Էվերեստը աշխարհի ամենահայտնի լեռներից մեկն է: Ամեն տարի հարյուրավոր մարդիկ փորձում են նվաճել այն։ Բայց մինչեւ 19-րդ դարը այն ընկալվում էր միայն որպես Հիմալայների բաղադրիչ մաս։
«Լեռների արքան» հայտնաբերվել է 1749 թվականին Հնդկաստանի գեոդեզիական հետազոտության բրիտանացի գեոդեզիստ Ջորջ Էվերեստի կողմից։ Այն ժամանակ նա չգիտեր, որ սա Երկրի ամենաբարձր գագաթն է: Լեռը, որը Ջորջ Էվերեստը երբեք չի տեսել, նշանակվել է Պիկ XV: Ավելի ճշգրիտ չափումներ կատարվեցին միայն 1852 թվականին։
1890-ական թվականներին Բրիտանական կայսրությունը սկսեց մտածել Էվերեստ առաջին արշավախմբերին ուղարկելու մասին։ Դրա համար անհրաժեշտ էր բարձրանալու թույլտվություն ստանալ:
Տիբեթը բրիտանացիներին նման թույլտվություն է տվել 1921 թվականին: Այդ ժամանակ նրանք առաջին հետախուզական արշավախմբը ուղարկեցին լեռան հյուսիսային լանջով ։
Էվերեստ բարձրանալու փորձերը
Մինչ 1953 թվականի մայիսի 29-ը աշխարհի ամենաբարձր գագաթը բարձրանալու 14 փորձ է արվել: Դրանցից առավել հայտնի է 1924 թվականի դեպի Էվերեստ վերելքի փորձը, երբ անհետացան Էնդրյու Իրվինը և Ջորջ Մալորին ։
Արշավախմբի մասնակիցներից մեկը ներքևից տեսել է իր ընկերներին գագաթից մոտ 245 մետր ներքև ։ Այս հեռավորությունը կարող է փոքր թվալ: Բայց լեռներում այն վերածվում է բարդ և վտանգավոր ճանապարհի։ Այս հատվածում Իրվինին և Մալորիին վերջին անգամ կենդանի են տեսել։ Իսկ 1933 թվականին բրիտանական արշավախումբը գտավ Իրվինի սառցահատը։ Մալորիի մարմինը գտան միայն 1999 թվականին: Մինչ այժմ ոչ ոք չի կարողացել հերքել կամ հաստատել նրանց գագաթ հասնելու փաստը: Հանելուկը կարող էր լուծել Էնդրյու Իրվինի տեսախցիկը, որի վրա նա ծրագրում էր ֆիքսել վերելքը ։ Նրա մարմինը փորձում են գտնել արդեն գրեթե 100 տարի, բայց բոլոր փորձերն ապարդյուն են անցնում։
Տիբեթն արգելում է Էվերեստը բարձրանալու ցանկացած փորձ 1925-1932 թվականներին։ Բայց արդեն 1930-ականների կեսերին բրիտանացիները վերսկսեցին իրենց փորձերը։ Այս անգամ հաջողությանը հասնելու ավելի քան քիչ էր մնացել՝ երեք ալպինիստ հասել էին 8577 մետր բարձրությանը, սակայն նրանցից ոչ մեկը չի կարողանում հաղթահարել վերջին երեք հարյուր մետրը։ Սա մեծ հիասթափություն էր Բրիտանական կայսրության համար, որը հավակնում էր առաջինը նվաճել գագաթը։
Պաշտոնապես բրիտանացիները ոչ մեկին չեն արգելել Էվերեստ բարձրանալ։ Այնուամենայնիվ, Տիբեթի կառավարության հետ լավ հարաբերությունների և Հնդկաստանի նկատմամբ վերահսկողության շնորհիվ նրանք վիրտուալ մենաշնորհ ունեին տարածաշրջանում։ Այլ երկրների լեռնագնացները կարող էին բարձրանալ Հիմալայների ցանկացած այլ գագաթ, սակայն բրիտանացիները Էվերեստը համարում էին «իրենց լեռը»:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո իրավիճակը փոխվեց: Հնդկաստանը անկախություն ձեռք բերեց Բրիտանական կայսրությունից։ Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման փակեց սահմանները, քանի որ հորոսկոպը կանխատեսում էր, որ իրեն կսպառնան կողմնակի մարդիկ: Հետագայում կանխատեսումն իրականացավ՝ 1949 թվականին կոմունիստական Չինաստանը ներխուժեց Տիբեթ։ Թվում էր, թե Էվերեստը բարձրանալու ցանկացած փորձ ավարտվել է, բայց նույն թվականին Նեպալը բացեց իր սահմանները։
Այդ ընթացքում Շվեյցարիան սկսեց հետաքրքրվել լեռով և արդեն 1952 թվականին իր առաջին արշավախումբն ուղարկեց դեպի Էվերստի գագաթ։ Երկու ալպինիստների՝ Ռայմոնդ Լամբերտին և Շերպա Թենզինգ Նորգային հաջողվեց բարձրանալ մինչև 8598 մետր բարձրությանը, բայց պաշարների բացակայության պատճառով նրանք ստիպված էին վերադառնալ։
Էվերեստը նվաճված է
Շվեյցարացիների հաջողությունից ցնցված Բրիտանիան արագ կազմակերպեց հսկայական արշավախումբ՝ Ջոն Հանթի գլխավորությամբ: Սա նրա իններորդ փորձն էր Էվերեստը բարձրանալու: Խմբի կազմում ընդգրկված էին բրիտանացի լավագույն ալպինիստները՝ նորզելանդացիներ Ջորջ Լոուն և Էդմունդ Հիլարին և շերպա Թենզինգ Նորգեյը, ով շվեյցարական արշավախմբի մասնակիցներից էր։
Ալպինիստներին զինված էին հատուկ պաշտպանիչ կոշիկներով եւ հագուստով, շարժական ռադիոսարքավորումներով եւ թթվածնային բալոններով: 1953 թվականի ապրիլի 12-ին թիմը լեռան վրա հիմնեց բազային ճամբար, հարթեց երթուղին և սկսեց քիչ-քիչ առաջ շարժվել։ Լեռնագնացները կամաց-կամաց բարձրանում են և արդեն մայիսի 21-ին հասնում են Հարավային թամբին, որտեղ տեղադրում են վերջին ճամբարը անմիջապես գագաթ բարձրանալուց առաջ ։ Դրանից հետո սկսվում է վտանգավոր “մահվան գոտին” ։
Էվերեստ բարձրանալու համար Հանթը ընտրել է երկու զույգ ալպինիստների։ Մայիսի 26-ին գագաթը նվաճելու համար առաջինը փորձել են Չարլզ Էվանսն ու Թոմ Բուրդիլյոնը, սակայն ստիպված են եղել հետ վերադառնալ թթվածնի բալոններից մեկի անսարքության պատճառով:
Իսկ երկու օր անց՝ մայիսի 28-ին, գագաթ բարձրանալ սկսեցին Էդմունդ Հիլարին ու Շերպա Թենզինգը։ 33-ամյա նորզելանդացի մեղվաբույծ Էդմունդ Հիլարին, էկսպեդիցիայի հենց սկզբից համարվում էր գագաթ բարձրանալու ամենաուժեղ հավակնորդներից մեկը։
1953 թվականի մայիսի 29-ին այս երկու լեռնագնացներին հաջողվեց հասնել Էվերեստ լեռան գագաթ: Էվերեստի գագաթին առաջինը ոտք դրեց նորզելանդացի Էդմունդ Հիլարին, որին հաջորդեց Շերպա Թենզինգ Նորգեյը: Լեռնագնացները գագաթին մոտ 19 րոպե են անցկացրել։Շերպան գագթին փորված փոսի մեջ թողել է շոկոլադ և այլ քաղցրավենիք ՝ որպես ընծա աստվածներին։ Նորզելանդացին թողել է խաչ, որը նրան նվիրել էր արշավախմբի ղեկավար, գնդապետ Ջոն Հանթը ։
Այս լուրը ողջ աշխարհին հասավ միայն չորս օր անց՝ 1953 թվականի հունիսի 2-ին՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թագադրման օրը։ Թագուհին Հիլարիին պատվել է ասպետական կոչումով և նրա անվանը «Սըր» տիտղոսն ավելացնելու իրավունքով։ Իսկ շերպա Թենզինգ Նորգայը մեդալ է ստացել Անգլիայի թագուհուց։



