Արշավների ժամանակ եղանակային պայմանները կարող են շատ հաճախ փոփոխվել և արևային գեղեցիկ եղանակին փոխարինի անձրևը: Բայց արշավական ճիշտ ընտրված հանդերձանք և գույք ունենալու դեպքում եղանակիային այս փոփոխությունը չի խանգարի վայելել արշավն ու վերադառնալ տուն գեղեցիկ լուսանկարներով և վառ տպավորություններով: Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչպես անձրևային եղանակի ժամանակ չոր պահել ձեր իրերն ու հանդերձանքը:
Ամենաառաջինը մտածեք ուսապարկի մասին
Ուսապարկը թրջվելուց պաշտպանելը ամենակարևորն է։ Քնապարկը, հագուստը, տեխնիկան և փաստաթղթերը այն բաներն են, որոնք առաջին հերթին պետք է չոր մնան:
Տուրիստական ուսապարկերի մեծ մասը պատրաստված է խիտ գործվածքից, որն ի վիճակի է դիմակայել տեղումների աննշան մակարդակին: Բայց եթե լուրջ անձրև է սպասվում, Դուք պետք է օգտագործեք անջրանցիկ ծածկ: Ուսապարկի համար նախատեսված անջրանցիկ ծածկը մեծ մասամբ գնելիս արդեն լինում է ուսապարկի հեռ, բայց եթե նույնիսկ չկա, կարող եք առանձին գնել ուսապարկի համար նախատեսված ծածկ:
Ուսապարկի համար նախատեսված ծածկը պետք է համապատասխանի ուսապարկի չափերին: Ծածկի եզրին կարված է լինում ռետինե ժապավեն՝ ձգելու համար հատուկ կարգավորիչով։ Բացի հիմնական գործառույթից՝ անձրևապաշտպան ծածկը թույլ է տալիս պաշտպանել ուսապարկը տեղափոխությունների ժամանակ քերծվածքներից և կեղտից: Այնպես որ, ամեն դեպքում, այն ձեզ պետք կգա:
Ուսապարկի ներսի իրերը նույնպես պաշտպանության կարիք ունեն
Հորդառատ անձրևի դեպքում, նույնիսկ եթե ուսապարկի վրա կա անջրաթափանց ծածկ, իսկ դուք մեմբրանի հագուստով եք, մնում է ուսապարկի պարունակությունը ուսադիրների և մեջքի միջով թրջելու հավանականությունը: Ջուրը հոսում է բաճկոնի վրայով ՝ դրանով իսկ ընկնելով ուսապարկի և մեջքի արանքում։
Ուսապարկի պարունակությունը չոր պահելու համար կարող եք օգտաբործել հերմետիկ ամուր տոպրակներ:
Միշտ վերցրեք անձրևապաշտպան բաճկոն
Անձրևից պաշտպանվելու լավագույն տարբերակը մեմբրանի բաճկոններն ու տաբատներն են: Այնուամենայնիվ, ամառային արշավի ժամանակ նման բաճկոններն ու տաբատները ավելորդ քաշ են, քանի որ դրանք կարող են ձեզ ընդհանրապես պետք չլինել: Այս դեպքում ձեզ հետ կարող եք ունենալ անձևապաշտպան թեթև բաճկոն: Լավագույնն այն է, որ վերցնեք թանկարժեք շնչող տուրիստական անձրևապաշտպան բաճկոն: Դուք, իհարկե, կարող եք հագնել նաև պոլիեթիլենային մեկանգամյա օգտագործման բաճկոն, բայց շատ շուտով դրա տակ այնպիսի ջերմաստիճան կսահմանվի, որ դուք ոչ թե ավելի չոր կլինեք, այլ արդեն ներքին խոնավությունից կթրջվեք: Կան նաև անձրևապաշտպան պոնչոներ, որոնք անձրևից ծածկում են ոչ միայն Ձեզ, այլև ուսապարկը, սակայն եթե ուսապարկի համար պաշտպանիչ ծածկ ունեք, դրանց կարիքը չկա:
Ճիշտ կոշիկներ ընտրեք
Ոտքերը թրջվելուց պաշտպանելու լավագույն տարբերակը կոշիկների ճիշտ ընտրությունն է։ Մաշվածության դիմադրությունը, լավ օդափոխությունը և անջրանցիկ հատկությունները բնորոշ են բոլոր արշավային կոշիկներին: Այնուամենայնիվ հորդառատ անձրևի դեպքում Ձեզ պետք կլինի հավելյալ պաշտպանություն: Մտածեք կոշիկների համար մեմբրանային գամաշներ ձեռք բերելու մասին: Կոշիկները ամենադժվարն է չորացնել արշավի ժամանակ, իսկ այն սկսում է թրջվել հենց վերևից։ Տեղատարափ անձրևի ժամանակ դուք կարող եք գամաշները դնել տաբատի տակ, այնպես որ կոշիկների վերին մասը կլինի առավելագույն չոր:
Չմոռանաք քնապարկի մասին
Նախապես փաթեթավորեք քնապարկը հերմետիկ տոպրակի մեջ կամ, վատագույն դեպքում, պլաստիկ տոպրակի մեջ (մի քանի): Թաց վիճակում քնելը հիպոթերմիայի ուղիղ ճանապարհն է ։
Եվ մի մոռացեք, որ վատ եղանակ չկա, կա սխալ ընտրված գույք ու հանդերձանք:



