Complexity

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐ

Հայկական գորգագործությունը ունի հազարամյակների պատմություն: Հայաստանում գորգագործությունը՝ իբրև

D
M
S
Left until start

Հայկական գորգագործությունը ունի հազարամյակների պատմություն: Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս վաղնջական ժամանակներից։

5-4-րդ դդ հույն պատմիչ Քսենոփոնն իր «Անաբասիս» աշխատությունում հիշատակում է Հայաստանում գորգագործության զարգացվածության և հայերի թանկարժեք գործվածքների՝ գորգերի պատրաստման մասին՝ «․․․զորավար Տիմասիոն Դարդանացու մոտ Հայաստանից տարված գորգերից մեկը 10 մինա արժողությամբ էր ( մոտ 4,4 կգ ոսկի)»:

Հայկական գորգերը մեծ հռչակ են վայելել հատկապես որակի շնորհիվ, որի գլխավոր պայմաններն են եղել նուրբ և ողորկ թելն էր: Գորգի թել ստանալու համար Հայաստանում բուծել են որակյալ և երկարամազ բրդատու ոչխարներ, որոնց բուրդը մշակել և ստացել են որակյալ, փափուկ, ողորկ և հատուկ փայլով թել, ինչը հանդիսացել է հայկական գորգի հիմնական առավելություններից մեկը: Թելը ներկելու համար Հայաստանում շատ է օգտագործվել «Որդան կարմիրը»: Ք. ա. 5-րդ դարի հույն պատմիչ Հերոդոտոսը գրել է, որ կովկասցիները ներկում էին բուրդը բույսերից ստացված ներկով, այնուհետև դրանից մշակում էին թել և նկարազարդում այն։

ԳՈՐԳ ԵՎ ԿԱՐՊԵՏ

Հայերենում գորգ և կարպետ բառերն օգտագործվում են որպես հոմանիշ բառեր՝ միայն այն տարբերությամբ, որ գորգերն ունենում են թելախավ, իսկ կարպետները՝ ոչ: Գորգ բառն առաջին անգամ հիշատակվում է Տավուշի Կապտավանք եկեղեցու պատին եղած արձանագրություններից մեկում (1242-1243 թվականներին), իսկ կարպետ բառն առաջին անգամ հիշատակվում է 5-րդ դարի Ավետարանում՝ գրաբարյան «կապերտ» ձևով:

ԱՄԵՆԱՀԻՆ ԳՈՐԳԵՐԸ

Հայաստանում ամենահին գործվածքները գտնվել են Արթիկի հնագույն դամբարաններից մեկում Ք. ա. XVI-IX դդ: Ուշագրավ են գործվածքի վրայի նախշերը՝ կեռ խաչաձևեր, Տ-աձև պատկերներ, կեռ գծեր, որոնք այսօր էլ գործում են հայկական գորգերի և կարպետների վրա: Թեյշեբանի ամրոցի (Կարմիր բլուր, Ք.ա. VII դ.) պեղածո գործվածքների մեջ կան կարպետների և գորգերի պատառիկներ՝ ապացույց, որ ուրարտացիները ծանոթ են եղել կարպետագործությանը և գորգագործությանը: Ք.ա. V-րդ դար թվագրվող Պազիրիկ գորգը հայտնաբերվել է 1949 թ. Լեռնային Ալթայ Պազիրիկ կուրգանի թիվ 5 դամբարանից։ Գորգը շուրջ 2500 տարի մնացել է սառած դամբարանում ու, այդպիսով, զերծ մնալով արտաքին որևէ ազդեցությունից՝ հասել է մինչ մեր ժամանակները։

