Ի՞ՆՉ ՎԵՐՑՆԵԼ ԱՄԱՌԱՅԻՆ ՄԵԿՕՐՅԱ ԱՐՇԱՎՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ: ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԵՐԻ ՑԱՆԿԸ

Արշավ պլանավորող յուրաքանչյուր արշավականի (փորձառու և սկսնակ) համար առաջնային խնդիր է հավաքել համապատասխան գույք և հանդերձանք։ Պատրաստվելիս հիմնական կանոնը, որը պետք է հիշել, մի տարեք շատ իրեր ձեզ հետ: Հատկապես, եթե դա երկար արշավ է, քանի որ ամեն ինչ պետք է ամբողջ ճանապարհի ընթացքում ձեր ուսերին տանեք, իսկ հոգաածության հետ մեկտեղ ամեն գրամը իրեն զգացնել է տալիս:  Ընտրեք միայն այն, ինչ Ձեզ անպայման պետք է և անպայման օգտակար կլինի։ Հավաքվելուց հետո նորից ուշադիր վերանայեք ամեն ինչ և համոզվեք, որ իրերի մեջ ավելորդ բան չկա:

Բայց կան իրեր, որոնք անհրաժեշտ է վերցնել ձեզ հետ, դրանք գրեթե միշտ օգտակար կլինեն բնության մեջ ՝ անկախ ճանապարհորդության տևողությունից և տեսակից: Եթե սա ձեր առաջին արշավն է, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել մեկօրյա արշավների համար անհրաժեշտ իրերի պատրաստի ցուցակին և տեսնել ինչ է անհրաժեշտ  արշավ տանել ամառային մեկօրյա արշավների ժամանակ:

ՈՒսապարկ: Ուսապարկը պետք է լինի ոչ շատ մեծ և շատ լավ հարմարեցված լինի ձեր մեջքին:

Առաջին օգնության դեղատուփ: Բնության մեջ ձեզ հետ կարող է պատահել ամեն ինչ ՝ սայթաքել, ընկնել, միջատների կծել և այլն ։

Լապտեր: Առավել հարմար է գլխի լապտերը, քանի որ  ձեռքերում տեղ չի զբաղեցնում և մթության մեջ լավ լուսավորում է ճանապարհը: Լապտերը միշտ պետք է ձեր ուսապարկում լինի:

Արշավական փայտեր: Նրանց հետ ավելի հեշտ է հաղթահարել նույնիսկ մեծ հեռավորությունները: Նրանց հետ շատ ավելի հարմար և անվտանգ է շարժվել անհավասար ռելիեֆի վրա: Բացի այդ, ավելի հեշտ է ծանր ուսապարկ կրել ՝ ունենալով լրացուցիչ հենարաններ:

Արևապաշտպան քսուք և արևային ակնոցներ: Կիզիչ արևի տակ դուք կարող եք այրվել հինգ րոպեում, ձեզ հարկավոր է 50 SPF կամ ավելի  բարձր SPF ունեցող կրեմ և ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր պաշտպանությամբ ակնոցներ:

Պոլիէթիլենային տոպրակներ:Վերցրեք մի քանի տոպրակ: Սա բազմաֆունկցիոնալ բան է. դրանք օգտակար կլինեն և աղբ հավաքելու համար և կեղտոտ իրերի համար:

Շուրթերի կրեմ: Արշավների ժամանակ արևի և քամու ազդեցության հետևանքով շրթունքները շատ արագ ճաքճքում են, ուստի այն պետք է պարբերաբար խոնավեցնել:

Անձրևապաշտպան բաճկոն: Այն շատ տեղ չի զբաղեցնի, և դուք ստիպված չեք լինի թրջվել անձրևի տակ: Այն միշտ անհրաժեշտ է, նույնիսկ եթե արշավի օրը շատ լավ եղանակ է սպասվում: Լեռներում եղանակը կարող  է անկանխատեսելիորեն փոխվել և դուք պետք է  միշտ պատրաստ լինեք դրան:

Արևապաշտպան գլխարկ: Ցանկալի է, որ այն լինի պանամկա, որը ավելի լավ կպաշտպանի ձեր գլուխը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

Բաֆֆ: Այն կպաշտպանի ձեր դեմքը ուժեղ քամուց:

Մի քանի զույգ նասկի: Սա վերաբերվում է և ամառային, և ձմեռային արշավներին: Ոտքերը կարող են թրջվել, կամ ուղղակի քրտնել արշավական կոշիկների մեջ, այդ իսկ պատճառով միշտ ունեցեք փոխնորդ նասկի:

Տաք հագուստ: Նույնիսկ ամռանը լեռներում օդի ջերմաստիճանը զգալիորեն տարբերվում է քաղաքային ջերմասիտիճանից, լեռան գագաթին հաճախ քամոտ և ցուրտ է լինում, ուստի միշտ ունեցեք տաք հագուստ: Լավագույն տարբերակը կարող է լինել ֆլիսից բաճկոնը, որը և տաք կպահի, և ավելորդ ծանրություն չի լինի ուսապարկում:

Չմոռանաք ձեզ հետ վերցնել նաև բավականաչափ ջուր ու սնունդ: