, որի իրագործումը անհնարինների շարքից էր: Սակայն, 2022 թվ. օգոստոսի 13-ին, կանգնելով Արարատի գագաթին, հասկացա, որ երբ քո ճանապարհին հայտնվում են ճիշտ մարդիկ, որոնց նույնիսկ պարզ ներկայությունը դառնում է մոտիվացիայի անդպառ աղբյուր` անհաղթահարելի երազանքի իրականացման ճանապարհին: Ցանկացած 5000+ բարձրություն պահանջում է լուրջ պատրաստվածություն, ինչը հնարավոր եղավ ձեռք բերել Արմլենդի հետ` 1 տարվա բազմաթիվ գագաթների հաղթահարման արդյունքում: Մեր ուղեկցորդ Արտյոմը Մարտիրոսյան, որ ուներ անասելի հոգեբանական և ֆիզիկական մարզվածություն, անընդհատ մեզ ցուցումներ էր տալիս վերելքի ժամանակ` խմբում մարտական ոգին բարձր պահելու նպատակով: Երբ առաջին անգամ եք նման բարձրության վրա, գուցե չկարողանաք ճիշտ կողմնորոշվել և ուժերը ճիշտ գնահատել, ընտրե’ք այնպիսի խումբ, ում կարող եք ամենածայրահեղ պահերին վստահել ձեր կյանքը…

 

ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Երբեք չեմ երազել կամ նպատակ ունեցել բարձրանալ Արարատ: Բայց, երբ երեք տարի առաջ սկսեցի արշավել ու ավելի ճանաչել հայրենիքս, ամեն բան փոխվեց: Հայրենաճանաչությունը 3000+ ից լրիվ ուրիշ աշխարհ է: Երբ ամեն գագաթ բարեհաջող հաղթահարում էի, գրեթե ամեն անգամ հեռվից ողջունում էր շատ հզոր ձգողականությամբ, շատ հին ու վեհաշուք «Ծերուկը»: Մի պահ նրան բացահայտելու ցանկությունը այնքան մեծ էր, որ արդեն անհնար էր դիմանալ: Որոշել և միանգամից գրանցվել եմ: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը սպասում էր: Սպասելիքներն ու էմոցիաները այնքան շատ էին, որ գրեթե չեմ նկատել ոչ մի անհարմարություն: Հիշողություն հավաքելու ցանկությունը ամեն բան իդեալական էր դարձրել: Վերելքը սկսել ենք 2200 մ-ից և 2 ճամբարում գիշերելուց հետո հասել ենք հավերժական ձյանը, որից հետո սկսում է ամենահետաքրքիր և էմոցիոնալ պահը: Այս պահին կարող եմ առանձնացնել միայն այն, որ այդ պահին հավատում ես, որ մարդկային կարողություններն անհայտ ու անծայրածիր են: Չնայած, ասում են վերջին խոսքը լեռներինն է, բայց այդ պահին դու այլ բան ես զգում:

Դու հաղթահարել ես բավականաչափ, որ վայելես լուսաբացը լեռներում, հաղթահարել ես ինքդ քեզ: Եվ ամենավերջում քեզ վարձատրվում է պայծառ արևային եղանակով, որ տպավորություններն էլ ավելի լիարժեք դարձնեն: Այդ ամենը փոխում է ինքդ քո նկատմամբ վերաբերմունքդ: Հասկանում ես, որ դու կարող ես ավելին: Ձևավորվում և փոխվում է բնավորությունդ, նպաստում ինքնաճանաչման և ինքնակազմակերպման: Կարևոր չէ ու՞ր ես գնում, եթե չգիտես ինչի համար ես դա անում: Այս պահին իմ կյանքը բաժանված է երկու մասի՝ մինչ Արարատ և Արարատից հետո:

 

ՌԻՄԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Արարատի մասին հավերժ կարելի է խոսել, դեռ մանկուց հիացել եմ Արարատով , երազել , որ մի օր
կկանգնեմ այդ փառահեղ լեռան ճերմակ ագաթին։
Եղիշե Չարենցի՝ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը լսելիս, երբ արտաբերում էին․
«Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․ Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս
սա՛րն եմ սիրում», զգում էի, որ վաղ թե ուշ գալու է ժամանակը և ինքս Արարատի գագաթին կանգնած
բարձրաձայնեմ այս տողերը։
2016 թվականին, երբ առաջին արշավս սկեցի ArmLand արշավական ակումբի հետ, չէի պատկերացնում,
որ դրանք դեպի երազանքի գագաթ տանող առաջին քայլերս էին։
ArmLand-ի հետ հաղթահարելով հայրենի չքնաղ լեռները, որոշում կայացրեցի հաղթահարել նաև
երազանքի 5165-ը։
Արարատ տանող ճանապարհի ամեն մի կմ-ը կրճատվելու հետ մեկտեղ սրտիս զարկերի քանակը
կրկնապատկվում էր։

Պատասխանատու և դժվարին ճանապարհին մեր թիմը անհատներից վերածվեց ընտանիքի, ինչի շնորհիվ համախմբված և միահամուռ հաղթահարեցինք 2200մ, 3200 և 4100-ից գիշերը 2։30-ի սահմաններում սկսեցին մեր քայլերը դեպի Արարատի գագաթ, դեպի կորստյալ հայրենիքից իրական հայրենիքին նայելու և արժեքները ամրապնդելու, նոր արժեքներ ձևավորելու գագաթ։
Արարատը ինքնաճանաչման, ինքնադրսևորման և ինքնաբացահայտման գագաթ դարձավ ինձ համար, վստահ եմ նաև թիմակիցներիս համար։
Գագաթներ կան, որ իմ կյանքում շրջադարձելի դեր են ունեցել, դրանցից գլխավորը Արարատն է։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated