Սովորաբար բոլոր արշավականներն էլ ինչ-որ մի ժամանակ բախվում են այնպիսի խնդրի հետ, ինրպիսին է սննդի ընտրությունը արշավների ժամանակ: Արշավ պլանավորելիս սա նույնպես շատ կարևոր կետ է հանդիսանում, քանի որ արշավների ընթացքում մեր էներգիայի աղբյուրը հենց սնունդն ու ջուրն են: Ցանկացած փորձառու արշավական գիտի, որ արշավային սնունդը պահանջում է գրագետ պլանավորում։ Հետեւաբար, նախքան երկար ճանապարհ գնալը, նախապես պետք է մտածել սննդի մասին։
Ի՞նչ հաշվի առնել սնունդ ընտրելիս
Կարևոր է միանգամից հաշվի առնել մի քանի գործոն՝
Արշավի տեսակը: Երկար քայլարշավների և լեռնային վերելքների ժամանակ շատ կարևոր է, որպեսզի ձեր ուսապարկը հնարավորինս թեթև լինի: Իսկ բազմօրյա արշավների ժամանակ, եթե օրինակ իրերը մինչև վրանատեղի տեղափոխելու է մեքենան, կարող եք վերցնել նաև քաշով ծանր ուտելիքներ:
Արշավի տևողությունը: Մեկօրյա արշավների ժամանակ կարող եք վերցնել պահպանության կարճ ժամկետ ունեցող ուտելիքներ, օրինակ՝ միս կամ թարմ բանջարեղեն, իսկ բազմօրյա արշավների ընթացքում պետք է վերցնել պահպանման հնարավորինս երկար ժամկետ ունեցող ուտելիքներ:
Արշավի մասնակիցների քանակը: Բազմօրյա արշավների ընթացքում կարելի է ավելորդ բեռից խուսափելու համար խմբի անդամների միջև կատարել անհրաժեշտ սննդի բաշխում:
Ճանապարհին բնակավայրերի առկայություն, որտեղ անհրաժեշտության դեպքում կարելի է համալրել մթերքի և ջրի պաշարները;
Ի՞նչ չպետք է վերցնեք արշավին
- Պահածոյացված սնունդ, ծանր տարաներով կամ ապակյա տարաներով սնունդ: Նախ, նման սնունդը ավելորդ ծանրություն է ձեր ուսապարկում, և երկրորդ, դուք ստիպված եք լինելու ամբողջ արշավի ընթացքում ձեզ հետ տանել սննդի օգտագործումից հետո մնացած դատարկ բանկաները:
- Ծանր և ցածր կալորիականությամբ սնունդ: Արշավի ժամանակ սնունդը պետք է հագեցնող լինի, քանի որ քայլելիս էներգիան շատ արագ է ծախսվում ։
- Արագ փչացող սնունդ (կաթ, եփած երշիկ, հում միս և ձուկ):
- Թարմ մրգեր և բանջարեղեն (մի քանի բացառություններով):
- Ալկոհոլ
Ինչպիսի՞ն պետք է լինի արշավային սնունդը
Արշավների համար սնունդ ընտրելիս պետք է հաշվի առնել, որպեսզի այն լինի սննդարար, հեշտ պատրաստվող, թեթև և ուսապարկի մեջ շատ տեղ չզբաղեցնի:
Ցուցակը կազմելիս արշավականները նախապատվությունը տալիս են թեթև և կոմպակտ արտադրանքին։ Այդ իսկ պատճառով արշավի ժամանակ սնունդը կարող է տարբերվել առօրյայում օգագործվող սննդից։ Այսպիսով, հացի փոխարեն խորհուրդ է տրվում ավելի չորահաց վերցնել, թարմ բանջարեղենի և մրգերի փոխարեն՝ չորացրած ։ Նախապատվությունը տրվում է չոր մթերքներին, քանի որ դրանք շատ ավելի թեթև են ։
Արշավի ժամանակ կարևոր է վերականգնել ծախսված ուժն ու էներգիան՝ երթուղին հաջողությամբ հաղթահարելու համար ։ Հետեւաբար, սնունդը պետք է լինի բավականին կալորիական:
