ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՇԱՎՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Լավ կազմակերպված արշավը միայն կարող է հաճույք և դրական էմոցիաներ պարգևել արշավի մասնակիցներին։ Խումբը, որտեղ բոլոր մասնակիցները խստորեն հետևում են կարգապահության և անվտանգության կանոններին, զերծ է մնում անախորժ և դժբախտ պատահարներից: Այնուամենայնիվ, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ արշավի ժամանակ անախորժ դեպքեր չեն պատահի: Արշավների ժամանակ կարող են պատահել թունավորումներ, թեթև և բարդ վնասվածքներ, որոնց միշտ պետք է պատրաստ լինել: Առաջին օգնության ժամանակին և գրագետ ցուցաբերումը կօգնի խուսափել լուրջ բարդություններից, իսկ կանխարգելիչ միջոցառումները նվազագույնի կհասցնեն դժբախտ պատահարների ռիսկը:

Արշավային շտապ օգնության հիմունքները պետք է իմանան բացարձակապես բոլոր արշավականները: Սա պետք է վերաբերվի ոչ միայն բարդ արշավներին, այլև մեկօրյա թեթև քայլարշավներին, քանի որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հեշտ արշավների ժամանակ պատահարները ավելի շատ են լինում, քան լեռնային բարդ վերելքների ժամանակ:

Կանխարգելման միջոցառումներ

Առաջին բանը, որ դուք պետք է հստակ հիշեք, այն է, որ արշավների ընթացքում պատահարների մեծ մասից կարելի է խուսափել: Դրա համար կարևոր է պահպանել հետևյալ նախազգուշական միջոցները:

  • Խիստ կարգապահություն խմբում: Սա վերաբերում է ինչպես ղեկավարների կողմից խմբի գործողությունների մշտական վերահսկողությանը, այնպես էլ յուրաքանչյուր անդամի ինքնակարգապահությանը:
  • Արշավի կազմակերպում՝ հաշվի առնելով երթուղու առանձնահատկությունները (ռելիեֆ, բուսականություն և այլն) և եղանակային և կլիմայական պայմանները:
  • Անվտանգության կանոնների իմացություն և պահպանում:
  • Արշավական գույքի ճիշտ ընտրություն և լավ վիճակում պահպանում:
  • Հագուստի և կոշիկի ճիշտ ընտրություն՝ կախված եղանակային պայմաններից և արշավի բարդությունից
  • Երթուղու բարդության կատեգորիայի համապատասխանությունը մասնակիցների փորձի և ֆիզիկական պատրաստվածության մակարդակին:
  • Բժշկական հակացուցումների բացակայություն:
  • Ալկոհոլ օգտագործելու արգելք:

Ինչ է նշանակում ” Առաջին օգնություն “

Կարևոր է այն չխառնել շտապ բժշկական, առաջին բժշկական և առաջին նախաբժշկական օգնության հետ: Արշավային առաջին օգնությունը ոչ բժշկական միջոցառումների համալիր է, որոնք ուղղված են կյանքը փրկելուն և իրականացվում են մոտակայքում գտնվող ցանկացած անձի կողմից: Այն իրականացվում է կամավոր և տևում է մինչև բժիշկների ժամանումը կամ հիվանդանոց տեղափոխվելը ։ Եթե տուժողի մոտակայքում գտնվող արշավականի ռեսուրսներն ու հմտությունները սահմանափակ են, ապա միայն տուժողի մասին հաղորդելը և փրկարարներին կանչելը արդեն համարվում է առաջին օգնություն:

Նույնիսկ աննշան գիտելիքները կարող են որոշիչ դառնալ և փրկել ինչ-որ մեկի կյանքը:

Օգնություն այրվածքների դեպքում

Այրվածքները բաժանվում են 3 աստիճանի: 1-ին դեպքում մաշկը կարմրում է, 2-րդ դեպքում հայտնվում են բշտիկներ, 3-րդ դեպքում մաշկի բոլոր հյուսվածքները մահանում են:

Այրվածքը, որը զբաղեցնում է մարմնի 1/3-ը կամ ավելին, վտանգավոր է կյանքի համար:

Եթե հիվանդն ունի առաջին աստիճանի այրվածք, ապա ձեզ հարկավոր է պահել վնասված հատվածը  սառը ջրի մեջ, կիրառել կոմպրես սպիրտով (ոչ մի դեպքում այրվածքի վրա կարագ կամ այլ բաներ չքսել):

