ՄԵԾ ՓԱՐԱԽԱԴԵՄ ԼԵՌ

Արարատի մարզի հարավային հատվածում է գտնվում Մեծ Փարախադեմ լեռը, որն ունենալով 1955 մետր բարձրություն՝ համարվում է Ուրծի լեռների ամենաբարձր գագաթներից մեկը: Մեծ Փարախադեմ լեռ կարելի է հասնել ինչպես ոտքով, այնպես էլ ամենագնացներով:

Վերջինիցս ոչ հեռու է գտնվում նաև Կարմիրքար լեռը, որի բարձրությունն է 1949մ:
Ուրծի լեռներում գտնվող այս 2 գագաթներից պարզկա եղանակին գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի Արարատ լեռն ու Արարատյան դաշտը: Ուրծի լեռները համարվում են ջրբաժան Վեդիի Շաղափ վտակի, Արածոյի ու Արաքսի միջև և ունեն մոտ 25կմ երկարություն և 11կմ լայնություն:
Դեպի Մեծ Փարախադեմ և Կարմիրքար լեռների արշավը սկսվում է Տիգրանաշեն գյուղից՝ անցնելով մոտ 8կմ ճանապարհ և հավաքելով մոտ 600մ հարաբերական:

 

ՄԵԾ ՓԱՐԱԽԱԴԵՄ ԼԵՌԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ                       Ներբեռնել

 

Powered by Wikiloc

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի