Բոլոր փորձառու արշավակները մի օր սկսել են առաջին արշավից և բոլորն էլ սկզբում ունեցել են բացթողումներ և սխալներ, որոնք փորձառության հետ մեկտեղ պակասել են: Ձեզ ենք ներկայացնում այն ամենատարածված սխալները, որոնք սովորաբար թույլ են տալիս սկսնակ արշավականները:
- Չափիչ շատ ավելորդ իրեր
Սա թերևս ամենատարածված սխալներից մեկն է, որը հանդիպում է սկսնակ արշավականների մոտ: Չիմանալով արշավի համար անհրաժեշտ բոլոր իրերի ցանկը, սկսնակները իրենց հետ վերցնում են շատ ավելորդ իրեր, որոնց արշավի ընթացքում ընդհանրապես կարող են պետք չգալ: Այս իրավիճակից խուսափելու համար պետք է նախօրոք կազմել այն բոլոր իրերի ցանկը, որը անհրաժեշտ է հենց տվյալ արշավի համար: Դժվարանալու դեպքում միշտ ցանկալի է դիմել արշավի կազմակերպիչներին, նրանք մանրամասն կներկայացնեն արշավի համար անհրաժեշտ բոլոր իրերի ցանկը:
- Ծանր ուսապարկ
Սա արդեն հետևանքն է վերևում թույլ տված սխալի: Ավելորդ իրերը ստեղծում են ավելորդ քաշ, որն էլ իր հերթին առաջավնում է մի շարք խնդիրներ: Ծանր ուսապարկը ոչ միայն կարող է անհարմարություն պատճառել արշավի ընթացքում, այլև հանգեցնել մեջքի հետ կապված առողջական խնդիրների: Հիշեք, որ արշավի ընթացքում ամեն գրամը նշանակություն ունի, սկզբում ոչ այդքան ծանր թվացող ուսապարկը հոգնածության հետ մեկտեղ կարող է իսկական տանջանք դառնալ:
- Ոչ ճիշտ ընտրված հանդերձանքն ու գույքը
Ճիշտ ընտրված հանդերձանքն ու գույքը հաջող արշավի գրավականներից ամենակարևորներն են, քանի որ դուք կարող եք ձեզ հարմարավետ զգալ անգամ ծայրահեղ պայմաններում: Պրոֆեսիոնալ արշավական գույքն ու հանդերձանքը էժան հաճույք չեն իհարկե, բայց եթե պատրաստվում են պարբերաբար արշավների մասնակցել, պետք է սկսեք հավաքել ձեր գույքն ու հանդերձանքը: Իսկ մինչ այդ աշխատեք ընտրել մաքսիմալ հարմարավետ և շարժումները չկաշկանդող հագուստ: Սկսնակները հատկապես ուշադրություն չեն դարձնում կոշիկների ընտրությանը, ինչը իր հերթին կարող է հանգեցնել լուրջ տրավմաների: Աշխատեք արշավների հարամ ընտրել հաստ տակացուներով սպորտային կոշիկներ:
- Մինչև արշավը գույքը և հանդերձանքը չտուգելը
Սա ևս տարածված սխալներից է: Յուրաքանչյուր արշավից առաջ ևս մեկ անգամ պետք է մանրակրկիտ ստուգել գույքն ու հանդերձանքը, անգամ եթե լիարժեք վստահ եք, որ ոչինչ չեք մոռացել և ամեն բան սարքին է: Ավելի լավ է այդ գործողությունը անել արշավից առաջ, քան կարևոր պահին հասկանալ, որ ինչ-որ բան մոռացել ես:
- Ոչ ճիշտ սնունդ
Շատ սկսնակ արշավականներ իրենց հետ վերցնում են ծանր և ոչ շատ կալորականություն ունեցող ուտելիքներ, ինչպիսին է օրինակ կարտոֆիլը: Արշավների ժամանակ լավ է ուտել հացահատիկից պատրաստված ուտեստներ՝ հնդկաձավար, բրինձ, ոլոռ և այլն: Որպես դեսերտ, հիանալի են այնպիսի բարձր կալորիականությամբ ապրանքները, ինչպիսիք են շոկոլադը, հալվան, ընկուզեղենը, չրերը:
- Ջրի քանակի ոչ ճիշտ հաշվարկ
Ջրի կարևորությունը արշավի ժամանակ անգնահատելի է: Յուրաքանչյուր արշավից առաջ կախված տվայալ արշավի երկարությունից և եղանակային պայմաններից պետք է ճիշտ հաշվարկել անհրաժեշտ ջրի քանակությունը, որպեսզի ճանապարհի կեսից ջուրը չվերջանա: Արշավների ժամանակ ջրի կարևորության մասին կարող եք կարդալ մեր մյուս հոդվածում *****
- Արշավի ժամանակ պահելաձևի կանոններին չհետևել
Սկսնակ արշավականները շատ հաճախ չգիտակցելով արշավի ժամանակ պահելաձևի կանոնների կարևորությունը, փորձում են չհետևել դրանք: Օրինակ խմբով մեկ շարք դարձած քայլելու փոխարեն, կարող են շեղվելով արահետից դուրս գալ շարքից: Արշավի ժամանակ ճիշտ պահելաձևի կանոնների մասին կարող եք կարդալ մեր մյուս հոդվածում *****
- Ոչ ճիշտ ֆիզիկական պատրաստվածություն
Երբեմն սկսնակները գերագնահատելով իրենց ուժերը սկսում են միանգամից բարդ արշավներից, ինչի պատճառով ոչ միայն կարող են չհասնել վերջնակետին, այլև տրավմաներ ստանալ: Նույնիսկ լավ ֆիզիկական պատրաստվածության դեպքում պետք է միշտ սկսել հեշտ արշավներից: Արշավի գրանցվելուց առաջ պարտադիր ճշտեք տվյալ արշավի բարդության աստիճանը:
- Աղբը չհավաքելը
Հայաստանում աղբը իրենց հետևից հավաքելը այնքալ էլ տարածված չէ, բա դա իսկապես շատ կարևոր է: Արշավների ժամանակ երբեք ձեր հետևից աղբ մի թողեք: Ցանկալի է նաև ձեր հետ ունենաք ավել տոպրակ, որի մեջ կհավաքեք աղբը, եթե նույնիսկ այն դուք չեք թափել:
- Դեղատուփ չունենալը
Յուրաքանչյուր արշավի ժամանակ արշավախմբի ղեկավարները իրենց հետ ունեն խմբի համար նախատեսված մեծ դեղատուփ, անհրաժեշտության դեպքում արագ առաջին բուժօգնություն ցույց տալու համար: Բայց շատ կարևոր է, որ արշավի յուրաքանչյուր մասնակից իր մոտ ունենա անձնական դեղատուփ: Արշավների ժամանակ միշտ հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ արշավախմբի ղեկավարը հեռու գտնվի, իսկ ձեր արշավի մասնակիցներից մեկին օգնություն պետք լինի: Պետք է միշտ պատրաստ լինել նման իրավիճակներին, անգամ եթե սկսնակ եք: Արշավական դեղատուփի մասին ավելի մանրամասն կարող եք կարող եք կարդալ մեր մյուս հոդվածում *****