Երկրորդ աստիճանի այրվածքի դեպքում մի ծակեք բշտիկները և ջրի տակ մի պահեք(դա կարող է հանգեցնել մաշկի վարակի):

 

Անտառ գնալիս ձեզ հետ ունեցեք քսուք կամ գել այրվածքների համար, որը կարող եք գտնել դեղատներում:

Օգնություն ցրտահարության դեպքում

Ամենից հաճախ ցրտահարությունն առաջանում է ձեռքի մատների և ոտքերի մատների, այտերի, ականջների և քթի վրա: Պատճառները՝ հիպոթերմիա, կիպ, թաց կոշիկներ, երկար  նույն դիրքում մնալը։

Ցրտահարությունը վերացնելու համար անհրաժեշտ է մաշկը տաքացնել, ինչպես նաև վերականգնել նորմալ արյան հոսքը վնասված հատվածում։ Դրա համար նախ մանրակրկիտ լվանում են ձեռքերը (կարելի է սպիրտով) և շփում են մաշկը այնքան ժամանակ, մինչև տուժածը սկսի զգալ հպումը, իսկ մաշկը սկսի կարմրել։

Օնություն արևահարության դեպքում

Բնորոշ նշաններն են ՝ կարմրավուն  դեմքը, թույլ կամ հաճախակի զարկերակը, առատ քրտնարտադրությունը, գլխապտույտը, գլխացավը, սրտխառնոցն ու փսխումը, ուշագնացությունը ։ Տուժածին տեղափոխում են ստվեր, բարձրացնում են գլուխը, բացում են հագուստի ճնշող հատվածները, գլխին սառը կոմպրես են քսում, դեմքը մաքրում են սառը ջրով, անհրաժեշտության դեպքում արհեստական շնչառություն են անում ։ Գլխացավերը թեթեւացնելու համար տալիս են անալգին:

Օգնություն խեղդվողին

Տուժածին ջրից հանելուն պես պետք է մաքրել նրա բերանը և քիթը (դրա համար օգտագործում են մաքուր շոր) ։

Այնուհետև տուժածին փորով դնում են ծնկի վրա, գլուխը գլխիվայր, և մի քանի անգամ սեղմում են մեջքի հատվածում, որպեսզի թոքերից ջուրը դուրս գա ։ Այնուհետև կատարում են արհեստական շնչառություն՝ մաքուր վիրակապի կամ կտորի միջոցով: Կատարվում է նաև սրտի մերսում ( 1 վայրկյան ընդմիջումով):).

Անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել այնքան ժամանակ, մինչև տուժածը սկսի ինքնուրույն շնչել և մինչև սիրտը սկսի բաբախել ։ Կյանքի նշանների բացակայության դեպքում առաջին օգնությունը կատարվում է առնվազն 2 ժամ:

Օգնություն թունավոր օձի խայթոցի դեպքում

Տուժածին պետք է տալ շատ հեղուկներ (ցանկալի է ջուր, սուրճ կամ թեյ) և հնարավորինս շուտ հոսպիտալացնել: Ոչ մի դեպքում չպետք է ալկոհոլ տալ, խորհուրդ չի տրվում թույնը բերանով քաշել կամ ժգուտ դնել (այս մեթոդները բավականին տարածված են, բայց անարդյունավետ):

Օգնություն տզի կծածի դեպքում

Տիզը ոչ մի դեպքում չի կարելի փորձել մաշկից դուրս հանել միայն ձեռքերի օգնությամբ, դա պետք է անել կոսմետիկ աքցանի օգնությամբ:

Բռնեք տիզը որքան հնարավոր է մոտ մաշկին: Ոչ մի դեպքում չպետք է ճզմել տզին, կամ օգտագործել միջոցներ, որոնք կարող են ագրեսիվ գրգրիչ հանդիսանալ, ինչպիսին է օրինակ լուցկիով այրելու մեթոդը:

Տզին մաշկին հնարավորինս մոտ բռնելուց հետո այն դանդաղ ու հանգիստ քաշեք վեր՝ թեթևակի ճոճվելով։ Տզին ինքնուրույն հանելիս միակ վտանգն այն է, որ անզգույշ հանելու դեպքում այն հնարավոր է ամբողջությամբ դուրս չգա մարմնի մեջից և շարունակի վարակելու գործընթացը:

Կծած տեղը և ձեռքերը պետք է ախտահանել  հակաբակտերյալ նյութերով (օրինակ՝ յոդով): Եթե ​​ձեռքի տակ նման միջոցներ չկան, օգտագործեք օճառ և ջուր:

Այս ամենը անելուց հետո լավագույն տարբերակը կլինի այն, որ տիզը ներկայացրեք հատուկ լաբորատորիաներ՝ վերլուծության համար: Դա անելու համար այն պետք է տեղադրվի փակվող տարայի մեջ:

Օգնություն սննդային թունավորման ժամանակ

Սննդային թունավորման ժամանակ պետք է կատարել ստամոքսի լվացում: Դրա համար տուժածին տալիս են մոտ մոտ 300 մլ եռացրած ջուր կամ թույլ եփած սառեցված թեյ, այնուհետև առաջացնում են փսխում` սեղմելով մատները լեզվի արմատին: Կրկնում են այս ընթացակարգը, մինչև փսխած ջուրը զերծ մնա սննդի մնացորդներից:Տալիս են նաև ակտիվացված ածուխ: Թուլացած կղանքի դեպքում ջրազրկումից խուսափելու համար տալիս են  շատ հեղուկներ:

Օգնություն մաշկի վնասվածքների դեպքում

Վնասվածքները բաժանվում են մաշկային թեթև վնասվածքների, որոնք վերացվում են ախտահանող միջոցներով մշակելու և պլաստերների միջոցով, և ավելի խորը, որոնք վտանգ են ներկայացնում մեծ քանակությամբ արյան կորստի պատճառով: Եթե ​​խորը վերքի արյունը հոսում է հավասարաչափ և ունի մուգ կարմիր գույն, ապա վնասված է երակը, և նման արյունահոսությունը պետք է դադարեցվի հենց վերքի վրա ճնշող վիրակապ դնելով։ Միաժամանակ, եթե վիրակապը թացանում է, վրան պետք է դնել հավելյալ վիրակապ և ոչ թե թացի փոխարեն դնել նորը։ Նման գործողությունները հետագայում կօգնեն բժշկին, ով օգնություն կցուցաբերի: Վիրակապերի շնորհիվ նա կկարողանա գնահատել տուժածի վիճակն ու կորցրած արյան մոտավոր քանակությունը։ Եթե ​​վերքից վառ կարմիր արյուն է ցայտում, ապա  վնասված է զարկերակը, և պետք է գործել կայծակնային արագությամբ։ Այս դեպքում անհրաժեշտ է վնասված վայրից վերև դնել ժգուտ և վրան անպայման նշել դնելու ժամը:

Օգնություն կոտրվածքների դեպքում

Արշավի ամենածանր վնասվածքներից մեկը կոտրվածքներն են ։ Դրանք լինում են երկու տեսակի ՝ բաց և փակ ։

Փակ կոտրվածքները ուղեկցվում են փափուկ հյուսվածքների արյունազեղմամբ, այտուցվածությամբ, ուժեղ ցավով, մաշկի ամբողջականությունը չի խանգարվում: Կոտրվածքի տեղը և դրա վերևում և ներքևում գտնվող հոդերը անշարժացնում են ձեռքի տակ եղած տախտակի կամ ձողի օգնությամբ:

Ողնաշարի կոտրվածքի դեպքում տուժածին արգելվում է բարձրացնել, նստեցնել, դնել ոտքերի վրա, շրջել: Հիվանդին տեղափոխել չի կարելի մինչև բժիշկների ժամանումը ։ Ավելի լավ է օգնության համար գնալ մոտակա բնակավայր։

Բաց կոտրվածքը ոսկորից դուրս եկող մեծ արյունահոսող վերք է։ Օգնությունը պետք է սկսվի արյունահոսությունը դադարեցնելով, քանի որ բաց կոտրվածքի դեպքում զարկերակները հաճախ վնասվում են: Որպես ժգուտ կարող է ծառայել սովորական պարանը:  Այն կապելուց առաջ դրա տակ կտոր է դրվում, որպեսզի չվնասի մաշկը, և անպայման կօցնում են գրություն, որի վրա գրված է լինում ժգուտ դնելու ժամը: Մեկուկես ժամ հետո կապը պետք է թուլացնել, որպեսզի արյունահոսող հյուսվածքներում վերականգնվի արյան շրջանառությունը։ Վերքերի շուրջ մաշկը մշակվում է յոդի, սպիրտի կամ ջրածնի պերօքսիդի մեջ թաթախված կտորով։