Մեկ մարդուն օրական միջին հաշվով մեկ կիլոգրամ քաշի համար անհրաժեշտ է 1-ից 1,5 գրամ սպիտակուց: Ածխաջրեր դրանից մոտ երեք անգամ ավելի շատ է անհրաժեշտ: Միևնույն ժամանակ, կարևոր է հաշվի առնել, որ ածխաջրերը տարբեր են ՝ պարզ և բարդ:
Պարզ ածխաջրերը (շաքարի մեծ պարունակությամբ) ապահովում եմ կարճաժամկետ ուժ և կենսունակության, իսկ բարդ ածխաջրերը (բանջարեղեն, հացահատիկային մշակաբույսեր, հաց) հանդիսանում են դանդաղ, բայց ավելի երկարատև էներգիայի աղբյուր: Առաջիններն ավելի հարմար են արագ ընդմիջումների համար, երկրորդները ՝ լիարժեք նախաճաշի կամ ընթրիքի համար ։
Հատուկ ուշադրություն դարձրեք ճարպերով հարուստ մթերքներին (խոզի ճարպ- սալ, ապխտած երշիկ, կարագ, պանիր). արշավի ժամանակ դրանք միշտ բավականաչափ չեն լինում, իսկ ճարպաթթուները օրգանիզմին անհրաժեշտ են բջիջները սնուցելու համար:
Ստորև ներկայացնում ենք մի քանի հայտնի բարձր կալորիականությամբ սնունդ: Կալորիաների քանակը նշված է 100 գրամ հում արտադրանքի համար, որը չի ենթարկվել ոչ ջերմային մշակման, ոչ չորացման, սա չի վերաբերցում միայն չորացրած մրգերին:
| Սնունդ | Կալորիականություն, կկալ | Սնունդ | Կալորիականություն, կկալ |
| Պնդուկ | 701 | Հալած կարագ | 885 |
| Հնդկական ընկույզ | 647 | Արևածաղկի ձեթ | 889 |
| Գետնանուշ | 555 | Պանիր | 460 |
| Ծիրանի չիր | 270 | Տավարի միս | 191 |
| Սալորաչիր | 262 | Խոզի միս | 218 |
| Չամիչ | 285 | Հավի միս | 161 |
| Վարսակի փաթիլներ | 358 | Կարտոֆիլ | 57 |
| Եգիպտացորենի փաթիլներ | 345 | Գազար | 29 |
| Հնդկաձավար | 175 | Տարեկանի հաց | 210 |
| Ոսպ | 284 | Շոկոլադ | 550 |
| Երշիկ “Սալյամի” | 576 | Կոզինախ | 576 |
| Սալ | 797 | Շաքար | 377 |
| Մանի կաշա | 77 | Հալվա | 519 |
Սուբլիմացված սնունդ
Արշավականների շրջանում գնալով ավելի մեծ տարածում է ստանում սուբլիմացված սննդի օգտագործումը: Սուբլիմացիայի ընթացքում գրեթե ամբողջ խոնավությունը հանվում է արտադրանքից, բայց սննդի օգտակար հատկությունները, համն ու բույրը մնում են նույնը: Նման ապրանքների քաշը և ծավալը նվազում են, ուստի դրանք կարելի է վերցնել ցանկացած քանակությամբ: Սառեցրած արտադրանքը եփել անհրաժեշտ չէ՝ բավական է դրանց վրա լցնել եռացրած ջուր, որպեսզի 3-4 րոպեում պատրաստի ուտեստ ստանանք, օրինակ՝ հավով հնդկաձավար։
Սուբլիմացված սնունդը փաթեթավորված է լինում հատուկ տոպրակների մեջ ՝ թիթեղյա և ապակյա տարաների հիանալի այլընտրանք են: Այդպիսի տոպրակները հեշտ է վերամշակել. դատարկները կշռում են 10 գրամից պակաս և օգտագործելուց հետո կոմպակտ ծալվում են և ուսապարկի մեջ տեղ չեն զբաղեցնում: Նման փաթեթավորումը երկար ժամանակ պահպանում է արտադրանքի թարմությունը և չի վախենում խոնավությունից:



