ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՍՄԲԱՏԱԲԵՐԴ

 ՍՄԲԱՏԱԲԵՐԴ ԵՎ ՑԱՂԱՑ ՔԱՐ
Սիրելի՛ արշավասերներ և ակտիվ հանգստի սիրահարներ 
Հոկտեմբերի 3-ին՝ շաբաթ օրը, ArmLand-ը ուղևորվում է դեպի Վայոց Ձորի գեղատեսիլ ու պատմական բնաշխարհ։
 Մեր գլխավոր ուղղությունը Սմբատաբերդն է՝ 10–11-րդ դարերի հզոր ամրոցը, որը Վայոց Ձորի ամենատպավորիչ պատմական կառույցներից է։ Ամրոցի պարիսպներից բացվում են լայնարձակ տեսարաններ դեպի շրջակա լեռներ։
 Ճանապարհին կայցելենք նաև՝
• Ցաղաց Քար վանական համալիր
• Եղեգիս գյուղ
• Զորաց Սուրբ Աստվածածին եկեղեցի
Արշավը կսկսենք Արտաբույնք գյուղից և կավարտենք Եղեգիսում՝ անցնելով լեռնային արահետներով ու Վայոց Ձորի պատմական բնաշխարհով։
 Երթուղու երկարությունը՝ մոտ 10 կմ
Պատմություն, լեռներ ու աշնանային Վայոց Ձոր՝ մեկ գեղեցիկ արշավի ընթացքում։
Սիրով սպասում ենք բոլորին։

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ շարժը չխթանող հագուստ
  •  տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևապաշտպան բաճկոն
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • լապտեր
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ
  • Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։30-ին։
Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN
Քարտի համար՝ AMD 4375 1110 1585 3736


Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 13։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club