ՊԱՐԶ ԼՃԻՑ ԳՈՇԻ ԼԻՃ

 ՊԱՐԶ ԼԻՃ, ԳՈՇԱՎԱՆՔ ԵՎ ԳՈՇԻ ԼԻՃ
Սիրելի՛ արշավասերներ և ակտիվ հանգստի սիրահարներ 
Նոյեմբերի 7-ին ArmLand-ը հրավիրում է ձեզ՝ բացահայտելու Տավուշի գեղատեսիլ բնությունն ու պատմական ժառանգությունը՝ քայլելու ենք Պարզ լճից դեպի Գոշի լիճ։
 Մեր քայլարշավը կսկսենք անտառների գրկում գտնվող Պարզ լճից և կշարժվենք դեպի միջնադարյան հայկական ճարտարապետության նշանավոր հուշարձաններից մեկը՝ Գոշավանք։
Այստեղ կծանոթանանք վանական համալիրի պատմությանը և կտեսնենք հայկական խաչքարագործության բացառիկ նմուշներից մեկը՝ վարպետ Պողոսի կերտած հանրահայտ խաչքարը։
 Այնուհետև ճանապարհը կշարունակենք դեպի Գոշի լիճ՝ անցնելով անտառային գեղեցիկ արահետներով և վայելելով Տավուշի բնության խաղաղությունն ու աշնանային գույները։
 Այնուհետև մեր երթուղին կշարունակվի դեպի Խաչարձան գյուղ, որտեղ էլ կավարտենք մեր քայլարշավը։
 Արշավի ընդհանուր երկարությունը՝ մոտ 12 կմ
 Միացե՛ք ArmLand-ին՝ միասին անցկացնելու ակտիվ ու տպավորություններով լի օր՝ բնության, պատմության և ընկերական ջերմ մթնոլորտի ուղեկցությամբ։
Սիրով սպասում ենք բոլորին։

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ շարժը չխթանող հագուստ
  •  տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևապաշտպան բաճկոն
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • լապտեր
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ
  • Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։30-ին։
Մասնակցության արժեքը՝ 9500 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN

Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 13։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club