ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ԿԻՐԱՆՑԻ ՎԱՆՔ

ԿԻՐԱՆՑԻ ՎԱՆՔ
Սիրելի՛ արշավասերներ և ակտիվ հանգստի սիրահարներ 
Նոյեմբերի 1-ին՝ կիրակի օրը, ArmLand-ը ուղևորվում է դեպի Տավուշի մարզ՝ բացահայտելու անտառներով ու լեռնային բնապատկերներով շրջապատված պատմական մի անկյուն՝ Կիրանցի վանքը։
 Մեր ճանապարհը կսկսվի Աճարկուտ գյուղից Կիրանց գետի հովտով՝ գետի հունին զուգահեռ ձգվող արահետներով։ Մեզ սպասում են Տավուշի բնությանը բնորոշ խաղաղ տեսարաններ, լեռնային ճանապարհներ և աշնանային բնության գեղեցկությունը վայելելու հնարավորություն։
Կիրանցի վանքը միջնադարյան վանական համալիր է, որը կառուցվել է XIII դարում։ Այն առանձնանում է իր քաղկեդոնական ճարտարապետական ավանդույթներով և պատմական նշանակությամբ։ Համալիրը գտնվում է Կիրանց գյուղից դեպի արևմուտք՝ Կիրանց գետի վտակի ձախ ափին՝ գեղատեսիլ հարթավայրում։
Երթուղու երկարությունը՝ մոտ 20 կմ
Սիրով սպասում ենք բոլորին՝ միասին բացահայտելու Տավուշի գանձերից ևս մեկը։
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է՝
• Հարմարավետ արշավային կոշիկներ
• Հարմարավետ հագուստ
• Տաք հագուստ
• Փոխնորդ հագուստ
• Ուսապարկ
• Տաք և ամառային գլխարկ
• Արևային ակնոց
• Անձրևապաշտպան բաճկոն
• Ձեռնոց
• Դեղատուփ
• Արևապաշտպան քսուք
• Լապտեր
• Մեկ օրվա համար նախատեսված սնունդ
 Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից։
 Հանդիպման վայր՝ Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ՝ Մարիոթ հյուրանոցի մոտ։
 Հանդիպման ժամը՝ 7:30
 Մասնակցության արժեքը՝ 11 000 դրամ։
 Գինը ներառում է ուղեկցորդների և տրանսպորտի ծառայությունները։
Գումարը փոխանցել գրանցման օրը, փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN (Նպատակ բաժնում գրեք Ձեր անուն ազգանունը)
Քարտի համար՝ 4375111015853736 AMD
Մասնակցությունը հաստատել մինչև հոկտեմբերի 16-ը և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով
044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով ArmLand արշավային ակումբ:
Մեր կայքը՝ www.armland.am
Ֆեյսբուքյան խումբ՝ https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք՝ Ինստագրամում․
https://www.instagram.com/armland_adventure_club