ՎԵՐԵԼՔ ԷԼԲՐՈՒՍ 2026

6 օր / 5 գիշեր

13․08-19․08․2026

Հայաստան-Ռուսաստան

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք Եվրոպա աշխարհամասի ամենաբարձր գագաթ՝ Էլբրուս լեռ (5642մ):

Լեռան ալպինիստական բարդությունը՝ 1B
Վերելքի մասնակցության համար լեռնագնացության փորձը ՊԱՐՏԱԴԻՐ Է։

Երթուղի

Օր 1․ Երևան — Վրաստան — Տերսկոլ

Խումբը Երևանից կմեկնի հայ-վրացական սահման, այնուհետև անցնելով Լարսի անցակետը մուտք կգործի ՌԴ և կուղևորվի դեպի Կաբարդինո Բալկարիայի հանրապետության՝ Տերսկոլ գյուղաքաղաք: Այնտեղ կգիշերենք հյուրանոցում:
Ընդհանուր առմամբ ճանապարհի անցման տևողությունը կազմում է 13-14 ժամ:

Օր 2․ Էլբրուս․ Ազաու կայան

Առավոտյան խումբը կմեկնի դեպի Ազաուի ճոպանուղու կայան: Այստեղ կհանձնենք ծանր ուսապարկերը, որոնք կտեղափոխվեն ձնագանաց մեքենաներով (Ратрак)։  Խումբը ճոպանուղիով կբարձրանա մինչև 4000մ բարձրություն, որտեղից էլ կսկսենք քայլել դեպի 4100մ․-ի “Приют 11” կայան:

Գիշերակացը “Приют 11” կայանում։

Էլբրուս

Օր 3․ Էլբրուս․ Պաստուխովի ժայռ

Կլիմայավարժեցում

Նախաճաշից հետո խումբը կանցնի կլիմայավարժեցում, որի ժամանակ մասնակիցները կբարձրանան մինչև 4800մ.- ի վրա գտնվող Պաստուխովի ժայռ և կվերադառնան կայան՝ գիշերելու:

Օր 4․ Վերելք Էլբրուս լեռ․ Գագաթ

Գիշերը ՝ ժամը 12:00-1:00 մասնակիցները կսկսեն վերելքը դեպի Էլբրուս լեռան գագաթ (5642մ): Վերելքը կտևի մոտ 12-13 ժամ: Գագաթ հասնելուց հետո կիջնենք “Приют 11” կայան։

Գիշերակացը՝ “Приют 11” կայանում

Օր 5․ Ազաու — Ստեփանծմինդա

Վաղ առավոտյան կիջնենք Ազաու գյուղ , լոգանք կընդունենք և կուղևորվենք դեպի Վրաստան՝ Սփեպանծմինդա և կգիշերենք հյուրատանը:
Գիշերակացը՝ Ստեփանծմինդայում հատուկ է նախատեսված, որպեսզի խմբի անդամները երկար ճանապարհից հետո հնարավորություն ունենան հանգստանալ, ապա շարունակել ճանապարհը դեպի Երևան:

Օր 6․ Վերադարձ Երևան

Թբիլիսիում վրացական համեղ ճաշից հետո ճանապարհ կընկնենք դեպի Երևան։

Օր 7. Պահեստային օր

Կախված եղանակային պայամաններից՝ հնարավոր է անցկացնել ևս մեկ պահեստային օր լեռան վրա, որի համար յուրաքանչյուր մասկանցից հավելավճար կպահանջվի (մոտ 2000-2500)

 

Հանդերձանք

  • Պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
  • Թերմո հագուստ
  • 2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
  • Քնապարկ (-5 -10 C)
  • Զանգապաններ
  • Ձմեռային և ամառային գլխարկ
  • լեռնային արևային ակնոց
  • գլխի լապտեր
  • զսպանակակեռիկներ 2 հատ (карабин)
  • Անվտանգության գոտի
  • Լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
  • Տաք փոխնորդ հագուստ
  • Անձրևապաշտպան բաճկոն
  • Քայլարշավային ձեռնափայտեր
  • ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պաշտպանող)
  • Դեղատուփ
  • Արևապաշտպան քսուք
  • Սառցահատ
  • Կատվիկներ

Արժեքը՝ 965$-ին համարժեք ՀՀ դրամ

Խմբում մասնակիցների առավելագույն քանակը՝ 10 հոգի (ներառյալ 2 ուղեկցորդները)

Արժեքը ներառում է

  • Տրանսպորտի ծառայությունը
  • Գիշերակացը հյուրանոցում (2 գիշեր)
  • Գիշերակացը լեռան վրա
  • Ծանր ուսապարկերի տեղափոխումը հատուկ մեքենաներով (Ратрак)
  • Ճոպանուղու տոմսերը
  • Ուղեկցորդների ծառայությունը
  • Վերելքի թույլտվությունը
  • Փրկարարական ծառայությունը

Արժեքը ՉԻ ներառում

  • սնունդը լեռան վրա (Սննդի ընտրությունը կանենք խմբի բոլոր մասնակիցներով:)
  • Անձնական լեռնային գույքն ու հանդերձանքը

Կարևոր՝

Խումբը կուղեկցի Արտյոմ Մարտիրոսյանը և տեղացի ուղեկցորդները

  • Մասնակիցները վերելքից առաջ կունենան փորձնական վերելք Արագած լեռան Արևմտյան գագաթ, որից հետո բավարար պատրաստվածություն ունեցող մասնակիցները կուղևորվեն դեպի Էլբրուս լեռ:
  • Վերելքից առաջ «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի» ֆեդերացիայում մասնակիցները կհանդիպեն փորձառու լեռնագնացների հետ, որի ժամանակ կանցկացվի լեռնային պատրաստվածության դասընթաց:
  • Լեռնային գույք ձեռք բերելու հարցում մեր ակումբի հետ համագործակցող խանութներում կգործեն զեղչեր հատուկ մասնակիցների համար:
  • Վերելքից հետո բոլոր մասնակիցներին կհանձնվեն սերտիֆիկատներ Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիայի և Armland ակումբի կողմից՝ Էլբրուս լեռը բարձրանալու կապակցությամբ։