Իտալացի լեռնագնաց և բևեռային ճանապարհորդ Ռայնհոլդ Մեսներին անկասկած կարելի է համարել մեր ժամանակների լեռնագնացներից ամենափառահեղը, ով հայտնի է դարձել աշխարհի ամենաբարձր գագաթները իր բեկումնային և դժվարին վերելքներով։ Նրա բազմաթիվ նվաճումների թվում է Էվերեստ լեռը միայնակ և առանց թթվածնի բալոնի բարձրանալը, ինչպես նաև պատմության մեջ առաջինը աշխարհի բոլոր ութ հազարանոց գագաթները նվաճելը: Եվ երբ գագաթներն ավարտվեցին, նա անցավ մոլորակի առավել դժվարամատչելի և վտանգավոր վայրերի նվաճմանը: Աշխարհում ոչ մի ալպինիստ չունի այնպիսի համբավ, ինչպիսին Մեսները, և դժվար թե որևէ մեկը կարողանա ապագայում կրկնել նրա հաջողությունը:
Հիմալայան շրջանի ավարտից հետո Մեսները ճանապարհորդեց Անտարկտիկա և Գրենլանդիա, միայնակ անցավ Գոբի անապատը, քրտնաջան աշխատեց որպես Եվրախորհրդարանի անդամ և այժմ զբաղվում է լեռնագնացության թանգարանների ստեղծմամբ: Մեսները նաև հրատարակել է ավելի քան 80 գիրք ալպինիստի և հետազոտողի իր փորձի մասին: 2018 թվականին Քշիշտոֆ Վելիցկիի հետ միասին նա ստացել Է Աստուրիայի արքայադստեր մրցանակը “սպորտ”անվանակարգում ։
Մեսների լեռնային ուղղին
Մեսները ծնվել է Բրիքսենում ՝ Իտալիայի հյուսիսում գտնվող փոքրիկ քաղաքում ։ Տղան մեծացել է դոլոմիտներով շրջապատված, ինչը չէր կարող չանդրադառնալ նրա ողջ կյանքի գործի ընտրության վրա։ 13 տարեկանից նա կատարել է բազում դժվարին վերելքներ՝ սկզբում Արևելյան Ալպերի լեռներում, իսկ հետո՝ ալպիական այլ գագաթներով։ 1960-ական թվականներին Մեսները դարձավ լեռնագնացության «ալպիական» ոճի վաղ կողմնակիցը, որը պաշտպանում է նվազագույն քանակությամբ թեթև սարքավորումների օգտագործումը և քիչ արտաքին օժանդակությամբ կամ առանց դրա վերելքները: Այս փիլիսոփայությանը միացան նրա կրտսեր եղբայրը՝ Գյունթերը և Հաբելերը, որին Մեսները հանդիպեց 1969 թվականին Պերուական Անդեր կատարած արշավի ժամանակ։
Նա իր առաջին ճանապարհորդությունը դեպի Հիմալայներ կատարեց 1970 թվականին, երբ Գյունթերի հետ բարձրացավ Նանգա Պարբա (8126 մ) և առաջինը հաղթահարեց Ռուպալ (հարավ) երթուղին: Նրա եղբայրը մահացավ վայրէջքի ժամանակ, Ռեյնհոլդը հազիվ ողջ մնաց՝ ցրտահարության պատճառով մի քանի մատ կորցնելով։ Նրա Հիմալայան նվաճումներից շատերը կոտրեցին հաստատված ավանդույթները, բացեցին լեռնագնացության զարգացման նոր ուղիներ:
1975 թվականին Մեսները և Հաբելերը կատարեցին իրենց առաջին ալպիական ոճով վերելքը 8000 մետր բարձրությամբ լեռան վրա՝ առանց լրացուցիչ թթվածնի, երբ նրանք բարձրացան Գաշերբրում I-ի հյուսիս-արևմտյան լանջը։1978 թվականին Մեսները կատարեց Էվերեստի առաջին առանց թթվածնի վերելքը, նույնպես Հաբելերի հետ միասին։ Երեք ամիս անց՝ ութհազարանոց առաջին միայնակ վերելքը, նաև նոր երթուղիով (Նանգա Պարբատ Դիամիրի պատի երկայնքով) և նաև ալպիական ոճով երեք օրվա ընթացքում։ Այս արշավախմբի մեջ կար միայն մեկ լեռնագնաց՝ ինքը՝ Մեսները, մի քանի բեռնակիրներ նրան սպասում էին պատի տակ գտնվող մորենի վրա։
Այնուհետև 1980 թվականին նա կատարեց իր լեգենդար վերելքը դեպի Էվերեստ։ Այստեղ միանգամից հերքվեցին հիմալայան մի քանի դոգմաներ. առաջին անգամ վերելքը կատարվեց ոչ թե մուսոնից առաջ՝ ապրիլ-մայիս ամիսներին, այլ օգոստոսի վերջի հետմուսսոնային շրջանի քիչ թե շատ բարենպաստ եղանակի կարճատև դադարի ժամանակ, առաջին անգամ մոլորակի ամենամեծ լեռը բարձրացան մեն-մենակ, առաջին անգամ Էվերեստում վերելք իրականացվեց ալպիական ոճով, առանց երթուղու նախնական նախապատրաստման, բազային ճամբարից մինչև գագաթ ընդամենը երեք օրում, իսկ ամբողջ վերելքը չորս օրում և, իհարկե, առանց թթվածնային սարքի: Եվ վերջապես, 1986 թ.-ին Մեսները դառնում է առաջին մարդը, ով բարձրանում է Երկրի բոլոր 14 ութհազարանոցները (դրանցից չորսը երկու անգամ): Երբ նա իջավ վերջին ութհազարանոցից (Լհոձե), 43-ամյա լեռնագնացն ուներ ավելի քան 3000 նվաճված գագաթ, մոտ 100 վերելք, որոնք պատմության մեջ առաջինն են, 24 արշավ դեպի աշխարհի ամենաբարձր գագաթները և մի շարք եզակի սոլո վերելքներ։
Ի լրումն Մեսների լեռնագնացության նվաճումների, պետք է հիշատակել նաև Անտարկտիդայի հատումը, որը նա և Արվիդ Ֆուքսը կատարեցին երեք ամսում 1989 թվականի վերջին — 1990 թվականի սկզբին:
Մեսների յուրահատկությունը
Մեսները կարողացավ անել այս ամենն ու ողջ մնաց։ Սա նույնպես նրա եզակի ու ամենակարեւոր ձեռքբերումն է։ Մեսների յուրահատկությունը կայանում է նրանում, որ իր զուտ մարզական կարողությունները որոշակի միաձուլում է իր անձնական փիլիսոփայության հետ, իրեն մինչև եզրին հասցնելու, բայց չանցնելու, վերելքը չշրջելու զարմանալի կարողության մեջ: «Եթե ինձ հաջողվել է բարձրանալ ութ հազար մետրանոց բոլոր 14 գագաթները և ողջ մնալ, դա այն պատճառով է, որ ես միշտ գիտեի, թե երբ պետք է կանգ առնել, ես զգում էի, որ ռիսկը չափազանց մեծ է: Ես պարտություններ կրեցի, նահանջեցի հիմալայան 11 արշավախմբերում, և դա է պատճառը, թե ինչու եմ ես ողջ»:
Նահանջելու կարողությունը, այլ ոչ մինչև իրական սահմանը հասնելը, առանձնահատուկ բարձր արվեստ է, որին, ցավոք, քչերն են տիրապետում: Մեսների վերելքնեը անհավանական ռիսկ են թվում, բայց դրանք հիմնված են լեռների մասին նրա գիտելիքների և հնարավորությունների ճշգրիտ գնահատման վրա:



