ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 2027 | 6 օր

6 օր / 5 գիշեր

ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԳԱԳԱԹ

Արարատ լեռը հանդիսանում է ոչ միայն Հայկական Լեռնաշխարհի ամենաբարձր կետը, այլ նաև Հայաստանի խորհրդանիշը։ Մեր ակումբը  12 տարի շարունակ իրականացնում է 5000+ լեռների վերելքներ, որոնցից ամենանշանակալիցն է Արարատ լեռը(5137մ)։

Արարատ լեռն, անշուշտ, գեղեցիկ է Հայաստանից, եկե՛ք միասին պարզենք, թե որքան գեղեցիկ է Հայաստանը՝ Արարատի գագաթից։

Վեց օրյա վերելքի ամսաթիվը՝

  • 05.08.27 — 11.08.27

Մանրամասների համար կարող եք զանգահարել կամ գրել +37444880058 համարին (WhatsApp, Telegram, Viber):

Ուղևորության և վերելքի մանրամասները ստորև․

 

ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ

ՕՐ 1․ ԵՐԵՎԱՆ — ԿԱՐՍ — ԲԱՅԱԶԵԹ

Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան — Վրաստան -Թուրքիա ճանպարհներով: Սկզբում կայցելենք Կարս, կտեսնենք Կարսի բերդը և Սրբ Առաքելոց եկեղեցին, որից հետո կճաշեբք Կարսում: Քաղաքում շրջելուց հետո կուղևորվենք Բայազեթ։
Մասնակիցները կգիշերեն Բայազեթի հյուրանոցում:

ՕՐ 2. ԱՐԱՐԱՏ․ ԱՌԱՋԻՆ ՃԱՄԲԱՐ (3200Մ)

Խումբը Բայազեթից լեռնային մեքենաներով կբարձրանա 2200 մ դեպի Արարատ լեռը, որտեղից էլ կսկսվի քայլելու ճանապարհը:
4-5 ժամ քայլելուց հետո մասնակիցները կհասնեն 3300 մ բարձրության վրա տեղակայված առաջին ճամբարը, որտեղ էլ կգիշերեն վրաններում։

ՕՐ 3․ ԱՐԱՐԱՏ․ ԵՐԿՐՈՐԴ ՃԱՄԲԱՐ (4100Մ)

Առավոտյան խումբը կբարձրանա դեպի 4100 մ բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար, որտեղ մասնակիցները հանգստանալով կպատրաստվեն հաջորդ օրվա վերելքին: Գիշերակացը կլինի 4100 մ բարձրության վրա տեղակայված ճամբարում:

ՕՐ 4․ ԱՐԱՐԱՏ․ ՎԵՐԵԼՔ ԴԵՊԻ ԳԱԳԱԹ 5137Մ

Վերելք դեպի գագաթ 5137մ. Վերադարձ Բայազեթ Գիշերը՝ ժամը 1:00-2:00 կսկսվի վերելքը դեպի Արարատի գագաթը: Երբ հասնենք գագաթ, լուսանկարվելուց և վերելքը նշելուց հետո կիջնենք 3200 մ վրա տեղակայված բազային ճամբարը և մեքենաներով կտեղափոխվենք դեպի Բայազեթի հյուրանոց և մասնակիցներին կտրվի հանգստի ժամ: Այդ օրը երեկոյան կնշենք վերելքը։

ՕՐ 5․ ԲԱՅԱԶԵԹ — ՎԱՆ — ԲԱՅԱԶԵԹ

Առավոտյան խումբը կմեկնի Վան, ճանապարհին այցելելով Բերկրիի հիասքանչ ջրվեժը: Մասնակիցները կայցելեն Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցին և ժամանակի մեջ տեղավորվելու դեպքում՝ կլողան Վանա լճում։ Խումբը կմեկնի դեպի Տուշպա ամրոցը (Վանի բերդ, 9-րդ դար մ.թ.ա.), որտեղ պահպանվել են Սարդուրի և Արգիշտի արքաների դամբարաններն ու սեպագրերը: Վանից կվերադառնանք Բայազեթ և կգիշերենք:

 

ՕՐ 6․ ԲԱՅԱԶԵԹ — ԿԱՐՍ — ԵՐԵՎԱՆ

Խումբը առավոտյան կուղևորվի հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի, որից հետո կվերադառնանք Երևան:

ՀԱՆԴԵՐՁԱՆՔ

  • պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
  • լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
  • տերմո հագուստ
  • տաք փոխնորդ հագուստ
  • 2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
  • անձրևապաշտպան բաճկոն
  • Ֆլիսե բլուզ
  • քնապարկ -2-ից -5 C ջերմաստիճանի համար
  • քայլարշավային ձեռնափայտեր
  • զանգապաններ (гамаши, бахилы)
  • ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պաշտպանող)
  • ձմեռային և ամառային գլխարկ
  • դեղատուփ
  • լեռնային արևային ակնոց
  • արևապաշտպան քսուք
  • գլխի լապտեր
  • Թերմոս

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ՝

950$-ին համարժեք ՀՀ դրամ

ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

  • տրանսպորտի ծառայությունը
  • գիշերակացը բարձրակարգ հյուրանոցում
  • Լեռնային ուղեկցորդների ծառայությունը
  • խոհարարի ծառայությունը լեռան վրա
  • երեքանգամյա սնունդը լեռան վրա
  • ծանր ուսպարկերի տեղափոխումը՝ ձիերով
  • վրանների, ներքնակների, կատվիկերի տրամադրումը
  • վերելքի թույլտվությունը

ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

  • անձնական հանդերձանքը
  • սնունդը ճանապարհորդության ընթացքում
  • վիզայի արժեքը՝ ՀՀ քաղաքացիների համար
  • Վանա լճի նավակի ու Ախթամար կղզու մութքավճարը
  • Անիի մուտքավճարը

    Կարևոր՝

    • Խումբը կուղեկցեն ArmLand ակումբի և տեղացի ուղեկցորդները։
    • ArmLand լեռնային ակումբը կօգնի Ձեզ ճիշտ գույք և հանդերձանք ընտրելու հարցում։ Ակումբի հետ համագործակցող խանութում մասնակիցների համար կգործեն հատուկ զեղչեր։
    • Արարատ լեռան վերելքի ընթացքում մասնակիցների ծանր ուսապարկերը կտեղափոխվեն ձիերով։ Կախված եղանակային պայմաններից՝ հնարավոր է լեռան վրա ևս մեկ օր մնալու անհրաժեշտություն առաջանա։ Այդ դեպքում մասնակիցներից լրացուցիչ վճար չի պահանջվի։
    • Վերելքից հետո բոլոր մասնակիցներին Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի և ArmLand արշավական ակումբի կողմից կտրամադրվեն սերտիֆիկատներ՝ Արարատ լեռը բարձրանալու կապակցությամբ։

    7 պատճառ՝ ինչու՞ բարձրանալ Արարատ լեռ ArmLand ակումբի հետ

    1. Ոլորտում 12 տարվա փորձ

    Ակումբն արդեն 12 տարի կազմակերպում է լեռնային վերելքներ և արշավներ՝ ապահովելով մասնակիցների համար մասնագիտական ուղեկցում և որակյալ կազմակերպում։

    2. 5000 մետրից բարձր լեռնային վերելքների փորձ

    2017 թվականից մեր ակումբը կազմակերպում է վերելքներ դեպի 5000 մետրից բարձր լեռնագագաթներ, այդ թվում՝ Էլբրուս, Արարատ, Կազբեկ, Դամավանդ և Կիլիմանջարո։

    3. Անվտանգություն

    Մասնակիցների անվտանգությունն ու պատասխանատու կազմակերպումը մեր ակումբի առաջնահերթ սկզբունքներից են։ Յուրաքանչյուր վերելք կազմակերպվում է՝ հաշվի առնելով երթուղու բարդությունը, եղանակային պայմանները և մասնակիցների պատրաստվածությունը։

    4. Ավելի քան 200 դրական արձագանք

    Մեր կազմակերպած արշավների և վերելքների մասնակիցների կարծիքներն ու տպավորությունները կարող եք տեսնել՝ անցնելով հետևյալ հղումով։

    Անցնել

    5. Փորձառու անձնակազմ

    Մեր խմբերն ուղեկցվում են բարձր մասնագիտական պատրաստվածություն և լեռնային ուղեկցման փորձ ունեցող մասնագետների կողմից՝ ակումբի հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

    6. Նախապատրաստական աշխատանքներ

    Մեր փորձառու անձնակազմը կօգնի Ձեզ պատշաճ պատրաստվել վերելքին՝ սկսած ֆիզիկական և տեխնիկական նախապատրաստությունից մինչև անհրաժեշտ լեռնային հանդերձանքի ու պարագաների ճիշտ ընտրություն։

    7. Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի կողմից տրվող սերտիֆիկատ

    Վերելքի ավարտից հետո բոլոր մասնակիցները կստանան Կազբեկ լեռը բարձրանալու սերտիֆիկատներ՝ «Արմլենդ» արշավական ակումբի և Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի կողմից։

     

     

     

    ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ վերելքի մասին ֆիլմը

    Հեղինակ՝ Sako Hovhanesian Hanno

    Ամուսնության առաջարկություն գագաթին

    Երազանքներն իրականանում են լեռներու