ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԸ

Февраль 12, 2025

Արցախի Պետական Դրոշը

Արցախի անկախ պետականության հիմանական խորհրդանիշը Արցախի դրոշն է: Արցախի Հանրապետության պետական դրոշն ընդունվել է հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ` 1992 թվականի հունիսի 2-ին: Արցախի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով, աջ կողմի երկու ծայրերից սկսվող եւ դրոշի մեկ երրորդ հատվածում միացող սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով: Զարդանախշը խորհրդանշում է մայր Հայաստանից Արցախի բաժանումն ու անկախության հռչակմամբ վերամիավորումը:

Կարմիր գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը հարատ7ման, քրիստոնեական հավատքի, անկախության և ազատության համար:

Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը:

Ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը:

 

Արցախի Պետական զինանշանը

Արցախի Հանրապետության պետական ինքնիշխանության և նրա տարածքում ապրող ժողովրդի միասնության խորհրդանիշն է համարվում պետական զինանշանը: Զինանշանի հեղինակն է Լավրենտ Ղալայանը: Այն ընդունվել է 1992թ. նոյեմբերի 17-ին՝ հանրապետության գերագույն խորհրդի կողմից: Զինանշանանն իրենից ներկայացնում է թևերը պարզած արծիվ, որի գլխավերևում տարածված են արևի ճառագայթները, իսկ արծվի գլխին Արտաշեսյան արքայատոհմի թագն է, որը խորհրդանշում է հավերժություն, թագը մնայուն է, կրողները՝ սերունդներն են՝ անցողիկ: Այն կապվում է Արցախի տարածքում Տիգրան Երկրորդի կողմից կառուցված Տիգրանակերտ արքայանիստ քաղաքի հետ: Արծիվը խորհրդանշում է ուժը և անպարտելիությունը:

 

ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՐՀՆԵՐԳԸ

Պետական օրհներգը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ պետականության խորհրդանիշն է: Այն ընդունվել է 1992 թվականի նոյեմբերի 17-ին Արցախի հանրապետության գերագույն խորհրդի որոշմամբ: Արցախի պետական օրհներգի խոսքերի հեղինակը Վարդան Հակոբյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Արմեն Նասիբյանը: Կից ներկայացնում ենք Արցախի պետքական օրհներքի խոսքերը․

Ազատ ու անկախ Արցախ,

Քո տուն-ամրոցը կերտեցինք,

Պատմությունը մեր երկրի

Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք:

 

Դու բերդ ես անառիկ,

Բարձունք սրբազան, վեհ անուն,

Մասունք աստվածային,

Քեզնով ենք հավերժանում:

 

Դու մեր լույս հայրենիք,

Երկիր, հայրենյաց դուռ սիրո.

Ապրիր դու միշտ խաղաղ,

Մեր հին ու նոր Ղարաբաղ:

 

Քաջերն ենք մենք հայկազուն,

Մռով ենք, Քիրս ենք ու Թարթառ,

Մեր վանքերով լեռնապահ`

Անհաղթելի մի բուռ աշխարհ:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated