Հունիսի 30-ին ուղևորվում ենք Շիրակի և Լոռու մարզերի սահմանագլխին գտնվող՝ ՀՀ բնական հուշարձանների ցանկում ներառված Թռչկան ջրվեժը։ Կքայլենք Չիչկան գետի գեղատեսիլ կիրճով։ Թռչկանը ՀՀ ամենաբարձր ջրվեժն է , այն ունի 23,5 մետր բարձրություն, նաև ամենաջրառատն է։ Գտնվում է Մեծ Պարնի գյուղի վարչական տարածքում՝ Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հյուսիս- արևմուտք։
Մեկնման ժամը՝ 07։30
Վերադարձի ժամը ՝ 19։00
Արշավի բարդությունը՝ հեշտ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
• հարմարավետ արշավային կոշիկներ
• հարմարավետ հագուստ
• տաք հագուստ
• փոխնորդ հագուստ
• ուսապարկ
• տաք և ամառային գլխարկ
• արևային ակնոց
• անձրևապաշտպան բաճկոն
• դեղատուփ
• արևապաշտպան քսուք
• լապտեր
• մեկ օրվա համար նախատեսված սնունդ
Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից
Մասնակցությունը հաստատել մինչև հունիսի-21ը և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով
044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբը, Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07:30-ին։