ՎԵՐԵԼՔ ԱՐԱՅԻ ԼԵՌ

ՎԵՐԵԼՔ ԱՐԱ ԼԵՌ
Սիրելի՛ արշավասերներ և ակտիվ հանգստի սիրահարներ 
Հոկտեմբերի 11-ին՝ կիրակի օրը, ArmLand-ը ուղևորվում է Կոտայքի մարզ՝ դեպի Արա լեռ՝ Հայաստանի հայտնի «պառկած հսկան»։
Ըստ ավանդության՝ լեռը կոչվել է հայոց արքա Արա Գեղեցիկի անունով։
Արշավը կսկսենք լեռան լանջին գտնվող բնական քարանձավում կառուցված Ծաղկեվանք մատուռից։ Այնուհետև կշարունակենք վերելքը դեպի Արա լեռան գագաթ և կիջնենք լեռան արևելյան կողմով։
Երթուղու երկարությունը՝ մոտ 10 կմ
Բարձրությունը՝ 2605 մ
Հարաբերական բարձրությունը՝ մոտ 600 մ
Արա լեռը մեզ սպասում է՝ իր լայնարձակ տեսարաններով, լեռնային բնությամբ ու յուրահատուկ մթնոլորտով։