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐ

  • Ժողովրդական հավատալիքներում այնքան էին սրբազնացնում գորգը, որ հավատում էին, թե այն կարող է անգամ չբերություն բուժել: Ասում են՝ Հին Հայաստանում, երբ կինը երեխա չէր ծնում, նրա համար հատուկ գորգ էին հյուսում: Այդ գորգի վրա պատկերում էին պտղաբերություն խորհրդանշող նախշեր / սովորաբար գորգի վրա պատկերում էին նուշ և փոքրիկ մարդուկներ/: Այդ գորգերը կոչվել են «Նշագորգեր», որոնք մինչև այժմ շատ հայտնի և տարածված են Հայաստանում: Գորգը պետք է գործեր պտուղ չտվող կնոջը շատ հարազատ մեկը, ով գորգը գործելու ամբողջ ընթացքում օրհնանքներ պետք է ասեր, երգեր և փառաբաներ Աստծուն՝ խնդրելով երեխա պարգևել իր բարեկամին: Երբ գորգն արդեն պատրաստ է լինում, կինը, ով ցանկանում էր պտուղ ունենալ, պառկում էր դազգահի տակ և կանայք կտրում են գորգը՝ գցելով այն կնոջ վրա: Այդ պահին էլ ամիսներով կուտակված օրհնանքներն ու բարի մաղթանքները, դրական էներգիան, որը փոխանցվել էր գորգին, անցնում է կնոջը և նա պատրաստ է լինում հղիանալու ու պտուղ տալու:
  • Նորապսակների թիկունքում կախված գորգը իբր պաշտպանում է չարից ու արգասաբերություն պարգևում: Իսկ մահացածի տակ փռված գորգը նրան դեպի հավերժական կյանք ուղեկցելու կամ կենդանացնելու խրհուրդ ունի. ասում են, որ Շամիրամը Արա Գեղեցիկին մի գորգի վրա էր պառկեցրել և հույս ուներ, որ դա կօգնի Արային կենդանացնել:
  • Հնում գոյություն են ունեցել արքայական գորգեր, որոնք հատուկ գործվել են արքաների համար: Այնքան են կարևորվել գորգերը, որ եթե անգամ արքան սենյակում կամ վրանում չի եղել, գորգի մոտով անցնելիս երկրպագել են, ինչպես կխոնարհվեին արքայի առաջ: Բացի այդ` ոչ ոք իրավունք չի ունեցել կանգնել այդ գորգի վրա:
  • Գորգերի և կարպետների մասին բազմաթիվ հիշաատակություններ են պահպանվել նաև հայկական բանավոր ավանդազրույցներում, հեքիաթներում, երգերում և «Սասունցի Դավիթ» էպոսում։ Այսպես, օրինակ, «Անահիտ» հեքիաթի հերոսուհին ասում է, որ կհամաձայնի ամուսնանալ արքայազնի հետ այն պայմանով, որ նա  իրեն որևէ արհեստ սովորեցնի՝ նախապատվությունը տալով գորգագործությանը:
  • Հին Հայաստանում գորգը դասվել է սրբազան առարկաների շարքին և պաշտամունքային նշանակություն ունեցել: Ժողովրդական պատկերացումների համաձայն՝ գորգը մարմնավորել է տիեզերքը: Տիեզերքը, տվյալ դեպքում՝ գորգը, միշտ ունեցել է կենտրոն՝ մեդալիոն, որը խորհրդանշել է կյանքի, հավերժության, լույսի, սիրո, պայքարի, իմաստության գաղափարը: Գորգադաշտը մարմնավորել է տիեզերական տարածությունը, որտեղ տեղադրվել են հողի, ջրի, կրակի, արևի, աստղի, բույսերի, կենդանիների, մարդկանց խորհրդանշական պատկերները: Գորգն ավարտվել է դաշտը եզրափակող շրջագոտիով, ինչը համեմատվել է տիեզերքը պաշտպանող գոտու հետ:
  • Տարեգիրների բազմաթիվ վկայություններով` հայկական կարմիր գորգերը ձեռքից ձեռք էին խլում Կահիրեի առևտրական տներում, իսկ եգիպտական Ասյուտա քաղաքում արտադրվող մորեգույն գորգերը բարձր էին գնահատվում միայն նրա համար, որ հիշեցնում էին հայկականը: Նույնիսկ պարսկական գորգերից լավն ու որակյալ էին համարվում նրանք, որոնք հիշեցնում էին հայկականը: Բայց այս դեպքում էլ լավերի մեջ լավագույնը համարվում էին Իրանի Իսպահան նահանգում հյուսվածները, որոնք ստեղծում էին Շահ Աբաս արքայի կողմից Ջուղայից Իրան բռնագաղթված հայ վարպետները: Իսպահանյան գորգերը հատկապես հիշեցնում էին շքեղ հայկականները:

ԳՈՐԳԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում սկզբնական շրջանում գորգերը նախատեսված էին կենցաղային նպատակների համար: Դրանք կախում էին պատերից, գցում հատակին, թախտին, մահճակալին կամ սունդուկի վրա: Տաճարներում գորգերը որպես վարագույր էին ծառայում աղոթատան կամ զոհասեղանի համար: Տներում գորգերով փակում էին դռների բաց միջնորմները կամ նորապսակների ու արդեն մեծացած երեխաների համար, այսպես ասած, սենյակ էին առանձնացնում: Գորգի թելերից էլ պատրաստում էին նժույգների համար զարդարանքներ, խուրջիններ, աղամաններ, անկողնային պարագաները պահելու համար պահոցներ, և այլն: Աստիճանաբար գորգերը դարձան արքայական պալատների և ֆեոդալական դղյակների գորշ պատերի թանկարժեք զարդարանքներ: Վաղ վիշապագորգերի ահռելի մակերեսներին պատկերված էին առասպելական և իրական շատ կենդանապատկերներ` վիշապ, փյունիկ թռչուն, ուղտ, առյուծ, եղջերու, ձի:

Անգամ ամբողջ աշխարհը շրջած 13-րդ դարի իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն էր պնդում, որ հենց հայերն էին հյուսում աշխարհի ամենանուրբ և գեղեցիկ գորգերը: Սակայն դեռևս մեծ վենետիկցու վկայությունից 2 դար առաջ` 11-րդ դարի սկզբին, հայկական գորգերի վաճառքի թույլտվությունը տրվում էր պետական ամենաբարձր մակարդակով:

ԳՈՐԳԵՐԻ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԸ

Հայկական գորգերի գլխավոր առանձնահատկությունը զարդանախշերն են,  դրանցից և ոչ մեկը հենց այնպես հյուսված չէ, ամեն զարդանախշ իր նշանակությունն ունի։

Հայկական գորգերի վրա ամենից հաճախ հանդիպող սիմվոլն Աստծո սիմվոլն է, որը պատկերվում է ծաղկյալ խաչի, արևի կամ աստղի տեսքով: Սովորաբար այն պատկերվում է գորգի կենտրոնում: Գորգերի ամբողջ կոմպոզիցիան հաճախ ներկայացնում է տիեզերքը` կենտրոնում` Աստված: Շատ է հանդիպում նաև կենաց ծառը: Ինչպես խաչը, արևը կամ աստղը, այնպես էլ կենաց ծառը վիշապագորգ կոչվող տիպում շրջապատված է լինում վիշապանախշերով:

Այսօր աշխարհի բազմաթիվ թանգարաններում պահպանվում են հայկական գորգերի բացառիկ նմուշներ:

Ժամանակագրությունը ցույց է տալիս, որ գորգագործությունը չի դադարել լինել հայ ժողովրդի սիրելի զբաղմունքը, և հազարամյակների խորքից այն հասել է մինչև մեր օրեր:

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

On Sale

AMD

Only 4 spots left
M
S

Share

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit.

Must Know

Safety starts long before the hiker heads onto the trail. With effective pre-planning and research, many accidents and hazards.

Realated Posts

Ready to find your limits

Extreme skiing and adrenaline rush tour