5 օր, 4 գիշեր
22․07-26․07․2026
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 5137Մ
Այս ճամփորդությունը ներառում է միայն Արարատ լեռան վերելքը՝ առանց էքսկուրսիաների
Արարատ լեռը հանդիսանում է ոչ միայն Հայկական Լեռնաշխարհի ամենաբարձր կետը, այլ նաև Հայաստանի խորհրդանիշը։ Մեր ակումբը 7 տարի շարունակ իրականացնում է 5000+ լեռների վերելքներ, որոնցից ամենանշանակալիցն է Արարատ լեռը(5137մ)։
Արարատ լեռն, անշուշտ, գեղեցիկ է Հայաստանից, եկե՛ք միասին պարզենք, թե որքան գեղեցիկ է Հայաստանը՝ Արարատի գագաթից։
Մանրամասների համար կարող եք զանգահարել +37444880058 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։
Ուղևորության և վերելքի մանրամասները ստորև․
Օր 1․ Երևան — վրաց-թուրքական սահման — Բայազեթ
Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան — Վրաստան -Թուրքիա ճանպարհներով: Ճանապարհին կանգառ կունենք Կարսում և կճաշենք։ Այստեղ ճաշից հետո հնարավորություն կունենաք այցելել Կարսի բերդը և Սբ․ Առաքելոց եկեղեցին։ Կարսում շրջելուց հետո կուղևորվենք Բայազեթ։
Գիշերակացը՝ Բայազեթի հյուրանոցում:
Օր 2. Արարատ․ Բազային ճամբար (3200մ)
Խումբը Բայազեթից լեռնային մեքենաներով կբարձրանա մինչև 2200 մ բարձրության վրա գտնվող կետը, որտեղից էլ կսկսվի արշավը դեպի Արարատի բազային ճամբար:
4-5 ժամ քայլելուց հետո մասնակիցները կհասնեն 3200 մ բարձրության վրա տեղակայված բազային ճամբարը։
Գիշերակացը՝ վրաններում
Օր 3․ Արարատ․ Երկրորդ ճամբար (4100մ)
Առավոտյան խումբը կբարձրանա դեպի 4100 մ բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար, որտեղ մասնակիցները, հանգստանալով, կպատրաստվեն հաջորդ օրվա վերելքին:
Գիշերակացը՝ երկրորդ ճամբարում
Օր 4․ Արարատ․ Վերելք դեպի գագաթ 5137մ
Գիշերը՝ ժամը 1:00-2:00 կսկսվի վերելքը դեպի Արարատի գագաթը: Երբ հասնենք գագաթ, լուսանկարվելուց և վերելքը նշելուց հետո կիջնենք 4100 մ բարձրության վրա գտնվող ճամբարը և կունենանք հանգստի ժամ։ Այնուհետև կիջնենք 3200 մ վրա տեղակայված բազային ճամբարը և մեքենաներով կտեղափոխվենք դեպի Բայազեթի հյուրանոց, և մասնակիցներին կտրվի հանգստի ժամ, այդ օրը երեկոյան կնշենք վերելքը:
Գիշերակացը՝ վրաններում
Օր 6․ Բայազեթ — Անի — Երևան
Վերադարձ՝ Երևան։ Առավոտյան նախաճաշից հետո ճանապարհ կընկնենք դեպի Երևան։ Ճանապարհին մասնակիցները հնարավորություն կունենան այցելել նաև հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի։
ԱՐԱՐԱՏԻ ՎԵՐԵԼՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ










