ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՌԱՊԻ ԵՎ ՄԹՆԱԼԻՃ

 Օգոստոսի 1-ին (շաբաթ) միասին բացահայտելու ենք Արագածի ամենագեղեցիկ բարձրալեռնային լճերից մեկը՝ Ռապի լիճը։
3001 մետր բարձրության վրա գտնվող Ռապի լիճը Արագածի լանջերին սփռված լճերից ամենագեղատեսիլներից մեկն է։ Դեպի լիճ տանող ամբողջ երթուղին ուղեկցվում է Արագածի հյուսիսային հզոր պատի տպավորիչ տեսարաններով, ալպիական մարգագետիններով և մաքուր լեռնային օդով։
Մեր ճանապարհորդությունը կսկսվի Երևանից։ Կհասնենք Գեղաձոր գյուղ, որտեղից ճանապարհի մի մասը կանցնենք բեռնատարներով, ապա կսկսենք մոտ 8–9 կմ երկարությամբ հաճելի քայլարշավը դեպի լիճ։

Եթե ցանկանում եք մեկ օրով կտրվել առօրյայից, վայելել Հայաստանի ամենագեղեցիկ լեռնային տեսարաններից մեկը և անմոռանալի օր անցկացնել բնության գրկում, ապա այս արշավը հենց Ձեզ համար է։
Սիրով սպասում ենք Ձեզ՝ միասին բացահայտելու Ռապի լճի կախարդական գեղեցկությունը։

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ շարժը չխթանող հագուստ
  • տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևապաշտպան բաճկոն
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • լապտեր
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ


Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից
Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։30-ին։
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։

Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN
Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 13։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
Մեր կայքը՝ www.armland.am
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club